Logo

Articles

Կոնգրեսում ուժերի հարաբերակցությունը չփոխվեց

Created on Thursday, 08 November 2012 01:39 Written by AMGA TV

ssentt 4Երեկ կայացած համապետական ընտրությունների արդյունքում հանրապետականները կպահպանեն վերահսկողությունն ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նկատմամբ, իսկ դեմոկրատները կշարունակեն վերահսկել ԱՄՆ-ի Սենատը: Ընտրությունների ընթացքում վճռվում էր Ներկայացուցիչների պալատի 435 տեղերը, եւ Սենատի 100 հոգանոց կազմից 33-ի բախտը: Դեմոկրատներին հաջողվել է եւս երեք տեղ գրավել Սենատում, եւ այժմ նրանց խմբակցությունն ունի 53 անդամ, հանրապետականներին բաժին է հասել 43-ը, եւս մեկն անցել է անկախ սենատորի: Դեմոկրատները կարեւոր հաղթանակներ են տարել Մասաչուսեթսում, Վըրջինիայում եւ Օհայոյում, իսկ Ինդիանայում Ջոզեֆ Դանըլին հաղթել է սկանդալային Ռիչըրդ Մըրդաքին: Դեմոկրատներն Ներկայացուցիչների պալատում ունեն 185 մանդատ, իսկ հանրապետականներն ապահովել են անհրաժեշտ 233 մանդատը, եւս 17 տեղերի հարցը դեռեւս չի պարզվել, սակայն հանրապետականներին հաջողվել է պահպանել մեծամասնությունը: Դեմոկրատները նոր ընտրությունների արդյունքում ունեն 17 նահանգապետ, հանրապետականները` 30, եւս երկուսի ճակատագիրը դեռ անորոշ է:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.