Logo

Articles

Կալիֆոռնիայում ընտրությունների արդյունքները

Created on Thursday, 08 November 2012 01:36 Written by AMGA TV

 cavot 4Երեկ ընտրությունների օր էր ողջ Կալիֆոռնիայի համար: Կալիֆոռնիայի բնակիչներն ընտրում էին սենատոր, Ներկայացուցիչների պալատի անդամներ, նահանգի օրենսդիր մարմնի անդամներ եւ գլխավոր դատախազ: Ձայների 61,4 տոկոսով սենատորի աթոռը բաժին է հասել Դայեն Ֆայնսթայնին: Ներկայացուցիչների պալատի անդամ են ընտրվել`ՄքՔարթին, Քափփսը, Չուն, Ադըմ Շիֆը, Ջո Բաքան, Էդ Ռոյսը եւ այլոք: Ադըմ Շիֆը ջախջախիչ պարտության է մատնել Ֆիլ Ջեներջանին` ստանալով ընտրողների 76 տոկոսի քվեն: Թիվ 30 ընտրատարածքում Բրեդ Շըրմընը հաղթանակ է տարել մեկ այլ հայամետ գործչի` Հաուվըրդ Բըրմընի նկատմամբ: Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի ընտրություններում թիվ 43 ընտրատարածքում Գրեգ Գրիգորյանը պարտություն է կրել Մայք Գատտոյից, իսկ 46-ում հաղթանակ է տարել Ադրին Նազարյանը: Կալիֆոռնիայի գլխավոր դատախազի ընտրություններում ձայների 55 տոկոսով հաղթանակ է տարել դեմոկրատ Ջեքի Լեյսին, իսկ նրա մրցակիցը` Ալըն Ջեքսընը ստացել է միայն 45 տոկոս քվե: Ի դեպ, Նեւադայում առաջադրված Դեննի Թարքանյանը պարտություն է կրել իր մրցակից:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.