Logo

Articles

Քարոզարշավը ավարտվում է

obaclent 5ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթընը նախօրեին նախագահ Բարաք Օբամային ուղեկցել է իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ: Նախընտրական միջոցառումների ժամանակ բազմաթիվ ելույթների արդյունքում Քլինթոնի ձայնը կտրվել է: -Ես բառացիորեն իմ ձայնը տվել եմ մեր նախագահին,- հումորով նշել է Քլինթոնը: Վըրջինիա նահանգի Բրիսթոլ քաղաքում ավելի քան 24 հազար մարդ էր հավաքվել բաց երկնքի տակ, որպեսզի լսեին ներկայիս եւ նախկին նախագահներին

Միթ Ռամնիի շտաբն էլ անցել է բուռն հակաքարոզչության: Շտաբը հեռախոսային գովազդում զգուշացրել է ամերիկացի քրիստոնյաներին այն մասին, որ Բարաք Օբաման իրական սպառնալիք է հանդիսանում  նրանց դավանանքի համար: -Միթ Ռամնին հասկանում է կրոնի եւ ընտանիքի կարեւորությունը: Այդ պատճառով քրիստոնեական համայնքների բազմաթիվ առաջնորդներ աջակցում են Ռամնիին: Նրանք գիտեն, որ չի կարելի  թերագնահատել այն վտանգը, որը Բարաք Օբաման ներկայացնում է  մեր հավատի, նպատակների եւ ազատությունների նկատմամբ,-ասվում է գովազդի մեջ:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.