Logo

Articles

Բաունտին խորտակվել է

Created on Wednesday, 31 October 2012 04:07 Written by AMGA TV

bzunt 6Սենդի փոթորիկը Հյուսիսային Կարոլայնա նահանգի ափերի մոտ՝ Գատերաս հրվանդանից հարավ-արեւելք խորտակել է «Բաունտի» պատմական առագաստանավի կրկնօրինակը, որը նկարահանվել է հոլիվուդյան երկու ֆիլմերում: Փոթորկի մոտենալուց մի քանի ժամ առաջ անձնակազմը ստիպված է եղել նավը լքել փչովի նավակներով: Նավի վրա եղել է անձնակազմի 16 անդամները: Նրանցից 14-ը ուղղաթիռով տեղափոխվել են Էլիզըբեթ-Սիթի օդանավակայան: Երկուսը, այդ թվում նավապետը, անհայտ կորած էին հայտարարվել: Աղետի մասին հայտնել է նավի տերը` կորցնելով կապը անձնակազմի հետ: Առագաստանավը, որը վատ է հարմարեցված եղել եղանակային պայմաններին, սկսել է ջրով լցվել: Նավի վրա խափանվել է էլեկտրացանցը, ինչի հետեւանքով անհնար է եղել ջուրը դուրս մղել նավամբարից եւ նրանք որոշել են լքել նավը: Հետագայում անհետ կորածներից մեկին` 42-ամյա կնոջը ուշագնաց վիճակում հայտնաբերել են ծովում, ում ուղղաթիռով հիվանդանոց են տեղափոխել: Ավելի ուշ Կլոդին Քրիշչընը մահացել է՝ ուշքի չգալով: Ներկայումս շարունակվում են անհետ կորած նավապետի որոնումները: «Բաունտի» առագաստանավը նույնանուն նավի կրկնօրինակն է, որը 1790 թ-ին այրվել է անձնակազմի խռովության ժամանակ: Առագաստանավի կրկնօրինակը օգտագործվել է 1962 թ-ին նկարահանված «Խռովություն Բաունտիի վրա» ֆիլմում: Հետագայում նավը նաեւ նկարահանվել է «Կարիբյան ծովի ծովահենները: Մեռածի սնդուկ» ֆիլմում: Բացի այդ «Բաունտին» հաճախ օգտագործվել է որպես ուսուցողական նավ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.