Logo

Articles

Քաղաքական ուժերը կարող են հանգանակություններ կատարել հեռախոսով

Created on Wednesday, 13 June 2012 03:59 Written by AMGA TV

12 1ԱՄՆ դաշնային ընտրական հանձնաժողովը թույլատրել է քարոզարշավների համար հանգանակություններ կատարել բջջային հեռախոսներից եւ այլ նման սարքերից տեքստային հաղորդագրություններ ուղարկելու ճանապարհով: Politico-ի փոխանցմամբ, հանձնաժողովը որոշումը կայացրել է միաձայն: Այն ուժի մեջ է մտնում անհապաղ, սակայն նման հանգանակությունների համար տեխնիկական հնարավորությունների ապահովման համար դեռ որոշակի ժամանակ կպահանջվի: Հանգանակությունների գումարը սահմանափակվում է 50 դոլարով: Դա առավելագույն գումարն է, որ ԱՄՆ-ում կարելի է անանուն հանգանակել ընտրարշավի համար: Նման համակարգ այս պահին օգտագործում են բարեգործական կազմակերպությունները: Նշված համարին որոշակի հաղորդագրություն ուղարկելու դեպքում գանձնվում է սահմանված գումարը: Նման հանգանակությունների նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նախագահ Բարաք Օբամայի եւ նրա մրցակից Միթ Ռամնիի շտաբերը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.