Logo

Articles

Որովայնում վիրաբուժական ասեղ է հայտնաբերվել

Created on Thursday, 26 July 2012 01:29 Written by AMGA TV

aser 7Հղի բրիտանուհու որովայնում վիրաբուժական ասեղ է հայտնաբերվել, որը կնոջ որովայնում էր հայտնվել է մի քանի տարի առաջ իրականացված բժշկական միջամտության արդյունքում: Քելլի Դանիգընը որովայնի աջ հատվածում ծակոցներ է զգացել հղիության ընթացքում եւ դիմել է իր բժշկին, սակայն վերջինս հանգստացրել է 26-ամյա կնոջը` խորհուրդ տալով ուշադրություն չդարձնել նման զգացողություններին: Սակայն հղիության 6-րդ ամսում կինը որովայնի մաշկի տակից նկատել է ասեղը: Նա անմիջապես հիշել է 2009 թ-ի վիրահատությունը: Բժիշկներին եւս մեկ անգամ դիմելուց եւ ասեղի առկայությունը կնոջ մարմնում արդեն հաստատելուց հետո Դանիգընին ասել են, որ հղիության պատճառով ցանկացած տեսակի վիրահատական միջամտություն հակացուցված է: Միայն ծննդաբերությունից հետո բժիշկները կկարողանան ասեղը հեռացնել:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.