Created on Friday, 18 April 2014 23:59 Written by AMGA TV
Առողջապահության բարեփոխման ներդրումից հետք 8 միլիոն ամերիկացիներ բժշկական ապահովագրություն են ստացել: Այդ մասին հայտարարել է նախագահ Բարաք Օբաման Վաշինգթոնում կայացած մամուլի ասուլիսում: Սպիտակ տան տվյալներով, գրանցվածների 28 տոկոսը 18-ից 34 տարեկան անձինք են: Օբամայի խոսքով, դա նախագծի հաջողության երաշխիքն է: Նախագահը նաեւ քննադատել է հանրապետականներին, որոնք փորձում էին կասեցնել բարեփոխման ընթացքը: -Ես արդեն նախկինում ասել եմ, որ այդ օրենքը չի լուծի մեր առողջապահական համակարգի բոլոր խնդիրները, մենք գիտենք, որ դեռ շատ բան պիտի անենք: Բայց մենք հստակ գիտենք, որ մատչելի առողջապահության մասին օրենքի չեղարկումը կարող է ավելացնել դեֆիցիտը, միլիոնավոր մարդկանց զրկել ապահովագրությունից,- ասել է Օբաման: Նրա խոսքով, հանրապետականները մինչ օրս չեն կարողանում խոստովանել, որ օրենքը գործում է: Բարեփոխման ակտիվ փուլը մեկնարկեց 2013թ. հոկտեմբերին, երբ կառավարությունը բացեց բորսաների համակարգը, որտեղից կարելի էր ապահովագրություն գնել: Բարեփոխման էությունը կայանում է բնակչության որոշ դասերի համար պալըսիների մասնակի սուբսիդավորումը: Մյուսների համար ծրագրվում է բարձրացնել մրցակցությունն ապահովագրական ընկերությունների միջեւ, որ նվազեցնեն գները: Obamacare-ի ներդրումից հետո էլ ավելի քան 40 միլիոն ամերիկացիներ առայժմ բժշկական ապահովագրություն չունեն: