Logo

Articles

Գարեջուրը հակավիրուսային բնույթ ունի

Created on Wednesday, 12 December 2012 02:02 Written by AMGA TV

bee 4The Huffington Post-ը, ներկայացնելով Sapporo Breweries ճապոնական գարեջրի ընկերության հետազոտության արդյունքները, նշում է, թե գարեջուրը հակավիրուսային բնույթ ունի: Ըստ այդմ՝ աշխարհի ամենատարածված ալկոհոլային խմիչքի հիմնական բաղադրիչը կարող է լավ օգնել ձմեռային ֆսֆսոցից զերծ մնալու հարցում: Խոսքը հումոլոնի մասին է՝ գայլուկի մեջ առկա մի քիմիական միացության, որը արդյունավետ միջոց է շնչառական-սինցիտիալ վիրուսի դեմ: Հումոլոնը նաեւ հակաբորբոքային ազդեցություն ունի: Նշված վիրուսը կարող է թոքաբորբի ու շնչառական լուրջ խնդիրների պատճառ դառնալ, սակայն ավելի շատ երեխաների ու մանուկների շրջանում: Մեծահասակների շրջանում նույն վիրուսը դրսեւորվում է մրսածության ախտանիշներով, հատկապես ձմեռային ամիսներին 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.