Created on Thursday, 04 October 2012 01:25 Written by AMGA TV
Վենտուրա 134 մայրուղու վրա երեկ գնդակոծել են անցնող մեքենաներից մեկը: Միջադեպը տեղի է ունեցել Golden State (5) մայրուղու հետ հատման կետում: Ոստիկանության փոխանցմամբ, անհայտ մեքենան հավասարվել է տուժածների մեքենային եւ կրակ բացել, ապա մեծ արագությամբ հեռացել է: Կալիֆոռնիայի ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչ Քեւին Դենմընի խոսքով, դեպքի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Ոստիկանությունն առայժմ որեւէ մանրամասն չի հայտնել ոչ կասկածյալների, ոչ տուժածների վերաբերյալ: Հայտնի է, որ գնդակոծված մեքենայում եղել են երկու, մոտ 20 տարեկան երիտասարդներ, Վեն Նայսի եւ Պակոյմայի բնակիչներ, որոնք շրջագայում էին մայրուղով: Նրանց վրա հրազենի հետքեր չեն եղել: Իրավապահները հետաքննություն են սկսել դեպքի կապակցությամբ: