Logo

Articles

Նախագահին սպառնացողին սպառնում է մինչեւ 25 տարվա ազատազրկում

Created on Friday, 24 August 2012 00:48 Written by AMGA TV

ppppr 4 Տղամարդը, ով էլեկտրոնային նամակով սպառնացել էր սպանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, կարող է դատապարտվել մինչեւ 25 տարվա ազատազրկման` պետության առաջին դեմքին սպառնալու եւ ձերբակալման ժամանակ դիմադրություն ցույց տալու համար: Սիեթլ քաղաքի արվարձաններից մեկի բնակիչ, 31-ամյա Էնթան Կալյիորին երեքշաբթի օրն իր բնակարանում ձերբակալվել էր ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակիցների կողմից: Երեկ Կալյիորին դատարանի առջեւ է կանգնել: Հետաքննության տվյալներով` ամբաստանյալը Հետաքննությունների դաշնային բյուրո նամակ է ուղարկել, որում սպառնացել է սպանել նախագահին: -Ես կսպանեմ նախագահին: Եկե´ք եւ ինձ տարե´ք: Ձեզ 7 օր եմ տալիս,-գրել է Կալյիորին: Ձերբակալման ժամանակ տղամարդը դիմադրություն է ցույց տվել` գաղտնի ծառայության աշխատակիցներին սպառնալով որսորդական հրացանով: Խուզարկությամբ նրա տանից հայտնաբերվել է 5 միավոր զենք, այդ թվում երկուսը` ինքնաձիգ: Դատախազության ներկայացուցիչները չեն բացառում, որ Կալյորին կարող էր իրական վտանգ ներկայացնել Օբամայի համար: Մեղադրյալի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել դատական հոգեբույժի մոտ իր պաշտպանյալի ուսումնասիրության համար: Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա երկուշաբթի: Այդ ժամանակ կվերանայվի հոգեբուժական փորձաքննության վերաբերյալ միջնորդությունը եւ մեղադրյալին գրավի դիմաց ազատ արձակելու հնարավորությունը:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.