Logo

Articles

WikiLeaks-ի իրազեկիչը ազատ է արձակվել

WikiLeaks-ի իրազեկիչ Չելսի Մենինգը ազատ է արձակվել Ֆորտ Լիվենվորթի բանտից։ Դրա հետ կապված՝ Twitter-ի իր էջում WikiLeaks-ը հայտարարել է Մենինգի համար միջոցներ հավաքելու մասին եւ ավելի քան 100 հազար դոլար հավաքել։ 2010 թվականին Չելսի Մենինգը Իրաքում հայտնի էր որպես շարքային Բրեդլի Մենինգ։ Նրան հաջողվեց սեռը փոխելու իրավունք ձեռք բերել արդեն բանտում։ WikiLeaks-ը Մենինգից ստացել ու հրապարակել է հարյուր հազարավոր ռազմական ու դիվանագիտական փաստաթղթեր։ Բրեդլին ձերբակալվել է ծառայության ժամանակ։ 35 տարվա կալանքի դատապարտված Մենինգին եւ եւս 64 կալանավորների համաներում շնորհելու որոշումը նախկին նախագահ Օբաման ընդունեց պաշտոնաթող լինելուց մի քանի օր առաջ։  wek4  3

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.