Logo

Articles

Սերիական մոլագարներին բռնել են

serial 8Հարավային Կալիֆորնիայի երկու բնակիչների կալանավորել են վերջին վեց ամսում չորս կանանց սերիական սպանության մեղադրանքով, այն բանից հետո, երբ զոհերից մեկի դին հայտնաբերվել էր Էնահայմում, վերամշակման գործարանի թափոնների մեջ: 27-ամյա Ֆրենկ Կանոն ու 45-ամյա Սթեւեն Դին Գորդոնը գրանցված սեռական հգանցագործներ են եղել, նրանց տեղափոխել են բանտ եւ դատարանը որոշել է նրանց նկատմամբ գրավ չկիրառել: Էնահայմի ոստիկանապետ Ռաուլ Քուեզեդայի խոսքով, երկուսին էլ սերիական սպանությունների մեղադրանք է առաջադրվել: Ոստիկանի խոսքով, հետաքննությունը սկսվել է, երբ հայտնաբերվել է Օկլահոմայի մի բնակչուհու դին: Տղամարդկանց ձերբակալել եւ շաբաթ օրը, իսկ երկուշաբթի կալանավորել են: Պարզվել է, որ նրանք նախորդ աշնանը սպանել են նաեւ 28-ամյա Մարթա Անայային, 34-ամյա Ջոզեֆին վարգասին եւ 20-ամյա Քիանա Ջեքսոնին, որոնց դիակները դեռ չեն հայտնաբերվելհայտնաբերել: Ապացույցները հայտնի են դարձել, երբ ստուգվել են երկու տղամարդկանց ամրացված GPS-սարքավորումների տվյալները: Այժմ դրանք օգտագործվում են՝ դիակների որոնումների համար: Օրենջ քաունթիի դատախազ Թոնի Ռակաուցկասի խոսքովՖրենկ Կանոն ու Սթիվըն Դին Գորդոնը նվազագույնը կդատապարտվեն ցմահ ազատազրկման՝ առանց վաղաժամ ազատման իրավունքի, սակայն չի բացառվում, որ դատախազությունը նրանց համար մահապատիժ պահանջի

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.