Logo

Articles

Գտել են Մոնա Լիզայի գերեզմանը

Created on Thursday, 26 July 2012 01:12 Written by AMGA TV

mona 4Իտաալցի գիտնականները, ամենայն հավանականությամբ գտել են Լիզա Գերարդինիի գերեզմանը: Ըստ տարածված վարկածներից մեկի, Լիզան եղել է Լեոնարդո դա Վինչիի հռչակավոր Մոնա Լիզա կտավի բնորդուհին: Հնագետները մնացորդները հայտնաբերել են Ֆլորենցիայում, Սուրբ Ուրսուլայի լքյալ կանացի մենաստանից ոչ հեռու: Արվեստաբան Սիլվանո Վինչետին ասում է. –Մենք Լիզա Գերարդինիի հուղարկավորության պատմական փաստաթղթեր ունենք, որ դա կատարվել է 1542թ. հուլիսի 15-ին: Նա նկարչի առաջին բնորդուհին էր: Այժմ մեր հետազոտություններում շատ կարեւոր փուլ է, մենք հասել ենք էությանը: Այս մնացորդները ենթարկվելու են ռադիոածխածնային անալիզի, նաեւ ոսկրաբանական հետազոտություն կարվի` պարզելու գերեզմանի թիվը: Լիզա Գերարդինին մահացել է 63 տարեկանում: Եթե կմախքը տարիքի փորձաքննությունն անցնի, DNA-ը կհամեմատեն Գերարդինիի երեխաների DNA-ի հետ: Մինչեւ նոր տարի աշխարհը կիմանա` գտել են խորհրդավոր Ջոկոնդային, թե ոչ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.