Created on Friday, 21 September 2012 00:13 Written by AMGA TV
American Airlines ավիաընկերությունը 11 հազ աշխատակիցների զգուշացրել է աշխատանքից ազատման մասին: Ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ Բրյուս Հիքսը հայտնել է, որ աշխատանքից ազատման մասին զգուշացումներն ուղարկվել են դաշնային օրենսդրության համաձայն, որը պահանջում է նախապես զգուշացնել բոլոր նրանց, ովքեր կարող են կրճատվել: Փետրվարին ընկերությունը հայտարարել էր 14 հազ աշխատակցի կրճատման մասին: Ընկերությունը մտադիր է արդեն նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հեռացնել կրճատման համար նախատեսված աշխատակիցների 40 տոկոսին՝ 4400 հոգու: Ընկերությունը ծրագրում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին չվերթների թվաքանակը 1-2%-ով կրճատել: American Airlines-ի սեփականատեր AMR կորպորացիան 2011 թ. նոյեմբերից սնանկ է ճանաչվել: Այս տարվա սեպտեմբերին American Airlines-ը եւ US Airways-ը հայտարարել են միաձուլման բանակցությունների մասին: Միեւնույն ժամանակ հայտնի է դարձել, որ գործարքին կարող է մասնակցել նաեւ British Airways –ի սեփականատեր International Airlines Group-ը, որը նախատեսում է գնել American Airlines-ի մասնաբաժինը: