Logo

Articles

Հայց Walmart-ի դեմ

walmart 4Աշխարհի խոշորագույն առեւտրային ցանցի՝ Wal-Mart-ի դեմ հաշմանդամների իրավունքների պաշտպանները դատական հայց են ներկայացրել: Reuters-ի փոխանցմամբ, հայցվորները, որոնց թվում են Center for Independent Living Inc կազմակերպությունը եւ Կալիֆոռնիայի մի քանի հաշմանդամ բնակիչներ, դժգոհում են, որ Wal-Mart-ի խանութներում հաշմանդամի սայլակին գամվածների համար դրամարկղին մոտենալը բավականին դժվար է: Հայցի գումարի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Հայցվորները հայտնել են, որ Wal-Mart-ի առեւտրային ավելի քան 200 կետերում դրամարկղային տերմինալները գտնվում են բարձրության վրա, ինչը դժվարություններ է առաջացնում հաշմանդամների համար: Բացի այդ, ինչպես հաստատում են նրանք, ցանցը հրաժարվում է դրանք փոխարինել ավելի ժամանակակիցներով: Հայցի վերաբերյալ ընկերությունը մեկնաբանություն չի տվել

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.