Logo

Articles

Գործազրկությունը նվազել է

hire 8 Միացյալ Նահանգների տնտեսությունում աշխատատեղերի թիվը նոյեմբերին ավելացել է 146 հազարով, ինչի մասին վկայում են երկրի աշխատանքի նախարարության տվյալները: Ընդ որում՝ ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը նվազել է՝ հոկտեմբերի 7.9 տոկոսից հասնելով 7.7 տոկոսի, ինչը նվազագույն ցուցանիշ է 2008թ. դեկտեմբերից մինչ այժմ։ Երկրի համախառն ներքին արդյունքըն 2012-ի երրորդ եռամսյակում աճել է 2,7 տոկոսով, նախորդ երկուսի 2-ական տոկոսի համեմատ։ Bloomberg գործակալության կողմից հարցված վերլուծաբանները նոյեմբեր ամսվա համար կանխատեսել էին աշխատատեղերի ավելացում 85 հազարով, եւ չէին ակնկալում գործազրկության մակարդակի փոփոխություն։ Ըստ վերանայված տվյալների՝ աշխատատեղերի թվի աճը հոկտեմբերին կազմել է 138 հազար, այլ ոչ 171 հազար, ինչպես վաղ էր հաղորդվում:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.