Hi my name is Bob Urichuck and I have been the SEO Director on Business Financial Inc. More than 5000 employees support BF Inc outsourcing business, delivering a seamless customer service experience to our client.
Website URL: http://www.gavick.com Email: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Կալիֆոռնիայի Նորկո քաղաքում հինգ տղաների են փրկել, որոնք մոտ վեց ժամ անցկացրել են Santa Ana գետի հոսանքի հունի մեջ: 12-ից14 տարեկան տղաները զբոսանքի են դուրս եկել, բայց մոլորվել են գետի հունում: Հարեւան տների բնակիչները լսել են նրանց աղաղակները եւ օգնություն կանչել: Փրկարարներից մոտ մեկ ժամ է պահանջվել բամբուկե ծառերը կտրելու եւ մթության մեջ տղաների տեղը պարզելու համար: Փրկված տղաներից մեկը` Քայլ Ջիլըսսին հայտնել է, որ մութ է եղել, եւ իրենք չեն նկատել, թե ինչպես հայտնվել վտանգավոր տեղանքում, սայթաքել եւ ընկել են: Տղաներին տեղում բուժօգնություն են ցուցաբերել: Բարեբախտաբար նրանք աննշան քերծվածքներ են ստացել եւ ցրտահարվել են, քանի որ թեթեւ են հագնված եղել
ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, ներկայումս Մասաչուսեթս նահանգը ներկայացնող սենատոր, դեմոկրատ Ջան Քերին երկուշաբթի Սպիտակ տանը հայտնվել է աչքերի տակը կապտուկներով եւ ուռած քթով: Նման տեսքով Քերին եկել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կազմակերպած ընդունելությանը` հոկեյի Սթենլիի գավաթի չեմպիոնատի անցած տարվա հաղթող Բասթըն Բրյուինզ թիմի պատվին: Սենատորի մամուլի քարտուղար Ուիթնի Սմիթը լրագրողներին պարզաբանել է, որ Քերին քիթը կոտրել է հոկեյ խաղալու ժամանակ: Այլ մանրամասներ նա չի հաղորդել: Ինքը՝ Քերին, նույնպես մեկնաբանություն չի տվել: Բացի Քերիի օրիգինալ տեսքից՝ այս միջոցառումն աչքի է ընկել մեկ այլ սկանդալով: Բասթըն Բրյուինզ թիմի անդամներից մեկը` դարպասապահ Թիմ Թոմսը, հրաժարվել է հանդիպել նախագահի հետ: Պատճառն այն է, որ նա Հանրապետական կուսակցության կողմնակից է եւ չի սիրում դեմոկրատ Օբամային:
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն ձերբակալել է CIA-ի նախկին աշխատակցին գաղտնի տեղեկությունները լրատվամիջոցներին փոխանցելու համար: Նա մեղադրվում է Ալ-Քաիդայի պարագլուխներից մեկի ձերբակալման գործողությանը մասնակցող գործակալներից մեկին բացահայտելու մեջ: Մինչեւ վերջնական որոշում կայացնելը 47-ամյա ջան Կիրիակուն ազատության մեջ է 250 հազար դոլար գրավի դիմաց: Ջան Կիրիակուին, ով CIA-ում աշխատել է 1990-2004 թթ. մեղադրում են ԱՄՆ տարածքում ահաբեկչական կազմակերպությունների դեմ աշխատող գաղտնի գործակալի ինքնության բացահայտման մեջ: Բացի այդ, Կիրիակուն բացահայտել է մեկ այլ գործակալի, ով ներգրավված է եղել Ալ-Քաիդայի պարագլուխներից Աբու Զուբեյդի ձերբակալման
CIA-ը օգնել է Նյու Յորքի ոստիկանությանը հետեւել տեղի մուսուլմաններին առանց` իր գլխավոր իրավաբանի հաստատման: Այս մասին հայտնել է Associated Press-ը` վկայակոչելով հետախուզության նախկին աշխատակիցներին, որոնք ցանկացել են անհայտ մնալ: Սքաթ Միլլըրը, որը գործողությունն իրականացնելու ժամանակ CIA-ի գլխավոր խորհրդատուն էր, հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկությունը: Գերատեսչությունը նույնպես հրաժարվել է մեկնաբանություն տալ: CIA-ին, որը զբաղվում է արտասահմանում տեղեկությունների հավաքմամբ, արգելված է ուղղակի հետեւել ամերիկացիներին: Սակայն գերատեսչությունը կարող է խորհուրդներ տալ այլ կառավարական կառույցներին եւ նրանց տրամադրել անհրաժեշտ սարքավորում: Իրավաբանի գնահատականը անհրաժեշտ