Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը խստացրել է Lեռնային Ղարաբաղի Եղնիկներ զորամասի ենթասպա Արմեն Թովմասյանի դեմ առաջադրված մեղադրանքը: Թովմասյանը, ով շղթայով հարվածել եւ վնասել էր ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանի աչքը, սկզբնապես մեղադրվում էր պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով, սակայն մեղադրանքը լրացվել է դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով: Եթե առաջին հոդվածով ենթասպային սպառնում է 2-ից 5 տարի ազատազրկում, ապա խստացված մեղադրանքով` 3-ից 7 տարի ազատազրկում: Հիշեցնենք, որ Դեպքը տեղի էր ունեցել դեկտեմբերի 14-ին, իսկ ենթասպային ձերբակալել էին դեկտեմբերի
17-ին եւ մեղադրանք էին առաջադրել: Թովմասյանը ստիպել էր դիրքերից հենց նոր իջած Էջմիածնից զորակոչված ժամկետային զինծառայող, 18-ամյա Նարեկ Ավետիսյանին վերակարգ կանգնեցնել, սակայն Նարեկը հրաժարվել էր: Ի պատասխան Արմեն Թովմասյանը հետեւից մեծ շղթայով հարվածել է Նարեկի աչքին: Զինվորին տեղափոխել էին հիվանդանոց: Պարզվել է, որ նա ընդմիշտ կորցրել է իր աջ աչքը: