amga.tv

Switch to desktop Register Login

27-05-2012

Մամուլի տեսություն

Rate this item
(0 votes)

17Մամուլի տեսություն Իսկ այժմ ձեզ ներկաայցնենք տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները: Իտալական Corriere della Sera-ն գրում է, որ Իտալիայում նոր սկանդալ է հասունանում խորտակված Կոստա Կանկորդիա նավի շուրջ: Իտալիայի դատախազությունը ստուգում է տեղեկությունները, որ նավում եղած ռուս հարուստները փրկվելու համար տեղեր են գնել նավակներում` խորտակվող նավում թողնելով երեխաներին ու վիրավորներին: Աականատեսները հայտնել են, որ մի խումբ ռուսաստանցիներ թղթադրամների կապոցներ են տվել անձնակազմի անդամներին, որոնք տարհանել են նավի ուղեւորներին: Կաշառքի միջոցով նրանք առաջինն են հայտնվել փրկարարական

նավակներում: Այդ մասին առաջինը պատմողներից է 52-ամյա Ֆրանկա Անիչինին, ով ապրում է Ջիլյո կղզու նավահանգստի մոտ: Նա շտապել է ափ` փրկվածներին օգնելու եւ ափին նավակներում տեսել է առողջ եւ հասուն մարդկանց, որոնք խոսել են ռուսերեն: The New York Times-ի փոխանցմամբ, Արկանզաում քաղաքական սպանություն է կատարվել: Ռասսելվիլ քաղաքում սպանել են տեղի քաղաքական գործիչներից մեկի ընտրական շտաբի ղեկավարի ընտանիքին պատկանող կատվին: Սպանված կենդանուն գտել է շտաբի ղեկավարի երեխաներից մեկը: Սատկած կատվի գլխին հայտնաբերել են վնասվածք: Վնասված է եղել նաեւ կենդանու աչքը, իսկ մորթու վրա սեւ ներկով գրված է եղել՝ Liberal: Արկանզաի դեմոկրատների բլոգում ասվում է, որ կատվի սպանությունը կատարվել է քաղաքական դրդապատճառներով: Կատվի սպանության առիթով նրա տերը հայց է ներկայացրել ոստիկանություն: Daily Mail-ը նոր հետազոտության արդյունքներ է ներկայացրել, ըստ որոնց սեւ շոկոլադը վնաս է առողջությանը: Շոկոլադասերները հենվում են այն ուսումնասիրությունների վրա, որոնք պնդում են, որ մուգ շոկոլադն օգտակար է սրտի համար, ինչպես նաեւ՝ արյան ճնշումն իջեցնելու համար: Ըստ թերթի, սակայն, թեեւ մուգ շոկոլադն ավելի օգտակար է, քան սպիտակ շոկոլադը, քանի որ պարունակում է հակաօքսիդանտներ, այնուամենայնիվ, այն ունի կալորիաների եւ ճարպի բարձր մակարդակ, որը վտանգավոր է առողջության համար: Սակայն սա չի նշանակում, որ հարկավոր է մոռանալ շոկոլադ ուտելու մասին, այլ պարզապես պետք է նվազեցնել չափաբաժինը եւ շոկոլադի հետ միասին նաեւ սնվել մրգերով, որոնք նույնքան օգտակար են սրտի համար եւ կալորիաներ չեն պարունակում:

AMGA TV

Hi my name is Bob Urichuck and I have been the SEO Director on Business Financial Inc. More than 5000 employees support BF Inc outsourcing business, delivering a seamless customer service experience to our client.

Website: www.gavick.com

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated.Basic HTML code is allowed.

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version