Written by AMGA TV
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին միջազգային ուղեւորահոսքերի բացասական մնացորդը՝ հանրապետությունից մեկնումների թվի գերազանցումը հանրապետություն ժամանումների թվին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակասել է 11,2 հազարով կամ 10,7 տոկոսով եւ կազմել 93 հազար: Այս մասին վկայում է Միգրացիոն պետական ծառայության վերլուծությունը: Ըստ այդմ՝ երրորդ եռամսյակում միջազգային ուղեւորահոսքերի բացասական մնացորդը կազմել է 17,6 հազար մարդ՝ նախորդ տարվա երրորդ եռամսյակի 18,8 հազարի դիմաց: 2015 թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ժամանումների ընդհանուր թիվը կազմել է 1 մլն 996 հազար 255, մեկնումներինը՝ 2 մլն 89 հազար 273:
Last Updated on Tuesday, 03 November 2015 14:11
Hits: 3720
Written by AMGA TV
Եգիպտոսում ռուսական ավիաընկերության ինքնաթիռ է կործանվել, բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները զոհվել են։ Կոգալիմավիա ռուսական ավիաընկերության A321 ինքնաթիռը, որը կատարում էր Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթը, աղետի է ենթարկվել հոկտեմբերի 31-ին թռիչքից մոտավորապես 24 րոպե անց Հյուսիսային Սինայի մարզի վարչական կենտրոն էլ Արիշ քաղաքից 100 կիլոմետր հարավ ընկած շրջանում՝ էլ Հասնա բնակավայրի մերձակայքում: Ընդամենն ինքնաթիռում եղել է 217 ուղեւոր եւ անձնակազմի յոթ անդամ: Եգիպտոսի իշխանությունների հայտարարության համաձայն՝ ոչ ոք չի փրկվել: Ուղեւորների մեծամասնությունը ռուսաստանցիներ էին: Ճշտված տվյալներով՝ Եգիպտոսում կործանված ինքնաթիռում եղել են 132 պետերբուրգցիներ, Լենինգրադի մարզի 46 բնակիչներ, Ռուսաստանի այլ տարածաշրջանների 34 բնակիչներ, Ուկրաինայի չորս եւ Բելառուսի մեկ քաղաքացի: Ինքնաթիռը գետնին է ընկել շրջված վիճակում: Անձնակազմը, հակառակ սկզբնական վարկածին, դիսպեչերներին չի հայտնել տեխնիկական անսարքությունների մասին: Եգիպտոսում ավիաաղետից զոհվածների մարմինները Ռուսաստան տեղափոխելու համար հատուկ ինքնաթիռ է ուղեւորվել Եգիպտոս, որը 150 պարզված դիեր է բերել Ռուսաստան։ Զոհվածների ճանաչման ընթացակարգն ացկացվելու է Պետերբուրգում: Նոյեմբերի 2-ին մասնագետները կվերլուծեն օդանավի պահպանված ինքնագրիչների վիճակը եւ կփորձեն դրանց տվյալների օգնությամբ վերականգնել աղետի հանգեցրած իրադարձությունների շղթան։ Նշենք, որ աղետից հետո Իսլամական պետությունը հայտարարել էր, թե իրենք են խփել ինքնաթիռը, սակայն արտաքին հարվածի մասին դեռ ապացույցներ չեն հայտնաբերվել։
Last Updated on Tuesday, 03 November 2015 14:05
Hits: 3616
Written by AMGA TV
Թեքսըսի բնակիչը, որին դատարանը մեղադրում էր լրտեսության մեջ, իրեն մեղավոր է ճանաչել բոլոր կետերով: Դատական նիստը տեղի էր ունեցել Նյու Յորքում: Ալեքսանդր Ֆիշենկոն, որը Ռուսաստանի ու Նահանգների քաղաքացի է, հաստատել է, որ ապօրինի ճանապարհով միկրոէլեկտրոնային կոմպոնենտներ է արտահանել Ռուսաստան: Մեղադրող կողմի կարծիքով ՝ այդ կոմպոնենտները հետագայում օգտագործվել են ռազմական նպատակներով, ինչպես նաեւ ռուսական հետախուզական ծառայությունների կարիքների համար: Դատախազները ասում են, որ 2008-2012 թթ. Ֆիշենկոն վերահսկել է միկրոէլեկտրոնիկայի բնագավառում ամերիկյան նորագույն տեխնոլոգիաների մշակումների ստացման սխեման ու դրանք ուղարկել է Ռուսաստան ՝ շրջանցելով արտահանման համար արտոնագրերի տրամադրման կառավարական համակագերը: Մեղադրող կողմը նաեւ հավաստիացնում է, որ Ֆիշենկոն օգտագործել է իր կողմից հիմնադրված եւ Հյուսթընում գրանցված Arc Electronics ընկերությունը ՝ ռուսական գերատեսչությունների ՝ այդ թվում բանակի ու հետախուզության համար էլեկտրոնային կոմպոնենտներ ստանալու նպատակով: Այդ կոմպոնենտները ներառում էին միկրոպրոցեսորային կառավարող սարքեր, ստատիկ օպերատիվ հիշողության չիփեր ու թվային վերափոխիչներ: Բոլոր այս մշակումները կարող են օգտագործվել ռադարային սարքերում ու հետապնդման համակարգերում, ինչպես նաեւ հրթիռների կառավարման բնագավառում: Ֆիշենկոյին ու եւս տասը կասկածյալների առաջին մեղադրանքները առաջադրվել են 2012 թ: Այն ժամանակ իշխանությունները հայտարարել էին, որ բացահայտել են Ռուսաստանին բարձր տեխնոլոգիաների ապօրինի մատակարարման լայն ցանց: Ֆիշենկոյի գործով հաջորդ դատավարությունը կկայանա սեպտեմբերի 21-ին:
Last Updated on Friday, 11 September 2015 12:32
Hits: 4071
Written by AMGA TV
Ռուսաստանի Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ դեռեւս չբացահայտված հանգամանքներում վթարի է ենթարկվել Քինգ դելյուքս ընկերությանը պատկանող ավտոբուսը, որը ոչ կանոնավոր ուղեւորափոխադրում էր իրականացնում Մոսկվա-Երեւան ուղղությամբ։ Դեպքը տեղի է ունեցել գիշեր ժամը 3.10-ին։ Higer մակնիշի ավտոբուսը դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել: Վթարի հետեւանքով 8 մարդ զոհվել է, 47-ը վիրավորվել են։ 5 մարդ զոհվել է տեղում, մեկը՝ հիվանդանոցի ճանապարհին, եւս երկուսը՝ հիվանդանոցում։ Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոցներ, նրանցից 11-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Ըստ բժիշկների, ծայրահեղ ծանր է երկու վիրավորների վիճակը։ Զոհերն ու տուժածները բոլորն էլ Հայաստանի քաղաքացիներ են, մեծ մասամբ տղամարդիկ, որոնք արտագնա աշխատանքից վերադառնում էին հայրենիք։ Ավտոբուսը պատկանում էր Աբովյան քաղաքում Պալաչ մականունով հայտնի Արթուր Հովհաննիսյանին։ Ռուս ոստիկանների նախնական տեղեկություններով, վթարը տեղի է ունեցել վարորդի մեղքով, որը քնել է ղեկին, ինչից հետո ավտոբուսը շրջվել է։ Ոստիկանությունը ձերբակալել է վարորդ Գառնիկ Հարությունյանին։ Հայաստանից դեպքի վայր ոստիկանների եւ պաշտոնյաների խումբ է մեկնել՝ տեղում իրավիճակին ծանոթանալու, զոհերի դիակները Հայաստան տեղափոխելու համար։
Last Updated on Friday, 20 November 2015 22:15
Hits: 3732
Written by AMGA TV
11 օր անընդմեջ Արիզոնա նահանգում անհայտ անձը շարունակում է գնդակոծել մեքենաները Ֆինիքսի հարավային շրջանի թիվ 10 մայրուղու ճանապարհահատվածում։ Վերջին 11 օրում մեքենաների ուղղությամբ կրակել են 11 անգամ։ Ոստիկանությունն իրականացնում է հրաձիգի՝ դեռեւս անհաջող որոնումներ։ Կրակոցների հետեւանքով դեռեւս միայն 1 մարդ է վնասվածքներ ստացել։ Մնացած դեպքերում փամփուշտները վնասել են մեքենաները։ -Հրաձիգի գործողությունները չափազանց վտանգավոր են,- հայտարարել է Արիզոնայի հասարակական անվտանգության բաժնի ղեկավար Ֆրանկ Միլստեդը:- Կրակն արձակվում է շարժվող մեքենաների ուղղությամբ։ Չորեքշաբթի երկու ավտոմեքենա է գնդակոծվել։ Ոստիկանությունը հայտնել է, թե գործը քննում է որպես ընտանեկան բռնություն, սակայն որեւէ մանրամասն չի հաղորդել:
Last Updated on Friday, 11 September 2015 12:26
Hits: 3993