Written by AMGA TV
Մինչ օրս Լոս Անջելեսի մետրոյում բջջային հեռախոսները կարելի էր օգտագործել միայն երաժշտություն լսելու եւ խաղեր խաղալու համար, սակայն մարտի վերջից իրավիճակը կփոխվի, մետրոյի ստորգենտյա կայարաններում բջջային կապ եւ ինտերնետ է հայտնվելու։ Մետրոպոլիտենի ներկայացուցիչ Դեյվ Սոթերոն հայտարարել է, թե մարտի վերջին բջջային կապ կհայտնվի կարմիր եւ մանուշակագույն գծերում, որոնք երթեւեկում են Union եւ 7th Street/Metro Center կայարանների ուղղությամբ։ Ուղղեւորները կկարողանան զանգեր կատարել եւ շփվել ինտերնետով։ Իսկ արդեն տարեվերջին ողջ մետրոպոլիտենը միացած կլինի ցանցին։ Տրանսպորտի վարչությունը նաեւ ծրագրում է մինչեւ տարեվերջ ուայֆայով ապահովել քաղաքամերձ ավտոբուսային բոլոր ուղերթները։
Last Updated on Saturday, 06 February 2016 00:13
Hits: 3450
Read more: Լոս Անջելեսի մետրոյում հնարավոր կլինի խոսել բջջայինով
Written by AMGA TV
Սենսացիոն վիճակագրություն է ներկայացրել Նահանգներում լուսացուցների վրա տեղադրված այն տեսախցիկների արդյունքների ուսումնասիրությունը, որոնք արձանագրում են ավտոմեքենաների` արգելիչ գծերի գերազանցումը: Ճանապարհային անվտանգության ապահովագրման ինստիտուտի տեղեկություններով, նման տեսախցիկների տեղադրումը Ֆլորիդայի նահանգում 14,6 տոկոսով մեծացրել է վթարայնությունը: Այսպես, Տամպայում, շրջանի ամենաբնակեցված քաղաքներից մեկում, 23 խաչմերուկում տեսախցիկների հայտնվելուց հետո վթարների թիվը մեծացել է 51 տոկոսով: Արդյունքում տեղի պատգամավորները նախագիծն անհաջող են համարել եւ որոշել են ապամոնտաժել բոլոր սարքավորումները: Պարզվել է, որ նման տեսախցիկները հնարավորություն են տվել կրճատել ճանապարհների` 90 աստիճան անկյան տակ հատման կետում բախումների թիվը: Սակայն ձգտելով խուսափել արգելիչ գիծը գերազանցելու համար տուգանքից` վարորդները հաճախ կտրուկ կանգ են առնում լուսացույցի դիմաց, ինչը հանգեցրել է հանդիպակաց ուղղությամբ եկող մեքենաների մասնակցությամբ վթարների թվի էական աճի: Իմիջիայլոց, Նահանգներում ընդամենը 439 տեսախցիկ կա, որոնք արձանագրում են հոծ գծի հատումը։
Last Updated on Saturday, 06 February 2016 00:10
Hits: 3557
Written by AMGA TV
Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հանձնարարական է հրապարակել իր երկրի քաղաքացիների համար, որում նախազգուշացնում է Թուրքիայի հարավարեւելյան շրջաններ, մասնավորապես, Սիրիայի հետ սահմանամերձ տարածք ուղեւորությունների մասին: Դրա պատճառ է նշվել միջազգային եւ տեղական ահաբեկչական խմբավորումների կողմից աճող սպառնալիքը: Նախազգուշացվել է, որ ահաբեկիչների թիրախներ կարող են դառնալ ժողովրդականություն վայելող տուրիստական օբյեկտները ամերիկյան կառավարությանը պատկանող շենքերը, ոստիկանությունը եւ Թուրքիայի իշխանության այլ տեղական մարմիններ: Բացի այդ, առկա է մարդկանց առեւանգումների սպառնալիք, հատկապես հարավ-արեւելքում: Այստեղ վտանգ են ներկայացնում նաեւ Սիրիայի տարածքից գնդակոծումները:
Last Updated on Saturday, 06 February 2016 00:01
Hits: 3443
Written by AMGA TV
Երեկ երեկոյան ոչ մեծ անօդաչու թռչող սարք է բախվել Նյու Յորքի ամենահայտնի երկնաքերին՝ 102-հարկանի Empire State Building-ին: Մեգապոլիսի ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ անօդաչուի գործարկուն՝ Նյու Յորքի երիտասարդ բնակիչը, կալանավորված է: Նա, ենթադրաբար, փորձել է ապարատի միջոցով մի քանի լուսանկար անել, բայց կորցրել է դրա նկատմամբ վերահսկողությունը: Տղամարդը մեղադրվում է այն բանում, որ անօդաչուն կառավարելիս թույլ է տվել գործողություններ, որոնք սպառնացել են շրջապատողների անվտանգությանը: Թռչող ապարատը շենքին է բախվել 40-րդ հարկի բարձրության վրա, իսկ այնուհետեւ 35-րդ հարկում ընկել երկնաքերի հարթակներից մեկը: Empire State Building-ը բարձրությամբ Ամերիկայի խոշորագույն մեգապոլիսի երրորդ շենքն է։
Last Updated on Saturday, 06 February 2016 00:05
Hits: 3451
Written by AMGA TV
Միլիարդատեր Դանլդ Թմարփը հարցման արդյունքներով զգալիորեն առաջ է անցել իր մրցակիցներից Նյու Հեմփշիր նահանգում, որտեղ փետրվարի 9-ին կայանալու են երկրորդ փյամերիզները։ Հարցումն իրականացրել են CNN եւ WMUR հեռուստաալիքները։ Հարցվածերի 29 տոկոսը աջակցում է Թրամփին։ Երկրորդ տեղում Ֆլորիդայից թեկնածու Մարկո Ռուբիոն է, որը Այովայում երրորդ տեղում էր։ Նյու Հեմփշիրում նրան աջակցում է 19 տոկոսը։ Այովայում հաղթած սենատըր Թեդ Քրուսը ըստ հարցման երրորդն է՝ 13 տոկոսով։ Չորրորդ տեղում Օհայոյի նահանգապետ Ջան Քեյսիկն է՝ 12 տոկոսով, իսկ հինգերորդը Ջեբ Բուշն է՝ 10 տոկոս աջակցությամբ։ Նյու Հեմփշիրում վճռվելու է, թե ում են աջակցելու 23 պատվիրակները ազգային համագումարում։ Քլիվլնդում հուլիսին կայանալիք համագումարից առաջ անհրաժեշտ է, որ թեկնածուները ստանան 2472 պատվիրակներից առնվազն 1237-ի աջակցությունը։
Last Updated on Friday, 05 February 2016 23:59
Hits: 3579