amga.tv

Switch to desktop Register Login

Բունդեսթագը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Գերմանիայի դաշնային խորհրդարանը հունիսի 2-ին ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը: Դրանով ճանաչել ու դատապարտել է 1915-ի Ցեղասպանությունը: Բանաձեւը գրեթե միաձայն է ընդունվել. մեկ պատգամավոր է դեմ քվեարկել, մեկը՝ ձեռնպահ: Բանաձեւում ասվում է՝ -101 տարի առաջ հայերի եւ այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել։ Բանաձեւն սկսվում է հետեւյալ խոսքերով. Գերմանիայի խորհրդարանն Օսմանյան կայսրությունում ավելի քան 100 տարի առաջ տեղահանված ու կոտորված հայերի եւ այլ քրիստոնյա զոհերի հիշատակի առաջ խոնարհվում է։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է օսմանյան կառավարության կողմից օսմանյան հողերում բնակվող հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձեւում նշվում է, որ Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է։ Խորհրդարանի առաջ հավաքված հայերը, հույները, քրդերը, ասորիները ծափահարություններով, ազգային պարերով են ընդունել ճանաչման փաստը: Գերմանիայում բնակվող թուրքերը ժխտողականություն են տարածել եւ ճնշում գործադրել գերմանացի օրենսդիրների վրա: Իսկ արդեն ճանաչումից հետո Թուրքիայում իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության խոսնակ Յասին Աքթայը հայտարարել է, որ որպես առաջին պատասխան քայլ՝ Թուրքիան Բեռլինից հետ է կանչում իր դեսպան Հուսեին Ավնի Կարսլը օղլուին: Հակագերմանական ելույթներ են ունեցել նախագահ էրդողանը, վարչապետ Յըլդըրըմը, այլ անձինք։ E3A19076-53BD-48B9-A7B3-B0F3F9F564AE w640 r1 s cx0 cy10 cw0

Սիրիական բանակը նոր տարածքներ է գրավել

syrua 4Սիրիական բանակի մարտիկները եւ աշխարհազորայինների ջոկատները գրավել են Թելլեթ-Գազալյա բարձունքը եւ մոտենում են Քենսաբ քաղաքին՝ Լաթաքիայում ելուզակային խմբավորումների վերջին հենակետին: Այս ուղղությամբ մարտերը կատաղի բնույթ են կրում: Սիրիական բանակի սպաներից մեկը հայտնել է, որ հակառակորդը կենդանի ուժի եւ տեխնիկայի կորուստներ է կրում: Փետրվարի 16-ին զորքերն ազատագրել են Լաթաքիայի մերձակա երեք բնակավայր՝ Այն Բասուրան, Շելեֆը եւ Բիլլախը: Ճանապարհների ու տների ականազերծումից հետո այնտեղ կթույլատրվի վերադառնալ բնակիչներին: Կառավարական ուժերը կարեւոր հաջողության են հասել նաեւ Հալեպից արեւելք ընկած շրջանում: Սիրիացի զինծառայողներն ու աշխարհազորայինները Իսլամական պետություն խմբավորման ահաբեկիչներին դուրս են մղել Աբու Դանա բնակավայրից, որտեղ գտնվում է հյուսիսային մեգապոլիսին էլեկտրաէներգիա մատակարարող ջերմաէլեկտրակենտրոնը: Այստեղ են ուղարկվել նորոգման բրիգադներ: ԻՊ-ի ելուզակների հետ մարտեր են մղվում Հոմսից 85 կիլոմետր հեռավորության վրա՝ Թելյալ-Ռավաբի բարձունքների շրջանում: Այնտեղ զորքերին հաջողվել է հսկողության տակ առնել էլ Կարյատեյն օազիս-քաղաք տանող ճանապարհը:

Last Updated on Wednesday, 17 February 2016 13:17

Hits: 3506

Read more: Սիրիական բանակը նոր տարածքներ է գրավել

Մրջյունները կերել են չինացու փողերը

yu 5Չինաստանի Սիչուան գավառում թերմիտները կերել են ֆերմերի թաքցրած 20 հազար յուանը: Գումարը հավասարազոր է 3 հազար դոլարի: 60-ամյա Ցի Շենլին չի հիշում, թե որքան վաղուց է նա փողերը թաքցրել իր ննջարանի անկյունում: Նա դիմել է այդ քայլին, քանի որ նրան հարմար չեն եղել բանկում գումար պահելու հետ կապված ձեւականությունները: Ցի Շենլին 200 թղթադրամ դրել է 2 փաթեթի մեջ, դրանք տեղավորել ննջասենյակում փորած 15 սմ խորությամբ փոսում եւ փակել աղյուսով: Չինացու պատմությունը համացանցի շատ օգտատերերի համար դարձել է ծաղրի առարկա: 

Last Updated on Wednesday, 17 February 2016 13:06

Hits: 3489

Read more: Մրջյունները կերել են չինացու փողերը

Կենցաղային խնդիրներ, որոնք կարելի է լուծել սուրճի շնորհիվ

co 5։ Անկասկած է, որ սուրճն օգնում է առավոտյան արթնանալ եւ օրը սկսել լավ եւ էներգետիկ տրամադրությամբ։ Սուրճը կարելի է օգտագործել որպես սառնարանի ու սառցախցիկի օդի թարմացուցիչ։ Այն պետք է լցնել մրգամանի կամ կարագի տուփի մեջ եւ կափարիչի վրա մի քանի անցք անել։ Սուրճը կներծծի տհաճ հոտերը։ Բացի դրանից՝ սուրճի մրուրը լեցուն է ամեն հնարավոր սննդարար տարրերով, օրինակ՝ ազոտով, ինչի համար էլ այն համարձակորեն կարելի է օգտագործել որպես պարարտանյութ բույսերի համար։ Սուրճը ծառայում է որպես բուրավետ օճառի անփոփոխ տարր։ Սուրճի մրուրն օգնության է հասնում խոհանոցում ժամեր անցկացրած տանտիրուհու ձեռքի վրայից տհաճ հոտերը վերացնելու համար։ Եվ վերջապես, սուրճի մրուրն օգնում է կեղտը հեռացնել սպասքի վրայից։

Նյու Յորքում կռունկը շրջվել է

kru 5Նյու Յորքում` Մանհաթնի ստորին հատվածում շինարարական կռունկը շրջվել է հետիոտնի համար նախատեսված մասում։ Նյու Յորքի ոստիկանության հաղորդմամբ՝ 1 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել: Ընդ որում, այս թվերը դեռևս նախնական են: Շինարարական կռունկն ընկել է՝ փակելով փողոցը, ինչի արդյունքում վնասվել են նաև տեղում կայանված ավտոմեքենաները: Մեկ մարդ փակված է մնացել մեքենայի ներսում, փրկարարներին հաջողվել է դուրս հանել նրան: Կռունկը ոչ աշխատանքային վիճակում է եղել: Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցները: Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են:  

Last Updated on Saturday, 06 February 2016 00:17

Hits: 3533

Read more: Նյու Յորքում կռունկը շրջվել է

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version