amga.tv

Switch to desktop Register Login

Սիրիայում հրթիռակոծել են հայաբնակ թաղամասը

5 999Երեկ՝ հուլիսի 24-ին, զինված ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Դամասկոսի տարբեր թաղամասեր: Հրթիռակոծության տակ է հայտնվել նաեւ Բաբ Թումա հայաշատ թաղամասը: ՍԱՆԱ գործակալության փոխանցմամբ՝ զոհվել է 5 խաղաղ բնակիչ, կան տասնյակ վիրավորներ: Նրանց ինքնությունը դեռ չի հաղորդվում։ Նշենք, որ Սիրիայում արյունալի իրադարձությունների սկսվելուց առաջ այդ երկրում 60-70 հազար հայ էր ապրում: Նրանց ավելի քան կեսը բնակվում էր Հալեպում, մյուս մասը՝ մայրաքաղաք Դամասկոսում, Լաթաքիայում, Հոմսում, Ղամըշլիում, Հասակեում, Յակուբիեում, Ռաքքայում, Քեսաբում: 

Խորենացի փողոցում իրավիճակը թեժ է

3 8888Երեւանի Խորենացի փողոցում իրադարձություններն ընթանում են լարված սյուժեով։ Պարեկապահային ծառայության գունդը գրաված Սասնա ծռեր խումբը արդեն երկրորդ օրն է՝ զրկված է սնունդից, կապից, բուժօգնությունից, էլեկտրականությունից։ Ընդ որում, ապստամբների մեջ ծանր վիրավոր կա։ Նշենք, որ շաբաթ օրը արցախցի գեներալ Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ ազատվեցին բոլոր պատանդ ոստիկանները, ինչից հետո իշխանությունները դրժեցին իրենց պայմանները, իսկ գեներալ Վիտոն ապատեղեկատվություն տարածեց։ Նրան անմիջապես հերքեցին եւ հեռացրին բանակցողի կարգավիճակից։ Բանակցությունները պետք է վարեր Սիսիանի ջոկատի հրամանատարը, բայց մինչ այս պահը նա որեւէ բանակցություն չի արել։ Ավելին, տեղեկություններ կան, որ ոստիկանությունը ճեղքման եւ գրոհի փորձեր են արել․ Ապստամբները երկու օրում այրել են ոստիկանական չորս մեքենա, խոցել անօդաչու երկու սարքեր։ Պավլիկ Մանուկյանը հայտարարել է, թե իրենք որեւէ զիջման չեն գնալու։ Այսօր նաեւ մեծ հանրահավաք եւ հուժկու երթ է կայացել Երեւանում։ Ցուցարարների բազմությունը գնալով աճում է, մարդիկ պահանջում են Սերժ Սարգսյանից ապահովել ապստամբների սնունդը։ Չի մոռացվել նաեւ գլխավոր պահանջը, թե Ժիրայր Սեֆիլյանը փաստաբանի միջոցով, թե ապստմբներն ու ցուցարարները շարունակում են պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը։  

Last Updated on Tuesday, 26 July 2016 12:32

Hits: 3676

Read more: Խորենացի փողոցում իրավիճակը թեժ է

Զինված միջադեպ Հայաստանում

Երեկ՝ հուլիսի 17-ի առավոտյան, ժամը 5-ի սահմաններում մի խումբ անձինք գրոհով գրավել են ոստիկանության պարեկապահակային գունդը Էրեբունի համայնքի տարածքում։ Իրենց Սասնա ծռեր անվանող այդ խմբի հրամանատարը Արցախյան պատերազմի անվանի հրամանատարներից Պավլիկ Մանուկյանն է, խմբի կազմում են նաեւ նրա որդին, ազատամարտիկ Արա Խանդոյանը, քաղբանտարկյալ Հայկ Կյուրեղյանի երկու եղբայրները, այլ անձինք, հստակ թիվը հայտնի չէ։ Զինված խումբը Կռազ բեռնատարով խոյահարել է ոստիկանության դարպասները, ներխուժել։ Ոստիկանների հետ հրաձգություն է սկսվել, որի ընթացքում սպանվել է գնդապետ Արթուր Վանոյանը։ Եւս հինգ ոստիկաններ վիրավորվել են։ Ծանր վնասվածք է ստացել զինված խմբի անդամներից Թաթուլ Թամրազյանը։ Ապստամբները պատանդ են վերցրել մի քանի ոստիկանների, այդ թվում փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին եւ Երեւանի փոխոստիկանապետ վալերի Օսիպյանին։ Խումբը պահանջել է ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին եւ մյուս քաղբանտարկյալներին, նաեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Ոստիկանությունը հատուկ ուժեր, զրահատեխնիկա է բերել եւ շրջափակել տարածքը, միաժամանակ բանակցություններ է սկսել գրոհողների հետ։ Այս պահի դրությամբ, Սասնա ծռերի ձեռքում են մնում չորս պատանդ ոստիկաններ, երեքին նրանք ազատ են արձակել։ Պավլիկ Մանուկյանն ու մյուսները հայտարարել են, թե պատրաստ են մահվան, իրենց պահանջներն էլ չեն փոխվելու։ Ոստիկանությունն իր հերթին հայտարարում է, թե բանակցում են միայն խմբի հանձնվելու հարցում։ Երեւանում վերջին օրերին բողոքի ցույցեր են եղել, թեեւ ոչ շատ մարդաշատ։ Ոստիկանները չափազանց բիրտ եւ կոպիտ են եղել, երեկ մոտ 150 մարդ է ձերբակալվել, որոնց տարել եւ 15 ժամից ավելի պահել են զորամասի տարածքում, իսկ այսօր ձերբակալվել են երկու տասնյակի չափ մարդիկ։ Ընդ որում, կարմիրբերետավորները շատերին դաժանաբար ծեծել են։ IMG 7543 

Last Updated on Tuesday, 19 July 2016 04:22

Hits: 3735

Read more: Զինված միջադեպ Հայաստանում

Նիսում ահաբեկչությունից հայ զոհերի թիվն աճել է

Նիսում հուլիսի 14-ին տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով հայ զոհերի թիվն աճել է։ Պարզվել է, որ ազգությամբ հայ տղամարդ եւ նրա կինն են զոհվել. գործարար Ռոման Եկմալյանը Վրաստանի քաղաքացի էր, տարիներ առաջ տեղափոխվել էր բնակության Բելգիա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Եկմալյանի հարազատներից մեկը: Եկմալյանն ու իր կինն անհետացել էին ահաբեկչությունից հետո: Հարազատները սոցցանցերով խնդրել էին օգնել իրենց գտնելու նրանց: Երեկ ուշ երեկոյան հայտնի է դարձել, որ Եկմալյանն ու իր կինը սպանվել են: Ավելի վաղ հաղորդել էինք, որ ահաբեկչության հետեւանքով Հայաստանի քաղաքացի է զոհվել. 24-ամյա Նարինեն Ֆրանսիա էր տեղափոխվել մի քանի տարի առաջ, մանկահասակ երեխա ուներ: Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի երեկոյան բեռնատարի վարորդը մխրճվել էր մարդկանց բազմության մեջ։ Հարձակման հետեւանքով 84 մարդ է զոհվել, այդ թվում՝ 10 երեխա:  

9  2

Last Updated on Tuesday, 19 July 2016 04:25

Hits: 3659

Ադրբեջանցիների առաջխաղացումը ետ է մղվել

Հուլիսի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 27 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային ու դիպուկահար զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1400 կրակոց: Բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալ խախտումներից, հուլիսի 14-ին` ժամը 22:45-ի սահմաններում, շփման գծի արեւելյան (Ակնա) ուղղությամբ դիտարկվել են հակառակորդի մի խումբ զինծառայողների առաջխաղացման փորձ: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկել են օպերատիվ միջոցառումներ եւ կանխել ադրբեջանական զինծառայողների հավանական գործողությունները,-ասված է հաղորդագրության մեջ։ url

Last Updated on Sunday, 17 July 2016 03:35

Hits: 3608

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version