Written by AMGA TV
Երեւանում փոխհրաձգություն է եղել, վիրավորվել են Սասնա ծռեր խմբի ղեկավար Պավել Մանուկյանն ու նրա որդին։ Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել է, թեր գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Նրա խոսքով, տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետեւանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես եւ Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: -Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց,կատարվել են վիրահատություններ, որոնք տեւել են երկու ժամ։ Միկրովիրաբուժության բաժանմունքի վարիչ Արմեն Հովհաննիսյանը հայտնեց, որ Պավել Մանուկյանն ընդունվել է զույգ ազդրերի հրազենային վնասվածքներով, աջ ազդոսկրի բազմաբեկոր կոտրվածքով։ Կատարվել է վերքի առաջնային վիրաբուժական մշակում, նաեւ ոսկրի ֆիքսացիա։ Այժմ Պավել Մանուկյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։Արամ Մանուկյանը ընդունվել է ձախ ազդրի հրազենային վնասվածքով։ Կատարվել է վերքերի առաջնային վիրաբուժական մշակում, ոսկրերի ֆիքսացիա։ Պավել եւ Արամ Մանուկյանների վիճակը գնահատվում է ծանր, սակայն կայուն եւ վերահսկելի։ Նշենք, որ առավոտյան էլ ոստիկանական պատնեշից դավադրաբար կրակ էին բացել, որի արդյունքում ոտքերից վիրավորվել էին Սասնա Ծռեր խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը եւ Հովհաննես Հարությունյանը: Նրանք տեղափոխվել էին հիվանդանոց: Պետրոսյանին եւ Հարությունյանին վիրահատել են Էրեբունի հիվանդանոցում։ Ընդ որում, դիմակավորված ոստիկանները փակել են հիվանդանոցի հարկաբաժինը, թույլ չեն տվել նրանց հարազատներին եւ փաստաբաններին ներս մտնել։ Երկու ապստամբներին մեղադրանք է առաջադրվել, կալանավորել են եւ տեղափոխել են Դատապարտյալների հիվանդանոց։ Դրանից հետո առավոտյան ժամը 7-ի սահմաններում Արթուր Սարգսյան անունով մի երիտասարդ, իր անձնական օգտագործման մեքենան ամբօղջությամբ բեռնել էր սննդով եւ ճեղքելով ոստիկանական արգելապատնեշը, հասելէր ազատագրված տարածքի մուտքի մոտ, ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա: Բարեբախտաբար Արթուրը ոչ մի վնասվածք չէր ստացել եւ բարեհաջող կերպով սնունդը տեղ էր հասցրել:
Last Updated on Wednesday, 27 July 2016 13:18
Hits: 3670
Written by AMGA TV
Ուժեղ պայթյուն է տեղի ունեցել գերմանական Անսբահ քաղաքում. ահաբեկիչը մահացել է, եւս 12-ն` ստացել վնասվածքներ: Մահացածը 27 տարեկան սիրիացի է, ով նախկինում մի քանի անգամ հայտնվել է ոստիկանության տեսադաշտում: Բավարիայի դաշնային երկրամասի ներքին գործերի նախարար Յոահիմ Հերմանը հայտնել է, թե պայթյունը տեղի է ունեցել երեկ երեկոյան, տեղական ժամանակով ժամը 10-ի սահմաններում` Անսբահի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկում: Քաղաքում այս հանգստյան օրերին տեղի է ունեցել երաժշտական փառատոն, որի այցելուներն էլ, ըստ ամենայնի, եղել են հարձակման օբյեկտը: Սկզբում տեղական լրատվամիջոցները ենթադրել են, որ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է, սակայն աեվլի ուշ ոստիկանությունը հայտարարել է, որ տեղի ունեցածն ահաբեկչական ակտ է: Բավարիայի ոստիկանությունից հայտնել են, որ ահաբեկչական ակտի հետեւանքով մահացել է մեկ մարդ, եւս 12-ը` վիրավորվել: Բոլոր տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն, նրանցից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր: Ոստիկանության տվյալներով` պայթյունն իրականացրել է մահացածը: Պատահարի վայրում գտնվել է զոհվածի ձեռքի հեռախոսը: Վերջինիս ինքնությունը պարզվել է շատ կարճ ժամանակահատվածում. նա 27 տարեկան է, սիրիացի, ում մեկ տարի առաջ հրաժարվել են տրամադրել փախստականի կարգավիճակ: Նախկինում նա մի քանի անգամ հայտնվել է ոստիկանության տեսադաշտում` ինքնասպանության փորձ կատարելու համար: Ոստիկանությունը չի բացառում նրա հնարավոր առնչությունը էքստրեմիստական խմբավորումների հետ, սակայն նման տվյալներ այս պահին չկան: Իսլամական պետություն խմբավորումն անմիջապես ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը։ Պատահարի վայրում աշխատում են կարգի շուրջ 200 պահապաններ եւ 350 փրկարարներ եւ հրշեջներ:
Written by AMGA TV
Սանտա Կլարիտայի շրջանում եւ Անջելես ազգային արգելոցի տարածքում բռնկված խոշոր հրդեհը շարունակում է տարածվել։ Տեղի իշխանությունների փոխանցմամբ, այն արդեն հասել է 35 հազար ակրի։ Հրդեհի հետեւանքով մեկ մարդ մահացել է, ամբողջությամբ ոչնչացվել են 18 շինություններ։ Իշխանությունները տարհանել են 1,5 հազար բնակիչների։ Այժմ ռեալ վտանգի տակ են 100-ից ավելի առեւտրային շինություններ։ Մի գիշերում հրդեհը տարածվել է 50 քառակուսի կիլոմետրով։ Թիվ 14 մայրուղին փակվել է։ Աղետի դեմ պայքարին ներգրավվել են ավելի քան 900 հրշեջներ, գործի են դրվել ուղղաթիռներ եւ ինքնաթիռներ։ Այդուհանդերձ, կրակը հաջողվում է մեկուսացնել միայն 10 տոկոսով։ -Սա հրդեհ չէ, որը տարածվում է մեկ ուղղությամբ։ Այն տարածվում է տարբեր ուղղություններով՝ կախված քամուց։ Կրակն անում է, ինչ ուզում է,-հայտարարել է հրշեջ ծառայության ներկայացուցիչը։ Փրկարարները Iron Canyon Road-ում կայանված մեքենաներից մեկում մարդու այրված մարմին են գտել, բայց դեռ պարզ չէ, նա հրդեհից է մահացել, թե այլ պատճառով։ Կրակը տարածվում է մեծ արագությամբ եւ արդեն ընդգրկել է մեծ թվով հատվածներ, իսկ հրդեհի ծուխը այնքան խիտ է, որ արեւը մասամբ չի երեւում: Ազգային փարկից տարհանում են մոտ 400 էկզոտիկ կենդանիների, այդ թվում՝
Last Updated on Tuesday, 26 July 2016 12:38
Hits: 3340
Written by AMGA TV
Սիրիայի Հալեպ քաղաքի պետական թանգարանը հաճախ հայտնվում է զինյալ ահաբեկչական խմբավորումների հրթիռակոծությունների թիրախում: Հուլիսի 13-ին Սիրիայի թանգարանների եւ հնությունների տնօրինությունը հաղորդագրություն է տարածել՝ դատապարտելով ահաբեկչական խմբավորումների կողմից Հալեպի պետական թանգարանի հրթիռակոծումը: Երեկ ահաբեկիչները տասնյակ հրթիռներով դարձյալ հրթիռակոծել են թանգարանը, ինչի արդյունքում այն կրել է նյութական մեծ վնասներ: Նշենք, որ Հալեպի պետական թանգարանը հիմնվել է 1931-ին եւ ներառում է Հալեպի եւ աշխարհի կարեւորագույն հնություններն ու գանձերը:
Ի դեպմ Իսլամական պետություն ահաբեչական խմբավորման մի շարք գրոհայիններ, հանգնելով կանացի հանդերձներ ու չադրա, փորձել են Մանբիջ քաղաքում փախչել Սիրիական ժողովրդավար ուժեր ընդդիմադիր խմբավորման անդամներից: Տեսանյութում երեւում է, ինչպես են ԻՊ 10 գրոհայիններ փորձում ձեւանալ որպես շարքային սիրիացի կանայք` չադրայի տակ քողարկելով իրենց իրական ինքնությունը: -Մենք նրանց հայտնաբերել ենք այն շենքից, որտեղ, ըստ եղած տվյալների, թաքնվում էին ԻՊ-ի գրոհայինները: Երբ հանեցինք նրանց չադրաները, պարզվեց` տղամարդիկ են,- պատմել է ընդդիմադիր Աբու Համբալ ալ-Անսարին: Աղբյուրը մանրամասնում է, որ իսլամիստների հետագա ճակատագրի մասին որեւէ բան հայտնի չէ:
Written by AMGA TV
Երեկ՝ հուլիսի 24-ին, զինված ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Դամասկոսի տարբեր թաղամասեր: Հրթիռակոծության տակ է հայտնվել նաեւ Բաբ Թումա հայաշատ թաղամասը: ՍԱՆԱ գործակալության փոխանցմամբ՝ զոհվել է 5 խաղաղ բնակիչ, կան տասնյակ վիրավորներ: Նրանց ինքնությունը դեռ չի հաղորդվում։ Նշենք, որ Սիրիայում արյունալի իրադարձությունների սկսվելուց առաջ այդ երկրում 60-70 հազար հայ էր ապրում: Նրանց ավելի քան կեսը բնակվում էր Հալեպում, մյուս մասը՝ մայրաքաղաք Դամասկոսում, Լաթաքիայում, Հոմսում, Ղամըշլիում, Հասակեում, Յակուբիեում, Ռաքքայում, Քեսաբում:
Last Updated on Tuesday, 26 July 2016 12:36
Hits: 3357