amga.tv

Switch to desktop Register Login

Գրոհայինները գնդակոծում են հումանիտար միջանցքները Սիրիայում

um 4Ռուսաստանն ու Սիրիան հայտարարել են Հալեպում մարդասիրական գործողություններ սկսելու մասին։ Վերջին ամիսներին գրոհայինների կողմից վերահսկվող քաղաքը գտնվում է Բաշար Ասադի փաստացի շրջափակման մեջ։ Ձեւականորեն Սիրիայի տարածքում գործում է հրադադարի ռեժիմը, սակայն այն պարբերաբար խախտվում է, իսկ Հալեպի արվարձաններում ընթացող մարտերը չափազանց դաժան են։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում հայտարարել են երեք մարդասիրական միջանցքներ բացելու մասին, որոնք սննդի կետեր եւ բուժօգնության կետեր են ունենալու բնակչության համար, իսկ չորրորդ կետը կստեղծվի այն գրոհայինների համար, որոնք ցանկություն կհայտնեն լքել քաղաքը։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է. –Հալեպ քաղաքն ու արվարձանները հայտնվել են բարդ իրավիճակում եւ մոտենում են ծայրահեղ հումանիտար իրավիճակին։ Առաջարկում եմ Սիրիայում գործող միջազգային մարդասիրական կազմակերպություններին միանալ տվյալ գործողությանը։ Դրա եւ Հալեպը լքելու եղանակների մասին գրառումները քաղաք են թափվում ինքնաթիռներից։ Միեւնույն ժամանակ, գրոհայինները փորձում են քաղաքից դուրս չթողնել 50 տարեկանից ցածր տղամարդկանց։ Ովքեր փորձում են փախչել, հայտնվել են գնդակոծման տակ։ Արմատականները տեղի բնակչությանը օգտագործում են որպես կենդանի վահան։ Շոյգուն հանձնարարել է քաղաքում մնացած անձանց համար օդից սնունդ եւ դեղամիջոցներ նետել։  

Մայաների տաճարի տակ թունել են գտել

maya 4Մայաների տաճարի տակ հանդերձյալ աշխարհ տանող թունել են հայտնաբերել: Ուշագրավ բացահայտումը կատարել են մեքսիկացի գիտնականները, որոնք ուսումնասիրում են մայաների հնագույն քաղաք Պալենկեի ավերակները: Նրանք վստահ են, որ հայտնաբերել են հանդերձյալ աշխարհի խորհրդանշական դարպասները: Դա Գրառումների տաճարի տակ թունելների համակարգ է, որի տակ գտնվում է մայաների առաջնորդ Պակալյայի դամբարանը։ Հնագույն բազմամակարդակ թունելների ցանցի գաղտնիքը բացահայտում են Մեքսիկայի մարդաբանության եւ պատմության ազգային ինստիտուտի կողմից արված լուսանկարները: Հիշարժան է, որ դրանցով մինչ օրս ջուր է հոսում, բայց գիտնականներին առայժմ չի հաջողվել թունելների վերջին հասնել եւ գտնել, թե որտեղից են սկիզբ առնում: Տեսություններից մեկի համաձայն՝ որպեսզի հանգուցյալներն ընդունվեին հանդերձյալ աշխարհ, մայաները նրանց սուզում էին ջրի մեջ, եւ ջրանցքները կարող են այդ ծեսի բաղկացուցիչը լինել: Միեւնույն ժամանակ, գիտնականները չեն բացառում, որ այդ թունելները կամ կոյուղի են եղել, կամ ջրամատակարարման համակարգ: Հետազոտությունները կշարունակվեն: Պալենկեի ավերակները Մեքսիկայի ամենախորհրդավոր վայրերից են, ինչպես նաեւ ինքը՝ մայաների քաղաքակրթությունը:

Last Updated on Thursday, 28 July 2016 17:35

Hits: 4130

Read more: Մայաների տաճարի տակ թունել են գտել

Երեւանի Խորենացի փողոցում

timthumb-143Երեւանի Խորենացի փողոցում իրադարձություններն ընթանում են մարտաֆիլմի սցենարով։ Երեկ վիրավորված եւ հիվանդանոց տեղափոխված Պավլիկ Մանուկյանն ու նրա որդին՝ Արամ Մանուկյանը վիրահատվել են։ Ըստ բժիշկների, նրանց վիճակը կայուն ծանր է։ Դա, սակայն, չի խանգարել Հայաստանի ապօրինի իշխանություններին մեղադրանք առաջադրել հոր եւ որդու դեմ։ Արամ Մանուկյանին արդեն իսկ կալանավորել են երկու ամսով եւ այդպես ծանր վիճակում տեղափոխել են Դատապարտյալների հիվանդանոց։ Ոստիկանությունը նաեւ հայտարարեց, թե Պարեկապահայակային գնդում մնացած Սասնա ծռերը պատանդ են վերցրել չորս բժիշկների։ Ապատեղեկատվությունն արագ հերքվեց, Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց, որ բժիշկները պատանդ չեն, կարող են հեռանալ, եթե նոր բժիշկներ գնան գնդի տարածք եւ փոխեն հերթափոխին։ Ոստիկանությունն ամբողջ օրվա ընթացքում անօրինակ դաժանությունների էր անցել, խորենացի փողոցից բերման էին ենթարկում անխտիր բոլորին, անգամ պատահական անցորդներին, տարեց մարդկանց, սփյուռքահայերի։ Կարմիրբերետավորները բերման ենթարկեցին նաեւ հռչակավոր դերասանուհի Արսինե Խանջյանին՝ Ատոմ Էգոյանի կնոջը։ Նիկոլ Փաշինյանի միջամտությունն անգամ չօգնեց։ Ոստիկանությունը ձերբակալել եւ մեղադրանք է առաջադրել իրավապաշտպան Լեւոն Բարսեղյանին։ Հիմնադիր խորհրդարանի մեկ անդամի գրպանը զենք են գցել, նկարել եւ կալանավորել։ հարյուրից ավելի ակտիվիստների տեղափոխել են ներքին զորքերի զորամաս, պահել ժամերով եւ անգամ փաստաբան չեն տրամադրել։ Երեկոյան հուժկու ցույց է եղել Երեւանում․ Ցուցարարները ամբիոնից հեռացրել են Պարույր Հայրիկյանին եւ նախաձեռնող խմբի մյուս անդամներին՝ մեղադրելով վախկոտութայն մեջ, ապա երթով գնացել են խորենացի փողոց ու այնտեղ նստացույց են սկսել։ 

Last Updated on Thursday, 28 July 2016 17:26

Hits: 4057

Read more: Երեւանի Խորենացի փողոցում

Թուրքիայում խոշտանգում են հեղաշրջման մասնակիցներին

turk 5Amnesty International-ը ահազանգում է, որ Թուրքիայում հեղաշրջման ձախողված փորձից հետո ձերբակալվածները ենթարկվում են վատ վերաբերմունքի եւ կտտանքների: Կազմակերպությունը հայտարարել է, որ իրենք հավաստի աղբյուրներից տեղեկություն են ստացել այն մասին, որ ձերբակալվածների նկատմամբ անգամ սեռական բռնություններ են կիրառվում: Կազմակերպության տնօրենը հայտարարել է, որ Թուրքիայի պետական եւ ոչ պետական հաստատություններում կասկածյալներին ստիպում են մարմնի համար անհարմար եւ ցավ պատճառող դիրքերով մնալ մինչեւ 48 ժամ, ծեծում են, կտտանքների ենթարկում, բռնաբարում կոչ է արել Թուրքիային վերջ դնել այդ տգեղ գործողություններին եւ թույլ տալ անկախ դիտորդներին՝ մուտք գործել բոլոր հաստատություններ: Ի դեպ, թուրքիայի զինված ուժերը հայտարարություն են տարածել երկրում իրականացված ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ: Դրանում նշված է, որ ռազմական հեղաշրջման փորձին մասնակցել է գրեթե 8700 զինվորական, ինչը կազմում է բանակի թվակազմի 1.5 տոկոսը: Թուրքիայի զինված ուժերի հաղորդմամբ՝ հեղաշրջմանը մասնակից 8651 զինվորականները կապված են Ամերիկայում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի հետ: Ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ օգտագործվել է 3 նավ, 74 տանկ, 246 զրահատրանսպորտ, 3992 միավոր հրաձգային զենք: Բացի դրանից՝ գործարկվել է 35 ինքնաթիռ եւ 37 ուղղաթիռ:

Դատել են Իսլամական պետությանն աջակցելու համար

5 lՕրենջ քաունթիի բնակիչը, որը փորձել էր մեկնել Սիրիա եւ միանալ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորմանը, դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։ 22-ամյա Ադամ Դանդաչը, որին դատել են իսլամիստներին նյութական օգնություն ցուցաբերելու մեղադրանքով, ամբողջ կյանքում լինելու է ոստիկանության ուշադրության կենտրոնում։ Դատավոր Ջեյմս Սելնայի խոսքով, ամբաստանյալի արարքը վտանգավոր է եւ դատապարտելի։ Դանդաչը ձերբակալվել էր 2014թ. հուլիսի 2-ին, երբ Ջոն Ուեյնի օդանավակայանից փորձում էր թռչել Թուրքիա։ Հաջորդ տարվա օգոստոսին նա խոստովանել էր, ո եւս երկու փորձ է արել նախկինում։ Նա ստել էր ոստիկաններին իր փաստաթղթերի մասին, իբր անձնագիրը կորցրել է, սակայն Դանդաչի մայրը ոստիկաններին ասել էր, որ ինքն է խլել անձնագիրը, երբ իմացել է որդու մտադրության մասին։ 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version