A+ A A-
30-07-2016

med 6Լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպությունը դատապարտել է մամուլի դեմ Թուրքիայի իշխանությունների գործադրած՝ աստիճանաբար ավելի սպառնալից չափեր ընդունող ճնշումները: Թուրքիայում վերջին օրերին տասնյակ լրատվամիջոցներ՝ թերթեր, հեռուստաընկերություններ, լրատվական գործակալություններ ու հրատարակչություններ են փակվել: Այս երկրում մամուլի հանդեպ բավական խիստ սահմանափակումներ սկսեցին կիրառվել հատկապես հուլիսի 15-ի հեղաշրջման ձախողված փորձից հետո հայտարարված արտակարգ դրության պայմաններում: Արտակարգ դրության հայտարարման մասին որոշումը հրապարակվել էր Թուրքիայի պաշտոնաթերում: Փակված լրատվամիջոցների թվում են 45 թերթ, 16 հեռուստաընկերություն, 23 ռադիոկայան, 3 լրատվական գործակալություն, 15 ամսագիր, 29 հրատարակչություն: Դրանց շարքում են հայտնվել, մասնավորապես, այնպիսի հայտնի լրատվամիջոցներ, ինչպիսիք են Դեյլի Զաման-ը, նույն թերթի անգլերն տարբերակը՝ Թըդեյս Զաման-ը, Թարաֆ, Միլիեթ թերթերը, Չիհան, Մուհաբիր, Սեմ գործակալությունները, Կանալթուրք հեռուստաընկերությունը: Հուլիսի 27-ին Ստամբուլի դատախազությունը կարգադրություն է իջեցրել՝ ձերբակալելու Զաման Մեդիա Գրուպ-ի 47 նախկին աշխատակիցների, այդ թվում, լրագրողների եւ ղեկավար կազմի ներկայացուցիչների: Մինչ այդ, համապատասխան մարմիններն արդեն 42 լրագրողների ձերբակալման սանկցիա էին տվել: Ներկա դրությամբ ձերբակալվածների թիվը գերազանցում է 15 հազարը, որոնցից ավելի քան 10 հազարը զինվորականներ են:

Read more: Թուրքիայում ճնշում են լրագրողներին

29-07-2016

alikante 5Հուլիսի 28-ին Իսպանիայի Ալիկանտե քաղաքի քաղաքային խորհուրդը պաշտոնապես ճանաչեց եւ դատապարտեց Հայոց ցեղասպանությունը: Քաղաքային խորհուրդում տեղի ունեցած քննարկումների ընթացում ելույթներով հանդես եկան այնտեղ ներկայացված բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր իրենց խոսքում կարեւորեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, դրա կանխարգելիչ նշանակությունը: Մասնավորապես, Կոմպրոմիս քաղաքական խմբակցության ներկայացուցիչն իր խոսքում նշեց, որ խիստ կարեւոր է մոռացության չմատնել հայերի դեմ կատարված ոճրագործությունը հատկապես այսօր, հաշվի առնելով, որ այն վայրերում, որտեղ իրականացվել է Հայոց ցեղասպանությունը, այժմ զանգվածային կերպով խախտվում են մարդու իրավունքներն ու վտանգվում հազարավոր մարդկանց կյանքեր: Քվեարկությանը մասնակից քաղաքական ուժերի գերակշիռ մեծամասնությունը քվեարկեց հօգուտ ինստիտուցիոնալ հայտարարության ընդունման: Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հայտը ներկայացվել էր Ալիկանտեի Հայաստան ասոցացիայի կողմից

Read more: Ալիկանտե քաղաքը ճանաչեց ցեղասպանությունը

29-07-2016

pop 1Հռոմի Ֆրանցիսկոս պապը ընկել է Լեհաստանում պատարագի ժամանակ` միլիանավոր հեռուստատեսային հանդիսատեսի առաջ: Միջադեպի տեսանյութը հրապարակել է Associated Press-ը: Դեպքը տեղի է ունեցել Լեհաստանի հարավում գտնվող Չեստոխովա քաղաքի Յասնայա գորա վանքում: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է 79-ամյա Ֆրանցիսկոս պապն աստիճաններին մոտենալու ընթացքում հանկարծ վայր ընկնում։ Նրան օգնում են մոտակայքում գտնվող հոգեւորականները: Դրանից հետո Հռոմի պապը ելույթով հանդես է գալիս հավատացյալների առաջ: Ֆրանցիսկոս պապը Լեհաստան է ժամանել Երիտասարդության համաշխարհային օրեր համագումարի շրջանակներում, որը անց է կացվում Կրակովում հուլիսի 26-ից 31-ը: 

Read more: Հռոմի պապն ընկել է պատարագի ժամանակ

29-07-2016

Gayl 4Հայաստանում Սերժիկ Սարգսյանի ապօրինի եւ հանցավոր վարչախումբն այսօր անցել է անասելի բռնությունների՝ ճնշելով ժողովրդի արդար ցասումը։ Վովա Գասպարյանի ղեկավարած եւ մարդկային դեմքը կորցրած բաշիբոզուկները, որոնք իրենց ոստիկան են անվանում, ծեծի են ենթարկել հարյուրավոր մարդկանց, այդ թվում լրագրողների։ Այսօր ցերեկը դիպուկահարները դավադրաբար վիրավորել են պարեկապահակային խումբը գրաված Սասնա ծռեր խմբի երեք ապստամբների։ Նախ վիրավորվել է Միայնակ Գայլ մականունով լեգենդար ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը։ Կագեբեն օդից, անօդաչու սարքերից առարկաներ է նետել գնդի տարածք։ Խանդոյանը մոտեցել է դրանք վնասազերծելու, եւ վիրավորվել է ոտքի շրջանում։ Ոտքերից վիրավորվել են նաեւ Արմեն Լամբարյանն ու Արթուր Մելքոնյանը։ Վերջին երկուսին տեղափոխել են հիվանդանոց եւ վիրահատել, իսկ Արայիկ Խանդոյանը հրաժարվել է լքել գնդի տարածքը։ Այդ փաստից վդորվվա ժողովուրդը հավաքվել է Ազատության հրապարակում, որտեղ որոշվել է երթ անել դեպի խորենացի փողոց։ Նարդոսի միջնամասում երթի մասնակիցների մի մասը բարձրացել է Սարի թաղ, իսկ մյուս մասը գնացել են Խորենացի։ Ոստիկանները փակել են երկու ուղղությունները եւ հարձակման են անցել։ Փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը հայհոյել է պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, ապա քաղաքացիական հագուստով սադրիչները ախում են հրահրել։ ոստիկանական խուժանը դաժանաբար ծեծել է ցուցարարներին։ Այս անգամ հատկապես դաժան են վարվել լրագրողների հետ, առանձնակի ծեծել, կոտրել տեսախցիկները։ Սարի թաղում ոստիկանների ծխանռնակներից մի տուն է այրվել, տան բնակիչները, այդ թվում մանկահասակ մի երեխա վիրավորվել են։ Նախնական տվյալներով, երեք տասնյակից ավելի քաղաքացիների տեղափոխել են հիվանդանոց, մեկ ցուցարարի աչքն է վնասվել։ Սերժիկ Սարգսյանն ամեն ինչ անում է իր վախճանը մոտեցնելու եւ երկիրը քաոսի մատնելու համար։ 

Read more: Իրավիճակը Խորենացի փողոցում

29-07-2016

um 4Ռուսաստանն ու Սիրիան հայտարարել են Հալեպում մարդասիրական գործողություններ սկսելու մասին։ Վերջին ամիսներին գրոհայինների կողմից վերահսկվող քաղաքը գտնվում է Բաշար Ասադի փաստացի շրջափակման մեջ։ Ձեւականորեն Սիրիայի տարածքում գործում է հրադադարի ռեժիմը, սակայն այն պարբերաբար խախտվում է, իսկ Հալեպի արվարձաններում ընթացող մարտերը չափազանց դաժան են։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում հայտարարել են երեք մարդասիրական միջանցքներ բացելու մասին, որոնք սննդի կետեր եւ բուժօգնության կետեր են ունենալու բնակչության համար, իսկ չորրորդ կետը կստեղծվի այն գրոհայինների համար, որոնք ցանկություն կհայտնեն լքել քաղաքը։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է. –Հալեպ քաղաքն ու արվարձանները հայտնվել են բարդ իրավիճակում եւ մոտենում են ծայրահեղ հումանիտար իրավիճակին։ Առաջարկում եմ Սիրիայում գործող միջազգային մարդասիրական կազմակերպություններին միանալ տվյալ գործողությանը։ Դրա եւ Հալեպը լքելու եղանակների մասին գրառումները քաղաք են թափվում ինքնաթիռներից։ Միեւնույն ժամանակ, գրոհայինները փորձում են քաղաքից դուրս չթողնել 50 տարեկանից ցածր տղամարդկանց։ Ովքեր փորձում են փախչել, հայտնվել են գնդակոծման տակ։ Արմատականները տեղի բնակչությանը օգտագործում են որպես կենդանի վահան։ Շոյգուն հանձնարարել է քաղաքում մնացած անձանց համար օդից սնունդ եւ դեղամիջոցներ նետել։  

Read more: Գրոհայինները գնդակոծում են հումանիտար միջանցքները Սիրիայում

Archieve (Other News)

July 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31 1 2 3 4

News Archive

<< < July 2024 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel