Written by AMGA TV
Միացյալ Նահանգների ներքին գործերի նոր նախարար Ռայն Զինկին առաջին օրն աշխատանքի է ժամանել կաուբոյի կոստյումով՝ ձի հեծած: Համապատասխան լուսանկարները նա հրապարակել է Twitter-ում: -Ինձ համար պատիվ է կանգնել Ազգային բնայգիների ծառայության սպաների կողքին: Այդ պրոֆեսիոնալները պատրաստ են իրենց կյանքը տալ մեզ համար… Երախտապարտ եմ ջերմ ընդունելության համար,- մեկնաբանել է նախարարը լուսանկարները: Իր արարքով Զինկին փորձել է ցուցադրել հավատարմությունը բնության, մասնավորապես, ազգային բնայգիների պաշտպանությանը: Ներքին գործերի նախարարության նոր ղեկավարը հայտնի է որպես որսի, ձկնորսության եւ զբոսաշրջության սիրահար: Նախքան ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելը, Զինկին եղել է Մանտանայից Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ: Ավելի վաղ նա այդ նույն նահանգը ներկայացնում էր Սենատում, իսկ մինչեւ քաղաքական կարիերան սկսելն ավելի քան 20 տարի ծառայել է ծովային հետեւակում:
Last Updated on Saturday, 04 March 2017 20:06
Hits: 4170
Written by AMGA TV
23-ամյա մի երիտասարդ հրազենային վնասվածք է ստացել թիկունքից, մի կին էլ վիրավորվել է որովայնի հատվածում Նորթ հոլիվուդում ավազակախմբերի կողմից հարձգության հետեւանքով: Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան, ժամը 7:25-ի սահմաններում Lankershim Boulevard-ի եւ Sherman Way-ի հատվածում, երկաթգծի մոտ: Լոս Անջելեսի ոստիկանության սպա Սոլ Ռամիրեզի փոխանցմամբ, տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, ըստ բժիշկների, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Վիրավոր տղամարդուն վիրահատել են Providence Holy Cross հոսպիտալում, եւ բժիշկները փրկել են նրա կյանքը: Ընդ որում, ըստ իրավապահների, երկու անձինք վիրավորվել են իրարից տարբեր վայրերում, սակայն նույն կասկածյալների կողմից: Իրավապահները կարծում են, թե կրակողը եղել է 18th Street Gang ավազակախմբի անդամ: Իրավապահները նաեւ դեպքի տեսագրություն ունեն։
Written by AMGA TV
Կալիֆորնիայի իշխանությունները փորձում են պարզել համացանցում տարածված տեսանյութի դատապարտյալներին, որոնք դեմքերը փակել եւ իրենց հավատարմությունն են հայտնում վերջերս Նահանգներ արտաքսված Հոակին Էլ Չապո Գուզմանին: Հինգ դատապարտյալները խոսում են իսպաներեն, խիստ մեքսիկական ակցենտով իսկ նրանցից մեկը ներկայացել է որպես Չակի, որը բանտում դատապարտյալների պարագլուխն է: -Այստեղ ամեն ինչ մեր վերահսկողության տակ է, ես գնել եմ պարեկներին, պահակներին, իշխանության բոլոր տեսակներին,- ասել է այդ Չակին եւ նշել, որ բանտում 3500 մարդ ունի իր տրամադրության տակ, բջջայիններ, կանայք եւ թմրանյութեր: Բանտի անունը տեսանյութում չի նշվում: Չակիից հետո ներկայանում են մյուս չորս դատապարտյալները, որոնք իրենց հարգանքն են հայտնել Էլ Չապոյին: -Մենք սիկարիոսներ ենք, որոնք հոգ կտանեն ձեր մասին, 100 տոկոսով դուք մեզ պետք եք, բարի գալուստ,- նշել են դատապարտյալները: Իրավապահների տեղեկություններով, մտահոգիչ տեսագրությունը տարածվել է հունվարի 19-ին, հենց այդ օրն էլ Էլ չապոն արտահանձնվել է Նահանգներ եւ այժմ պահվում է Բրուքլընի բանտում: Գուզմանը դատարանում իրեն մեղավոր չէր ճանաչել 1984-ից 2014 թվականներին թմրանյութեր տարանցելու, սպանությունների եւ այլ հանցանքների մեջ: Նահանգներում նրան սպառնում է ցմահ ազատազրկում:
Last Updated on Saturday, 28 January 2017 19:33
Hits: 4056
Written by AMGA TV
Միացյալ Նահանգներում քաղցկեղից մահացության ցուցանիշը 1980-ից ի վեր 20 տոկոսով նվազել է, ցույց է տալիս նոր հետազոտությունը։ Սակայն այս թվերը ամբողջ երկրում հավասարաչափ չեն։ Քաղցկեղից մահացության մակարդակն ընդհանուր առմամբ նվազում է, սակայն մինչեւ հիմա ուռուցքաբանական հիվանդությունների զարգացման օջախներ են մնում, ցույց է տվել առաջին անալիզը։ American Medical Assn. ամսագրում լույս տեսած հետազոտության մեջ ասվում է, որ 1980-2014թթ. քաղցկեղի տարբեր տեսակներից մահվան դեպքերը պակասել են։ Ցուցանիշները նվազել են 100 հազար մարդու հաշվարկով 240-ից մինչեւ 192-ի։ Ամենից շատ այդ թիվը կրճատվել է ափամերձ նահանգներում, որտեղ գտնվում են խոշոր քաղաքներ, ինչպես նաեւ միջլեռնային արեւմուտքում։ Նշենք, որ քաղցկեղը մնում է մահացության 2 գլխավոր պատճառը։ Նախորդ հետազոտություններն անցկացվել են պետական եւ ազգային մակարդակով։ Այժմ իրավիճակը գնահատվել է առանձին նահանգներում։
Last Updated on Saturday, 28 January 2017 19:38
Hits: 4136
Written by AMGA TV
Միջազգային հանրակցությունը երկար տարիների ընթացքում անարդարացիորեն է վարվել Միացյալ Նահանգների հետ՝ օգտվելով նրա թույլ տեղերից: Այս կարծիքը հայտնել է նախագահ Դանըլդ Թրամփը՝ Փենսիլվենիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում ելույթ ունենալով Հանրապետական կուսակցության ղեկավարության խորհրդակցությունում: -Աշխարհը երկար տարիներ կթում էր մեզ: Այլեւս դա չի լինի,- պնդել է Թրամփը: Ըստ որում նա հերթական անգամ խոստացել է, որ այսուհետեւ երկրի կառավարությունն ուշադրությունը կենտրոնացնելու է Ամերիկայի սեփական խնդիրների լուծման վրա: Թրամփը առաջին անգամ օգտվել է նախագահական ինքնաթիռից եւ ուղեւորվել Ֆիլադելֆիա: Այնտեղ նա խոսել է Մեքսիկայի հետ հարաբերություններից, նշել, թե իմաստ չուներ հանդիպել նախագահ Պենյա Նյետոյի հետ, քանի դեռ Մեքսիկան Նահանգներին չի վերաբերվել պատշաճ կերպով: Թրամփը նշել է, թե Նյետոյին հասկացրել է, որ ամերիկյան ժողովուրդը չի վճարելու երկու երկրների սահմանին կառուցվելիք պատի համար: Թրամը անդրադարձել է նաեւ Տրանսխաղաղօվկիանոսյան համաձայնագիրը չեղարկելուն, ասել, որ Ամերիկան առեւտրային պայմանագրեր կնքելու է միայն հիմնվելով իր շահերի վրա: Թրամփն ընդգծել է ընտրությունների լեգիտիմության հարցը, արձանագրել, որ Նահանգներում կա ընտրությունների օրինականության խնդիր: -Մենք պետք է պաշտպանենք ընտրական գործընթացը ապօրինի միջամտություններից,- նշել է նա:
Last Updated on Saturday, 28 January 2017 19:29
Hits: 4003