Written by AMGA TV
Արգենտինայում ձերբակալվել է Դեպորտիվո Արմենիո ակումբի նախագահ, Ինդեպենդիենտե ակումբի փոխնախագահ Նորայր Նակիսը: Դա տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում: Բացի նրանից՝ նույն գործով ձերբակալվել է եւս 22 հոգի: Նորայր Նակիսը, որն արգենտինական լրատվամիջոցներին հայտնի է Նորայ անունով եւ մյուս ձերբակալվածները կասկածվում է հանցագործ խմբավորման հետ կապ ունենալու մեջ: Խմբավորումը մեղադրվում է ֆուտբոլային անօրինական բանակցություններ վարելու, ֆուտբոլիստների ու մարզիչների շահագործելու, Նակիսի միջոցով փողերի լվացման մեջ: Նշվում է, որ Նակիսն օգտագործել է խմբավորման լծակները սեփական շահերի համար բանակցություններ վարելու նպատակով: Հանցագործ խմբավորման անդամները բառաբրավայի ներկայացուցիչներ են: Լատինական Ամերիկայում այդպես են անվանում ակումբների երկրպագուների կազմակերպված խմբերին: Որպես հանցագործ խմբավորման ղեկավար ձերբակալված է նաեւ Ավեյանեդա ֆուտբոլային թիմի բառաբրավայի առաջնորդ Պաբլո Ալվարեսը, որը հայտնի է Բեբոտե մականունով: Նակիսը մտերիմ է նրա հետ: Այդ ակումբների թվում են արգենտինական Ռասինգը, Արսենալը եւ Ինդեպենդիենտեն: Ծագումով հայ Նակիսը եղել է վաճառական եւ իր կարողությունը հավաքել կտորեղենի ու ոսկեղենի վաճառքից։ Նորայր Նակիսը եղել է Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ, ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Հուլիո Գրոնդոնայի շրջապատի անձանցից մեկը։ Գրոնդոնան մահացել է դեռ 2014 թվականին։ Նակիսի ձերբակալման պահին նրա հետ եղել է երգիչ Թաթա Սիմոնյանը։ Երեկ հայ համայնքի համար պետք է տեղի ունենար Թաթայի համերգը։ Դրա կազմակերպիչներից է եղել նաեւ Նակիսը։
Last Updated on Sunday, 03 December 2017 10:38
Hits: 4589
Written by AMGA TV
Թուրքիայի նախագահի դեմ Թուրքիայի դեսպանի տան բողոքի ակցիա իրականացնող քրդերի վրա հարձակվել են մի խումբ թուրքեր, որոնց մեջ են եղել նաեւ Թուրքիայի նախագահի եւ նրան ուղեկցող պաշտոնյաների թիկնապահները։ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի տան մոտ հավաքված քրդերի ձեռքին եղել է Թուրքիայում կալանքի տակ գտնվող քրդական կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշի նկարը։ Նշվում է, որ ոստիկանները ստիպված են եղել մահակներ կիրառել ծեծկռտուքը դադարեցնելու համար։ Բախումների կապակցությամբ 2 մարդ է ձերբակալվել: Վաշինգտոնի ոստիկանության ներկայացուցիչը ասել է, որ նրանցից մեկին ոստիկանի վրա հարձակման մեղադրանք է ներկայացվել: Ավելի վաղ հաղորդել էինք, որ Թուրքիայի նախագահի կողմնակիցները հարձակվել են բողոքի ակցիայի մասնակից խաղաղ ցուցարարների վրա: Նրանք հավաքվել էին՝ բողոքելու Վաշինգտըն Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի դեմ: Հարձակվողների թվում Էրդողանի թիկնազորի աշխատակիցներ են եղել: Բախումների հետեւանքով 9 մարդ է տուժել: Իսկ Սպիտակ տան մոտ ակցիան խաղաղ է անցել: Նշենք, որ ամերիկահայերը միացել էին Սպիտակ տան մոտ մայիսի 16-ին կազմակերպված ակցիային, որի մասնակիցները բողոքում էին Թուրքիայի առաջնորդի կատարած այցի դեմ: Հայ դատի հանձնախումբը քրդական, հունական եւ ասորական կազմակերպությունների հետ միացել է ակցիային՝ ուշադրություն հրավիրելու համար Էրդողանի կողմից դուրս իրականացվող բռնաճնշումների վրա:Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել, թե մտահոգված է թուրք անվտանգության աշխատակիցների ու ցուցարարների մասնակցությամբ միջադեպերով։ -Բռնությունը երբեք չի կարող համարժեք պատասխան լինել խոսքի ազատությանը ու մենք ամենուր աջակցում ենք խոսքի ազատության ու խաղաղ հանրահավաքների՝ բոլոր մարդկանց իրավունքները։ Մենք մեր ամենավճռական մտահոգությունն ենք հայտնում թուրքական կառավարությանը,- ասվում է հաղորդագրության մեջ։
Last Updated on Thursday, 18 May 2017 12:17
Hits: 4491
Read more: Վաշինգոնում հարձակվողների մեջ եղել են Էրդողանի թիկնապահները
Written by AMGA TV
Հարյուրավոր դաշնային եւ տեղական իրավապահներ երեկ հատուկ գործողություն են իրականացրել MS-13 ավազակախմբի դեմ։ Գործողությունը տեղի է ունեցել վաղ առավոտյան, որ գյանգսթերները քնած լինեն եւ չկարողանան դիմադրել։ Մասնակցել են ATF-ի, FBI-ի, թմրանյութերի դեմ պայքարի վարչության, միգրացիոն ոստիկանության. Լոս Անջելեսի ոստիկանական եւ Լոս Անջելես քաունթիի շերիֆի գրասենյակի մոտ հազար աշխատողներ։ ATF-ի ներկայացուցչի խոսքով, ոստիկանների թիրախը եղել են ավազակախմբի պարագլուխները։ Իրավապահները հետաքննություն են իրականացնում 44 առավել վտանգավոր հանցագործների նկատմամբ, որոնց առաջադրվել են թմրանյութերի, շորթման, զենքի հետ կապված մեղադրանքներ։ Ավազակախումբը սերտորեն կապված է մեքսիկական մաֆիայի հետ։ MS 13 ավազակախումը Լոս Անջելեսում արմատավորվել է 1980-ականներին։ Այժմ այն ունի 30,000 անդամ ամբողջ աշխարհում, եւ միայն 10 հազարը Միացյալ Նահանգներում։
Last Updated on Thursday, 18 May 2017 12:10
Hits: 4119
Written by AMGA TV
Անցյալ ամիս անհետ կորած 5-ամյա Արամազդ Անդրեասյանի մայրը՝ Էնա Էստեւեզը, առաջին անգամ դիմել է հանրության օգնությանը՝ խնդրելով տրամադրել որեւէ տեղեկատվություն իր որդու վերաբերյալ: Նա հայտնել էր Արամազդ Անդրեսյան կրտսերի կորելու մասին ապրիլի 22-ին, երբ տղայի հայրը չի ներկայացել երեխայի խնամքի հերթափոխի հանդիպմանը Սան Մարինոյում: Նույն օրը առավոտյան երեխայի հորը՝ Սաութ Փասադինայի բնակիչ Արամազդ Անդրեասյան ավագին, գտել էին անգիտակից վիճակում՝ իր մեքենայից ոչ հեռու ընկած, իսկ փոքրիկը նրա հետ չի եղել։ Երկու օր շարունակ ոստիկանությունը 5-ամյա տղային որոնում էր Ըրոյո արգելոցի տարածքում, ինչպես նաեւ Սանտա Բարբարա քաղաքի Քաչումա լճի մոտակայքում, սակայն ապարդյուն: 35-ամյա տղամարդուն ձերբակալել են՝ կասկածելով երեխայի առեւանգման մեջ, սակայն այնուհետեւ ազատ են արձակել ապացույցների բացակայության պատճառով: Քննիչները նաեւ խուզարկել են Անդրեասյանի տունը Սաութ Փասադինայում, սակայն որեւէ բան չի պարզվել: Տեղեկատվություն տրամադրելու համար Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը խոստացել է 20,000 դոլար պարգեւատրում:
Last Updated on Thursday, 18 May 2017 12:13
Hits: 4255
Written by AMGA TV
Կալիֆորնիայի սենատի պետական հանձնաժողովը ստեղծել է Հայաստանի ու Արցախի հարցերով հատուկ հանձնաժողով, որը զբաղվելու է առեւտրի, արվեստի ու մշակութային փոխանակության հարցերով։ Հատուկ հանձնաժողովը ստեղծվել է սենատոր Էնթընի Պորտանտինոյի պահանջով ու նպաստելու է գործնական հնարավորությունների ընդլայնմանը՝ Կալիֆորնիայի, Հայաստանի ու Արցախի միջեւ առեւտրի, տնտեսական զարգացման, մշակութային իրազեկման ու կրթության ոլորտներում։ Պորտանտինոն ինքը նշել է, որ շատ հպարտ է, որ կարողացել է կյանքի կոչել հանձնաժողով ստեղծելու գաղափարը։ -Շատ բաներ կան, որ այդ երեք երկրները կարող են առաջարկել իրար ու ես վստահ եմ, որ Հայաստանն ու Արցախը ցնցող գործընկերներ կլինեն Կալիֆորնիայի համար՝ արդյունաբերության, մշակույթի ու արվեստի ոլորտներում,- հավելել է նա։ Այս հանձնաժողովը հսկայական հնարավորություններ է ստեղծում Ամերիկայի, Հայաստանի ու Արցախի միջեւ առեւտրի ընդլայնման համար։
Last Updated on Saturday, 04 March 2017 21:09
Hits: 4482
Read more: Կալիֆորնիայի սենատում Հայաստանի հարցով հանձնաժողով են ստեղծել