Written by AMGA TV
Նախագահ Դանըլդ Թրամփը մտադիր չէ վաղօրոք տեղեկատվություն հայտնել այն միջոցների մասին, որոնք պլանավորում է ձեռնարկել Իրանի դեմ: Այս մասին լրագրողներին հաղորդել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Հոգան Գիդլին: -Նախագահը պարզորոշ հասկանալ է տվել, թե ինքն ինչ դիրքորոշում ունի Իրանի, նրա գործունեության, առանձնապես միջուկային զենքի մշակման՝ նրա ջանքերի նկատմամբ: Գործարքն Իրանին չի խանգարել մշակելու միջուկային զենք,- նշել է Գիդլին: Նրա խոսքով՝ Թրամփը չի պատրաստվում առաջ ընկնել այն տարբերակների հարցում, որոնք քննարկվում են Իրանի նկատմամբ: Սպիտակ տան ներկայացուցիչն ընդգծել է, որ Վաշինգտոնը կշարունակի ճնշում գործադրել Թեհրանի վրա, որ փոխի նրա պահվածքը եւ նրան թույլ չտա միջուկային զենք ստանալ իր տնօրինության տակ:
Written by AMGA TV
Հայաստանում ամենաանհավատալի դեպքերից մեկնէ կատարվել, որին ժողովուրդը տասնյակ տարի էր սպասում։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր 2 ամիս ժամկետով կալանավորեց Մարտի 1-ի գործով մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Փաստաբան Արամ Օրբելյանը հրաժարվեց որեւէ մանրամասն ներկայացնել կալանավորման որոշումից՝ պատճառաբանելով նախաքննության գաղտնիությամբ: Ամեն դեպքում, Ռոբերտ Քոչարյանի շահերը ներկայացնող փաստաբանները պատրաստվում են հուլիսի 28-ին մամուլի ասուլիս հրավիրել եւ որոշ մանրամասներ հրապարակել: Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին ՀՔԾ էր ներկայացել Մարտի 1-ի գործով հարցաքննության: Ավելի ուշ նրան մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ համաձայնությամբ Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու մեջ: Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին. նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այսօր նաեւ նույն դատարանը դատարանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու միջնորդության հարցով որոշումը: Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի խոսքով՝ դատարանն իր պաշտպանյալի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց թույլատրելի է համարել գրավը:
Written by AMGA TV
Մեծ Բրիտանիայում երեկ կայացել է արքայազն Հարրիի եւ ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլի պսակադրության արարողությունը, որին ներկա էին հարյուրավոր աստղեր ու հեղինակավոր հյուրեր՝ ամբողջ աշխարհից: Հանդիսավոր արարողությունից առաջ թագուհի Եղիսաբեթ երկրորդը արքայազն Հարրիին եւ նրա հարսնացուին շնորհել է Սասեքսի դքսի ու դքսուհու տիտղոսները։ Պսակադրությանը ուղիղ հեռարձակմամբ հետեւել են միլիոնավոր մարդիկ, տասնյակ հազարավորներն էլ գիշերել են Վինձորյան դղյակի մերձակայքում, որպեսզի առավել նպաստավոր դիրք զբաղեցնեն արարողությունը դիտելու համար:
Last Updated on Tuesday, 22 May 2018 13:06
Hits: 3552
Written by AMGA TV
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել օտարերկրյա պատերազմի վետերանների համաժողովում, որը կայացելէ Քանզըս սիթիում։ Նախագահն անդրադարձել է մի շարք հարցերի, որոնցից գլխավորը եղել է Իրանի հետ խնդիրները։ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտընը պատրաստ է Թեհրանի հետ իսկական գործարք կնքել միջուկային ծրագրի շուրջ: Նա նաեւ ընդգծել է, որ այդ գործարքը կտարբերվի նախորդ վարչակազմի կնքած գործարքից: Թրամփը հայտարարել է, որ ներկա պահին Իրանը փոխվել է, սակայն չի նշել, թե ինչպես: -Ես Ամերիկան դուրս եմ բերել Իրանի հետ սարսափելի միակողմանի համաձայնագրից։ Տեսնենք, թե հետո ինչ կլինի։ Բայց մենք պատրաստ ենք իրական համաձայնագիր կնքել, այնպիսն, որ չեն ստորագրել նախկին վարչակազմերը։ Այն ուղղակի հրեշավոր էր,- ասել է Թրամփը։ Նա նաեւ հայտարարել է, որ երկիրը շարունակելու է օգտագործել մաքսատուրքերը՝ արտասահմանյան գործընկերների հետ հաջող առեւտրային գործարքներ կնքելու համար։ Նրա խոսքերով՝ հիմա Ամերիկան խոզուկ–դրամատուփ է, որը դատարկել են։ -Կամ երկիրը, որը առեւտրի ոլորտում անարդար է վերաբերվում Ամերիկային, բանակցություններ է վարում ազնիվ գործարքի համար, կամ էլ՝ մաքսատուրքերով հարված է ստանում,– ասել է է Թրամփը։ Նա Եվրամիության իշխանություններին առաջարկել է Միացյալ Նահանգների հետ միաժամանակ հրաժարվել մաքսատուրքերից, առեւտրական արգելքներից եւ լրահատկացումներից: Իր ուղերձը նա ավարտել է վստահությամբ, որ երկրում ամեն բան հրաշալի է լինելու։ Մարտի վերջին Ամերիկան հայտարարեց ներմուծման մաքսերի մասին՝ 25% պողպատի եւ 10% ալյումինի համար։ Եվրամիության, Կանադայի եւ Մեքսիկայի համար մաքսերը սկսել են գործել հունիսի 1-ից։
Last Updated on Wednesday, 25 July 2018 21:35
Hits: 3216
Written by AMGA TV
Մերժիր Սերժին նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը նշանակվել է Հայաստանի պետական վերահսկողության ծառայության պետ: Նշենք, որ ըստ նոր Սահմանադրական կարգավորումների, սա այն 4 կառույցներից մեկն է, որոնք գտնվում են վարչապետի անմիջական վերահսկողության ներքո։ Այս կառույցներն են՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, պետական վերահսկողական ծառայությունը եւ պետական պահպանության ծառայությունը։ Ըստ էության, Պետական վերահսկողական ծառայությունը նորաստեղծ կառույց է լինելու, քանի որ նախկինում վարչապետի ենթակայությամբ նման մարմին չի գործել։ Ծառայությունը ուսումնասիրություններ է անցկացնելու պետական կառավարման համակարգի մարմիններում եւ հիմնարկներում, հետեւելու է կառավարության, վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման ընթացին, ինչպես նաեւ վերահսկողություն է ունենալու hակակոռուպցիոն ծրագրերի ու միջոցառումների, կատարման նկատմամբ։
Last Updated on Tuesday, 22 May 2018 13:03
Hits: 3604
Read more: Դավիթ Սանասարյանը վերահսկության ծառայության պետն է