Written by AMGA TV
Ադրբեջանի զինված ուժերը Նախիջեւանի ուղղությունից սեպտեմբերի 15-ի երեկոյան հրաձգային զենքերով գնդակոծել են Արենի գյուղի շրջանը: Հակառակորդի կրակակետերը ճնշվել են պատասխան գործողություններով։ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, թե ադրբեջանական կողմը վերջին 5 օրերին ակտիվ կրակում է Տավուշի Բաղանիս, Կոթի գյուղերի ուղղությամբ: Իսկ երեկ էլ Ադրբեջանի զինուժը պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ՝ 12,7 մմ տրամաչափի հրաձգային զինատեսակներով։ Հայկական կողմն իր գործողություններով լռեցրել է հակառակորդին։ Տավուշի մարզի Կոթի գյուղում կեսգիշերին, 40 րոպե տեւած գնդակոծության հետեւանքով ոտքի շրջանում վիրավորվել էր Կոթիի բնակիչ, 61-ամյա Սուրեն Սեփխանյանը։ Դեպքին արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: -Հենց նոր հեռախոսով զրուցեցի Կոթիում վիրավորված Սուրեն Սեփխանյանի հետ: Ոտքից է վիրավորվել, ոսկորը չի վնասվել: Ասում էր՝ լավ է: Ինձ ասում էր՝ դուխդ չգցես,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը:
Written by AMGA TV
Գլենդելում գողության կասկածանքով ձերբակալվել է 58-ամյա մի տղամարդ, երբ DNA-ի հետքերն են հայտնաբերել նրա տան խուզարկության արդյունքում։ Օշին Գրիգորյանը ձերբակալվել է հուլիսին 1900 Glencoe Way հասցեում գտնվող տունը կողոպտելու համար։ Ոստիկանության ներկայացուցիչ Թեհնի Լայթֆութի փոխանցմամբ, տանտերերը վերադարձել եւ տունը խառնված էին գտել, իսկ բազմաթիվ իրեր անհետացել էին։ Verdugo Regional Crime Lab-ը փորձաքննությամբ DNA հետքեր էին հայտնաբերել եւ դուրս եկել Գրիգորյանի հետքի վրա։ Նրա տանը նաեւ հերոին են հայտնաբերել։ Օշին Գրիգորյանին պաշտոնապես մեղադրանքներ են առաջադրել։ Հետաքննությունը շարունակվում է։
Last Updated on Tuesday, 18 September 2018 11:09
Hits: 2635
Written by AMGA TV
Միացյալ Նահանգների նախագահ Դանըլդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտընը պատրաստ է մեծ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ, եթե Անկարան ազատ չարձակի տնային կալանքի տակ գտնվող ամերիկացի հոգեւոր հովվին։ -Միացյալ Նահանգները մեծ ծավալի պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ էնդրյու Բրանսընին երկար ժամանակ կալանքի տակ պահելու պատճառով, ով մեծ քրիստոնյա է, ընտանիքի մարդ եւ հրաշալի անձնավորություն, - գրել է Թրամփը Թուիթրի իր էջում։ Թուրքիայում ավելի քան երկու տասնամյակ աշխատած Բրանսընը ձերբակալվել է 2016 թվականին եւ մեկ տարի անց կալանավորվել՝ մեղադրվելով ահաբեկչության եւ լրտեսության մեջ հօգուտ այն խմբերի, որոնք, ըստ Անկարայի, մասնակցություն են ունեցել 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձին։ Հուլիսի 25-ին Բրանսընին կալանավայրից տեղափոխել են տնային կալանքի։ Պետքարտուղար Մայք Փամփեոն ասել է, որ տնային կալանքի տեղափոխումը բավարար չէ, եւ Բրանսընին պետք է թույլ տալ դուրս գալ Թուրքիայից:
Last Updated on Saturday, 28 July 2018 21:14
Hits: 2824
Read more: Վաշինգտոնը պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ
Written by AMGA TV
Պարենի եւ դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկման վարչությունը հրապարակել է փաստաթուղթ, համաձայն որի` էլեկտրոնային ծխախոտները ճանաչվում են համաճարակաբանական սպառնալիք հանդիսացող ապրանքատեսակներից մեկը, եւ մինչ ուսումնասիրությունների ավարտը դրանց վաճառքը պետք է խստացվի կամ արգելելի։ 1300 մանրածախ առեւտրային ցանցեր արդեն ստացել են վաճառքի սահմանափակումների մասին ծանուցագիրը: Ամերիկայում էլեկտրոնային ծխախոտ արտադրողներն ու վաճառողները 60 օրվա ընթացքում պետք է ապացուցեն, որ էլեկտրոնային ծխախոտներն անվտանգ են եւ դրանց վաճառքը խստորեն համապատասխանում է ամերիկյան օրենքներին: Նման քայլի առողջապահության նախարարությունն ու այլ գերատեսչություններ դիմել են այն պատճառով, որ դեռահասների շրջանում, որոնց տարիքը 18-ից ցածր է, լուրջ հիվանդացությունների թիվը գնալով ավելանում է: Էլեկտրոնային ծխախոտները երիտասադրները շատ հաճախ օգտագործում են մարեխունա ծխելու համար։
Last Updated on Tuesday, 18 September 2018 11:07
Hits: 3531
Written by AMGA TV
Նախագահ Դանըլդ Թրամփը մտադիր չէ վաղօրոք տեղեկատվություն հայտնել այն միջոցների մասին, որոնք պլանավորում է ձեռնարկել Իրանի դեմ: Այս մասին լրագրողներին հաղորդել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Հոգան Գիդլին: -Նախագահը պարզորոշ հասկանալ է տվել, թե ինքն ինչ դիրքորոշում ունի Իրանի, նրա գործունեության, առանձնապես միջուկային զենքի մշակման՝ նրա ջանքերի նկատմամբ: Գործարքն Իրանին չի խանգարել մշակելու միջուկային զենք,- նշել է Գիդլին: Նրա խոսքով՝ Թրամփը չի պատրաստվում առաջ ընկնել այն տարբերակների հարցում, որոնք քննարկվում են Իրանի նկատմամբ: Սպիտակ տան ներկայացուցիչն ընդգծել է, որ Վաշինգտոնը կշարունակի ճնշում գործադրել Թեհրանի վրա, որ փոխի նրա պահվածքը եւ նրան թույլ չտա միջուկային զենք ստանալ իր տնօրինության տակ: