amga.tv

Switch to desktop Register Login

Մարդու իրավունքների դատարանի սենսացիոն վճիռները

3 66Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է հրապարակել 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան Երեւանի Ազատության հրապարակում ցուցարարներից մեկի՝ Մուշեղ Սաղաթելյանի նկատմամբ ուժի գործադրման, հետագայում նրա՝ ոստիկաններին դիմադրություն ցուցաբերելու մեղադրանքով դատապարտման կապակցությամբ։ Այսօր հրապարակված վճռում նշվում է, որ Սաղաթելյանի գործով խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ, այդ թվում՝ խոշտանգումներից զերծ մնալու, անձնական ազատության անձեռնմխելիության, արդարացի դատաքննության եւ ժողովների ու միավորումների ազատության իրավունքները։ Եվրադատարանը պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը 15 հազար 600 եվրո վճարել տուժողին բարոյական վնասի, ինչպես նաեւ 5 հազար եվրո՝ դատական ծախսերի համար: Դատարանը եւս չորս հազար դոլար փոխհատուցում է նշանակել ակտիվիստ Վարդգես Գասպարիի համար, եւ 52 Հազար եվրո՝ Գուլյանն ընդդեմ Հայաստանի գործով։ Աշոտ Գուլյանի որդին լեւոն Գուլյանը սպանվել էր ոստիկանության կենտրոնականի բաժնում, երրորդ հարկից ցած նետվելու հետեւանքով, Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին։

Գլենդելում ապօրինի մարիխուանա են հայտնաբերել

 

8  3Գլենդելի ոստիկանությունը երեկ հատուկ գործողություն է իրականացրել եւ հայտնաբերել 600 թուփ ապօրինի մարիխուանա։ Թեհնի Լայթֆուոթի փոխանցմամբ, գործողությունն իրականացվել է 100  Wonderview Drive հասցեում։ տանտիրոջ՝ 38-ամյա Ռուի Յուան Հուանի հետ զրուցելուց հետո իրավապահները մտել են տուն, որտեղ էլ գտել են ամբողջ մարիխուանան։ Տանը նաեւ օդափոխման համակարգ եւ մարիխուանայի պատրաստման անհրա-եշտ նյութեր են առգրավել։ Գուանին ձերբակալել եւ մեղադրանք են առաջադրել։ 

Տարոն Մարգարյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում

10  1Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարցաքննվել է Ազգային անվտանգության ծառայությունում։ Այդ մասին քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողներին ասելէ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ ԱԱԾ պետի տեղեկացմամբ, քրեական գործով Մարգարյանը ունի վկայի կարգավիճակ: Ընդհանուր առմամբ իրավապահներն առգրավել են 1 միլիարդ 800 մլն դրամ, որը Տարոն Մարգարյանը, ըստ մեղադրանքի, յուրացրել էր Երեւան հիմնադրամից: Արթուր Վանեցյանտ նշել է, թե այդ գումարներն այժմ ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանումում են եւ ենթակա են վերականգման պետական բյուջե:

Last Updated on Friday, 21 September 2018 13:00

Hits: 3917

Read more: Տարոն Մարգարյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում

Թուրքիայում հայկական բեռնատար են թալանել

ber Թուրքիայում հանցախումբը Հայաստանից Նիդեռլանդներ ուղեւորվող հայկական բեռնատար է թալանել: Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի Քոջաելի քաղաքում, բեռնատարում եղել է 20 տոննա մոլիբդեն: Հանցախմբի անդամները ներկայացել են որպես ոստիկաններ, վարորդին դուրս բերել մեքենայից, կապկպել, ապա թալանել բեռնատարը: Հանցախումբը կազմված է եղել 7 անձից, որոնցից 4-ին հաջողվել է ձերբակալել: Տեղեկության համաձայն՝ ձերբակալության ժամանակ հանցագործներն արդեն հասցրել էին իրացնել գողոնի մի մասը՝ ձեռք բերելով ավելի քան 800 հազար դոլար: Հանցախմբում եղել են նաեւ Վրաստանի քաղաքացիներ: Թուրքական ոստիկանության տրամադրած տեսանյութում երեւում է, թե ինչպես են ոստիկանները ներխուժում կասկածյալների բնակարաններ ու նրանց գետնին պառկեցնելով՝ ձերբակալում։

Ելակների մեջ ասեղներ են հայտնաբերել

17 5Ավստրալիայում ելակների մեջ ասեղներ են հայտնաբերվել: Այդպիսի ելակ ուտելու պատճառով մի տղամարդ է հոսպիտալացվել: Ասեղներով ելակներ են գտել երկրի 6 նահանգներում: Խանութներից հետ են կանչվել ելակ մատակարարող մի քանի ընկերությունների խմբաքանակները: Անվտանգության նկատառումներով Նոր Զելանդիան դադարեցրել է Ավստրալիայից ելակի ներմուծումը: Իշխանությունները տեղի ունեցածն անվանել են նենգ ոճրագործություն եւ հարձակում հանրության վրա: Առողջապահության նախարարությունը բնակչությանը հորդորել է նախքան ուտելը կիսել ելակներըՔուինսլընդի նահանգային կառավարությունը 72 հազար դոլար պարգեւ է խոստացել դեպքի առնչությամբ տեղեկատվություն տրամադրելու համար: Դեպքի առթիվ կատարվում է քննություն: Առայժմ կասկածյալներ չեն հայտնաբերվել: Ելակ արտադրողները մտավախություն ունեն, որ այս միջադեպը բացասական ազդեցություն կարող է ունենալ ելակի արդյունաբերության վրա, որի ծավալը կազմում է տարեկան շուրջ 130 մլն ավստրալական դոլար:

Last Updated on Tuesday, 18 September 2018 11:29

Hits: 3744

Read more: Ելակների մեջ ասեղներ են հայտնաբերել

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version