amga.tv

Switch to desktop Register Login

Ալիեւ քույրերը սկանդալի կենտրոնում

5 alievԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրերը ներգրավված են եղել անօրինական գործունեության մեջ, որը փողերի լվացման մեծ ռիսկեր է պարունակել։ Այս մասին գրում է The Guardian-ը։ Լեյլա և Արզու Ալիևաները համաձայնել են Լոնդոնում գնել 60մլն ֆունտ ստեռլինգ արժեցող էլիտար սեփականություն՝ օգտվելով գաղտնի օֆշորային ընկերությունից։ Ըստ Guardian-ի, Ալիևի դուստրերը ցանկացել են ձեռք բերել Լոնդոնի Նայթսբրիջ արվարձանում գտնվող 2 բնակարանները՝ 59,5մլն ֆունտ ստեռլինգով՝ այն 1 բնակարանի վերածելու նպատակով, որը գտնվում էր Բաքինգհեմյան պալատի մոտակայքում։ Գործարքը 2015թ-ին նախատեսում էր համալրել Իլհամ Ալիևի՝ Բրիտանիայում ունեցած բազմամիլիոն սեփականությունների շարքը։ Գնումը նախաձեռնել է Լեյլա Ալիևան այն ժամանակ, երբ նա բաժանվում էր ամուսնուց՝ ադրբեջանցի գործարար ու փոփ-աստղ Էմին Աղալարովից։ Բնակարանների ձեռքբերման համար նախատեսվում էր օգտագործել օֆշորային ընկերությունը, որը բրիտանական Child & Child ընկերության իրավաբան Խալիդ Շարիֆը գնել էր պանամական Mossack Fonseca ընկերությունից։ Այս մանրամասները հայտնվել են Բրիտանիայի կարգապահական տրիբունալում, որտեղ Խալիդը խոստովանել է, որ չի կատարել փողերի լվացման ստուգում և խախտել է մասնագիտական վարքագծի կանոնները։ Տրիբունալը նրան տուգանել է ընդհանուր 85 հազար ֆունտ ստեռլինգով։ Նշվում է, որ իրավաբանը Բրիտանիայում առաջին պրոֆեսիոնալն է, որը պատժվում է 2016թ-ի ապրիլին Guardian-ի և այլ լրտվամիջոցների կողմից Պանամական թղթերի հրապարակումից հետո։ Գործով նշվում է, որ պայմանագրերի փոխանակումից հետո Ալիևա քույրերը սկսել են վճարումներ կատարել՝ փոխանցելով ավելի քան 10մլն ֆունտ ստեռլիգ։ Սակայն գործարքը չեղարկվել է 2016թ-ին, երբ Պանամական թղթերով Ալիևների ընտանիքը կասկածվում էր մեծ մասշտաբներով փողերի լվացման մեջ։ 

Last Updated on Sunday, 23 December 2018 01:16

Hits: 3774

Read more: Ալիեւ քույրերը սկանդալի կենտրոնում

Հայաստանում սփյուռքի նախարարություն չի լինելու

Mxitar HayrapetyanՀայաստանում սփյուռքի նախարարություն չի լինելու, նոր կառավարությունում այդ եւ մի քանի այլ նախարարություններ կցրեն։ Ընդհանուր առմամբ, 17 նախարարությունների փոխարեն լինելու է 12 նախարարություն։ Լուծարելու են նաեւ առաջին փոխվարչապետի պաշտոնը։ Իսկ սփյուռքի նախարարությունը դառնալու է վարչություն Արտաքին գործերի նախարարության կազմում։ Նշենք, որ Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը շարքային նախարարից կվերածվի սուպերնախարարի՝ փաստացի ղեկավարելով երեք նախարարություն: Հարությունյանի ղեկավարծ նախարարությանն են միացվելու մշակույթի, ինչպես նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները: Այս փոփոխությունները կիրականացվեն կառավարության կառուցվածքային փոփոխությունների համատեքստում: 

Շերիֆը ICE-ին հանելու է բանտերից

Լոս Անջելես քաունթիի նոր շերիֆ Ալեքս Վիյանուեվան հայտարարել է, թե դաշնային գործակալներին վտարելու է շրջանային բանտերից։ Նրա այս հայտարարությունը հարուցել է Truth Act Communitу Forum-ի մասնակիցների բուռն ոգեւորությունը։ -Մենք պատրաստվում ենք ֆիզիկապես հեռացնել ICE-ի բոլոր գործակալներին շրջանային բանտերից,- ասել է շերիֆը՝ հավելելով, որ ծրագրում է նաեւ կրճատել աննշան իրավախախտումների ցանկը, որոնց հետաքննությունը իրականացվում է սահմանապահ եւ մաքսային ծառայության աշխատակիցների հետ համատեղ։ Շերիֆի խոսքով, 150 իրավախախտումներից ցանկում մնալու են միայն առավել վտանգավորները։ Վիլաուեվան ամենամեծ քաունթիի շերիֆ է դարձել այս տարվա նոյեմբերին՝ հաղթելով միջանկյալ ընտրություններում։ Համաժողովում նշվել է, որ անցած տարի ICE-ը 1200-ից ավելի դատապարտյալների է տեղափոխել, որոնց քառորդ մասը դատապարտված է եղել այլոց կյանքին եւ առողջությանը հասցված վնասի համար։ Արտաքսված անձանց մեծ մասը պատիժ են կրել ոչ բռնի հանցանքների համար։ -Հանցագործությունները պետք է դիտարկվեն քրեական արդարադատության համակարգի, այլ ոչ միգրացիոն ծառայության կողմից,- ասել են մասնակից իրավապաշտպանները։1 11 

Last Updated on Sunday, 23 December 2018 01:03

Hits: 3836

Գեներալ Մանվելին ազատել են կալանքից

4 3Նախկին պատգամավոր, Երկրապահի նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը՝ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել: Գրիգորյանը, ըստ փաստաբանների, լուրջ առողջական խնդիրներ ուներ։ Տուշոնկա Մանվել մականունը ստացած գեներալը, սակայն տուն չի կարողացել հասնել։ Հարյուրավոր էջմիածնեցիներ փակել են ճանապարհը եւ բողոքի ակցիա են արել։ Նշենք, որ դեկտեմբերի 12-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարացրել էր:  

Last Updated on Sunday, 23 December 2018 01:08

Hits: 3789

Read more: Գեներալ Մանվելին ազատել են կալանքից

Ամենամեծ սխալը ըստ Թրամփի

1  3Դոնալդ Թրամփը նշել է, որ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ Կրտսերն ամենամեծ սխալն է գործել երկրի պատմության մեջ՝ զորքեր մտցնելով Մերձավոր Արեւելք: -Մեր երկրի պատմության մեջ կատարված ամենամեծ սխալը Մերձավոր Արեւելք զորք մտցնելն էր նախագահ Բուշի կողմից,-ասել է Թրամփը: Թեեւ Օբաման էլ սխալ գործեց որոշում ընդունելով զորքերի դուրսբերման մասին, բայց դրանք այնտեղ մտցնելը, ըստ իս, ամենամեծ սխալն էր, որը կատարել են մեր երկրի պատմության մեջ: Թրամփն իր տեսակետը պարզաբանել է նրանով, որ Միացյալ Նահանգները, նրա խոսքով, 7 տրլն դոլար է ծախսել Մերձավոր Արեւելքում: 7 տրլն դոլար եւ միլիոնավոր կյանքեր, ես հաշվի եմ առնում երկուստեք կրած կորուստները: Միլիոնավոր կյանքեր,-ասել է նա: Թրամփի հայտարարությունների կապակցությամբ հեռուստաալիքը ներկայացրել է Պենտագոնի վիճակագրությունը, որի համաձայն, Իրաքում, Աֆղանստանում եւ Սիրիայում 2001-ից մինչեւ 2018 թվականը ռազմական գործողություններ վարելու վրա Ամերիկան ծախսել է 1,52 տրլն դոլար։

Last Updated on Friday, 21 September 2018 13:26

Hits: 4058

Read more: Ամենամեծ սխալը ըստ Թրամփի

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version