Written by AMGA TV
Last Updated on Saturday, 17 October 2020 22:31
Hits: 2458
Written by AMGA TV
Հիմնական գործոնը, որը կարող է նպաստել ռազմական գործողությունների ավարտին, բանականությունն ու ողջախոհությունն են, բայց Ադրբեջանի ղեկավարության մոտ դա բացակայում է: Այս մասին այսօր ուշ երեկոյան կայացած ճեպազրույցում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա նշել է, թե ունենք հերոսական ժողովուրդ եւ երիտասարդներ, ովքեր կյանքի գնով պատրաստ են պաշտպանել իրենց հայրենի հողը: 18-ամյա տղան հարվածել է 9 միավոր զրահատեխնիկայի եւ շարունակում է ծառայել հայրենիքին: Կան վետերաններ, որոնք մասնակցել են առաջին պատերազմին, ապրիլյան եւ ներկա պատերազմին, որոնց հաջողվել է 2 օրվա ընթացքում 3 միավոր տեխնիկա խլել թշնամուց, եւ այժմ նրանք օգտագործվում են ադրբեջանցիների դեմ: Ըստ Հարությունյանի, առաջնագծում իրավիճակի էական փոփոխություններ չկան: Ակտիվ մարտական գործողություններ են ընթանում Օմարից մինչեւ Արաքս, Մռավի լեռնաշղթայի վրա, Եղնիկներում, Մատաղիսում: Ոչ այնքան ակտիվ է արեւելյան եւ կենտրոնական ուղղություններով: Շատ ակտիվ է հարավ-արեւելքում՝ Արաքսի եւ Ֆիզուլիի հովիտներում,- ասաց Հարությունյանը: Նա հավելեց, որ երկու կողմերն էլ կորուստներ են ունեցել, բայց, իհարկե, հակառակորդի մոտ դրանք ավելի շատ են, ինչպես 2016-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ: Բայց մենք եւս կորուստներ ունենք, ասաց Արցախի նախագահը՝ կոչ անելով պատրաստվել երկարատեւ պատերազմի:
Last Updated on Wednesday, 30 September 2020 21:40
Hits: 2279
Read more: Արայիկ Հարությունյանը կոչ է անում պատրաստվել երկարատեւ պատերազմի
Written by AMGA TV
Սենատը եւ վարչակազմը համաձայնեցրել են 2 տրլն դոլարի օգնության փաթեթները։ 2 տրիլիոն դոլարը կհատկացվի ուղղակիորեն, 4 տրիլիոն դոլարը՝ դաշնային պահուստի վարկերի հաշվին:
Սենատորները եւ Դանըլդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները համաձայնության են եկել տնտեսական խթանման մասշտաբների օրենսդրական նախագծի հարցում, որն ուղղված է կորոնավիրուսի համաճարակի հետեւանքները մեղմացնելուն։ Սենատը արդեն այսօր քվեարկություն կանցկացնի 2 տրլն դոլարի փաթեթի հարցով, որից անմիջապես հետո քվեարկություն տեղի կունենա նաեւ Ներկայացուցիչների պալատում։ -Խոսքը մեր երկիր ներդրումների մակարդակի մասին է, որը համեմատելի է պատերազմական ժամանակների հետ,- հայտարարել է հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ Մըքանլը՝ հայտարարելով մի քանի օր բանակցություններից հետո հանրապետականների եւ դեմեկրատների, ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի եւ Թրամփի բարձրաստիճան խորհրդականների միջեւ համաձայնության ձեռքբերման մասին։ -Մենք այդ նախագիծն այսօր ավելի ուշ կընդունենք,- ասել է նա։ Սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումըրը հայտարարել է, որ խոսքը ամերիկյան պատմության մեջ օգնության ամենամեծ փաթեթի մասին է՝ նախաձեռնությունը անվանելով հիվանդանոցների եւ բժշկական կարիքների համար Մարշալի պլան։ Մըքանըլի խոսքերով՝ փաթեթը ենթադրում է օպերատիվ վճարումներ, որոնք պետք է օգնեն ամերիկացիներին մուծել հաշիվները, եթե նրանց աշխատանքից ազատեն համաճարակի ժամանակ, ընդլայնում է գործազրկության վճարները եւ թույլ է տալիս արտակարգ վարկեր տրամադրել փոքր բիզնեսին։ Ակնկալվում է, որ այլ դրույթները կներառեն 350 մլրդ դոլարի ընդհանուր գումարով վարկերի տրամադրում փոքր բիզնեսին եւ 250 մլրդ դոլարի գործազրկության նպաստների մեծացում։ Շումըրն ասել է, որ փաթեթը նաեւ նախատեսում է 100 մլրդ դոլար տալ հիվանդանոցներին եւ առողջապահության համակարգերին, ինչպես նաեւ լրացուցիչ գումարներ առողջապահության այլ կարիքների համար։ Եւս 150 մլրդ դոլար կուղղվի որպես համաճարակի դեմ պայքարի օգնություն նահանգներին եւ քաղաքապետարաններին։
Last Updated on Thursday, 26 March 2020 13:04
Hits: 3034
Written by AMGA TV
Հայաստանը չի դիտարկում ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայումը, ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ -Մեր օրակարգում նման հարց չկա, - ասել է Հայասստանի վարչապետը։ Հայաստանը նպատակահարմար չի համարում նաեւ Մոսկվա-Երեւան-Բաքու գագաթնաժողովի անցկացումը` Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների պայմաններում, ընդգծել է Փաշինյանը: Ռազմական գործողությունների ընթացքում այնքան էլ տեղին չէ խոսել գագաթնաժողովի մասին, բանակցությունների անցկացման համար անհրաժեշտ են համապատասխան մթնոլորտ ու պայմաններ, ասել է Հայաստանի ղեկավարը: Նա նաեւ նշել է, թե Հայաստանի իշխանությունները ստեղծված պատերազմական իրավիճակում դիտարկում են Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը։ -Մենք նպատակ ունենք հարատեւ խաղաղություն ու կայունություն հաստատել տարածաշրջանում։ Մենք չենք ցանկանում, որ, օրինակ, 2-3 տարի անց այս իրավիճակը կրկնվի։ Սակայն Հայաստանը երբեք չի գործի ի վնաս իր ու Լեռնային Ղարաբաղի ազգային շահերի,- նշել է Փաշինյանը։
Last Updated on Wednesday, 30 September 2020 21:23
Hits: 2256
Written by AMGA TV
Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել։ Վերջին տվյալների համաձայն, երկրում վարակվել են 65,797 մարդ։ Զոհերի թիվը հասել է 935-ի, իսկ 394 մարդ ամբողջությամբ ապաքինվել է։ Ամենածանր իրավիճակը շարունակում է մնալ Նյու Յորք նահանգում, որտեղ Ամերիկայում վարակվածների գրեթե 50%-ն է 30,841 մարդ, իսկ զոհերի թիվը՝ 285-ի է հասել։ Նյու Ջըրզի նահանգում վարակվել է 4,402 մարդ, որոնցից 62-ը մահացել են։ Կալիֆորնիայում վարակվել է 2,998 մարդ, նրանցից մահացել են 65-ը։ Չորրորդ տեղում քըրոնավայրսի տարածմամբ, Վաշինգթոն նահանգն է՝ 2,591 վարակվածներով եւ մահվան 133 դեպքերով։ Իսկ հնգյակը եզրափակում է Միշիգընը 2,296 վարակվածներով։ Այս նահանգում մահացել է 43 մարդ։ Իրավիճակը ծանր է նաեւ Լուիզիանա, Ֆլորիդա, Իլինոյ, Ջորջիա եւ Մասաչուսեթս նահանգներում։
Last Updated on Thursday, 26 March 2020 12:52
Hits: 2984
Read more: Ամերիկայում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է