amga.tv

Switch to desktop Register Login

Բրիտանիայի վարչապետն ու նրա կինը երեխային մոռացել են փաբում

12 12ՄԵծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը եւ նրա կինը՝ Սամանտան, պատահաբար իրենց ութամյա երեխային մոռացել են փաբում՝ չնկատելով, որ նա զուգարան է գնացել: Դեպքը տեղի է ունեցել Բակինգհեմշիր կոմսությունում` վարչապետի նստավայրից ոչ հեռու: Իրենց ծանոթների հետ ճաշելով՝ Քեմերոնները գնացել են մեքենա նստելու: Ինքը՝ վարչապետը, մեքենա է նստել թիկնապահներից մեկի հետ՝ կարծելով, որ Նենսին մոր հետ է: Սամանտան իր հերթին, վերցնելով մյուս երեխաներին՝ 6-ամյա Արթուրին եւ 22 ամսական Ֆլորենսին, կարծել է, թե ավագ դուստրը հոր հետ է: Վարչապետի մամուլի ծառայության տվյալներով՝ վարչապետը եւ նրա կինը հասկացել են, որ երեխային փաբում են թողել միայն տուն գալուց հետո: Նրանք սարսափահար զանգահարել են փաբ, որտեղ նրանց ասել են, որ Նենսիի հետ ամեն ինչ կարգին է: Քեմերընն անմիջապես մեկնել է փաբ եւ վերցրել երեխային: Ընդհանուր առմամբ, երեխան առանց ծնողների մնացել է 15 րոպե

Սոչիում հայ գործարարի են սպանել

11 11Սոչիում մոտոցիկլավարը հընթացս գնդակահարել է հայազգի գործարար Գրիկո Դարաչյանին, ով տեղում մահացել է: Գործարարն իր Lexus-470 մակնիշի մեքենայով անցնելիս է եղել Օլիմպիական պուրակի մոտով, երբ նրան է հավասարվել սեւազգեստ մի մոտոցիկլավար, ով հանելով զենքը` մի քանի կրակոց է արձակել գործարարի մեքենայի ուղղությամբ: Ստացված հրազենային վնասվածքներից Դարաչյանը տեղում զոհվել է: Դեպքի վայրում աշխատել են իրավապահները: Քննիչները չեն բացառում, որ սպանությունը պատվիրված է եղել եւ կապված է նրա ձեռնարկատիրական գործունեության հետ: 

Last Updated on Tuesday, 12 June 2012 03:54

Hits: 4410

Read more: Սոչիում հայ գործարարի են սպանել

Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը

9 999Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հունիսի 9-ի կեսգիշերին, ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում` Իջեւանի ուղղությամբ: Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ կրակահերթերը պարբերական բնույթ չեն կրել, հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան: Հայաստանի զինված ուժերը անշեղորեն կատարում են իրենց ծառայողական պարտականությունները եւ վստահորեն պաշտպանություն իրականացնում շփման գծի ողջ երկայնքով: Իսկ Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ վերջին մեկ շաբաթում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1400 անգամ: ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել են հազարավոր կրակոցներ:  

Սպիտակում երիտասարդը խեղդվել է եղբորը փրկելիս

10 10  Երեկ` հունիսի 10-ին, Լոռիի մարզի Սպիտակ քաղաքի Համոյի օբյեկտ-ի տարածքում գտնվող լճակում մարդ է խեղդվել: Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Նրանք լճակում իրականացնում են որոնողական-փրկարարական աշխատանքներ: Ավելի ուշ պարզվել է, որ ջրահեղձ եղածը Շիրակի մարզի Ախուրյան գյուղի բնակիչ, 22-ամյա Հարություն Վաչագանի Կնյազյանն է: Գագիկ Շամշյանի տեղեկություններով, խեղդվողը փորձել է փրկել ավելի վաղ ջուրը մտած եղբորը, սակայն մոտենալ փորձել է հակառակ ափից: Նրան չի հաջողվել մոտենալ եղբորը, որին, սակայն, փրկել են նրան ավելի մոտ գտնվող մարդիկ: Իսկ Հարություն Կնյազյանն այնուհետեւ չի կարողացել դուրս գալ ջրից:

Դեռահասներն ավերել են Ուկրաինայի նախկին վարչապետի տունը

8 888Ուկրաինայի նախկին վարչապետ Պավել Լազարենկոյի Կալիֆոռնիայի առանձնատունը դեռահասները թալանել էին : Associated Press-ի փոխանցմամբ, Մըրին շրջանում գտնվող Լազարենկոյի անբնակ տանը մայիսի 27-28-ին մոտ 100 դեռահասներ երեկույթ են կազմակերպել: Դրա ընթացքում նրանց հաջողվել է ավերել մի քանի սենյակ եւ մինչ ոստիկանության ժամանելը թաքնվել: Ոստիկանության տվյալներով՝ երեկույթից հետո առանձնատնից անհետացել է Պաբլո Պիկասոյի առնվազն 30-ից՛40 հազար դոլար արժողությամբ լիտոգրաֆիան որն այսոր գտել էլ է մի քաղաքացի եւ հանձնել ոստիկանությանը, ինչպես նաեւ 5000 դոլար ընդհանուր արժողությամբ արծաթե մոմակալներ, նոութբուքեր, կաշվե վերարկուներ: 2012թ. ապրիլին Մըրինի իշխանությունները հայտարարել էին, որ Լազարենկոն առանձնատան համար պարտք է 2.1 մլն դոլար: Այդ գումարի մեջ են մտնում տան եւ հողի համար չվճարված հարկերը: Հաղորդվում էր, որ եթե պարտքը չմարվի, ապա արդեն օգոստոսին այն աճուրդի կհանեն: Նախկին վարչապետը գտնվում է բանտում Ուկրաինայում: 

Last Updated on Tuesday, 12 June 2012 03:40

Hits: 4924

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version