Written by AMGA TV
Գլենդելում Van Nuys թաղամասի բնակիչը ձերբակալվել է հարսանեկան արարողության ժամանակ կռիվ սարքելու համար: Դեպքը տեղի է ունեցել հանգստյան օրերին հանդիսությունների Dream Palace սրահում: Glendale News-Press-ի փոխանցմամբ, Կարպիս Թերմենճյանի դեմ կառաջադրվեն ծեծի եւ վանդալիզմի մեղադրանքներ: Ահազանգով Dream Palace մեկնած ոստիկանները 36-ամյա Թերմենճյանին բերման են ենթարկել: Հարսանիքի ժամանակ անհայտ պատճառով բռնկված ծեծկռտուքը զանգվածային է եղել: Նրանում ընդգրկված է եղել 100 մարդ: Ոստիկանության սերժանտ Թամ Լորւնցի խոսքով՝ Թերմենճյանը թքել է ոստիկաններից մեկի վրա եւ հրել երկու իրավապահների, այնուհետեւ ոտքով հարվածել է պարեկային մեքենայի ապակիներին: Ոստիկանները հարբածության համար ձերբակալել էին հարսանիքի մեկ այլ մասնակցի՝ 22-ամյա Սպարտակ Կարապետյանին, սակայն նրան հաջորդ օրն ազատ են արձակել: Ականատեսները իրավապահներին պատմել են, որ վեճի ընթացքում մասնակիցները դանակ են վերցրել իրենց ձեռքը: Տուժած հյուրերի մեծ մասը հրաժարվել է օգնությունից: 27-ամյա մի տղամարդու վերնաշապիկի վրա հայտնաբերվել են արյան հետքեր: Նա ոստիկաններին պատմել է, որ կռվի ժամանակ աթոռով հարվածել են իր գլխին: Թերմենճյանին գրավի դիմաց ազատ են արձակվել:
Written by AMGA TV
Իսրայելի խորհրդարանը` Կնեսետը սկսել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկումը: Կնեսետի նախագահ Ռեուվեն Ռիվլինը իր ելույթում նշել է, թե Իսրայելը պարտավոր է հիշել 100 տարի առաջ թուրքերի կողմից միլիոնից ավելի հայերի սպանությունը: Միեւնույն ժամանակ նա նկատել է, թե հարցը չպետք է վերածվի թուրքական կառավարության վրա հարձակումների: -Կնեսետը չի կարող արհամարհել այդ դրվագը, որը փաստ է,- հավելել է նա: Նշենք, որ ավելի վաղ Ռիվլինը նշել էր, թե Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը որեւէ կապ չունի Թուրքիայի եւ Իսրայելի ներկայիս լարված հարաբերությունների հետ: Ի թիվս այլոց ելույթ է ունեցել նաեւ Իսրայելի շրջակա միջավայրի նախարար Գիլադ Էրդանը: Վարչապետ Նեթանյահուի մերձավոր զինակիցը նշել է, թե Իսրայել պետությունը պետք է փոխի իր քաղաքականությունն ու Ցեղասպանություն ճանաչի 1915 թ. Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացրած մասայական սպանությունները:
Last Updated on Thursday, 14 June 2012 04:31
Hits: 4339
Read more: Իսրայելը քննարկում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը
Written by AMGA TV
Հետաքննությունների դաշնային բյուրոն հրապարակել է ԱՄՆ-ում հանցավորության մակարդակի 2011 թվականի զեկույցը, ըստ որի հանցավորության մակարդակը ընդհանուր առմամբ ողջ երկրի տարածքով զգալիոեն նվազել է 2010թ. համեմատությամբ: Ըստ այդ տվյալների, սպանությունների մակարդակը ողջ երկրի տարածքում նվազել է 1.9 տոկոսով, իսկ գողություններն ու ավազակային հարձակումները` 4 տոկոսով: Ունեցվածքի դեմ հանցագործությունները նվազել են 0.8 տոկոսով: Ըստ զեկույցի զգալիորեն նվազել են նաեւ հանցագործությունները Բրբենքում եւ Գլենդելում: Արդեն ութ տարի շարունակ Միացյալ նահանգների ամենաապահով քաղաք է ճանաչվել Կալիֆորնիայի Ըրվայն քաղաքը, որտեղ 100 հազար բնակչի հաշվով ամենաքիչ հանցագործություններն են տեղի ունենում: Ըրվայնի քաղաքապետը հայտարարել է, թե այս լուրը պետք է նշել ողջ քաղաքով:
Last Updated on Wednesday, 13 June 2012 04:12
Hits: 4294
Written by AMGA TV
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշել է, թե քրեական գործ է հարուցվել փողերի ապօրինի լվացման փաստով: Այդ գործով առայժմ որպես վկա հարցաքննվել է նախկին արտգործնախարար, այժմ Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ Վարդան Օսկանյանը: Ըստ ԱԱԾ-ի, Հանթսմըն Բըլդինգ Փրադաքթս ընկերության 100 տոկոս բաժնեմասը շուրջ 2 միլիոն դոլարով փաստացի վաճառվել է, սակայն գործարքը ոչ ճիշտ է ձեւակերպվել, նաեւ բարեգործության համար նախատեսված 1,3 մլն դոլարը փոխանցվել է Վարդան Օսկանյանի հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամի հաշվին եւ օգտագործվել անձնական նպատակներով: Արդյունքում 2 միլիոն դոլարի մասին հաշվետվություն չի ներկայացվել: Շրջանառվող լուրերի համաձայն Օսկանյանի դեմ քրեական գործ կարող է հարուցվել, իսկ տվյալ հոդվածով 6-ից 12 տարի ազատազրկում է հասնում: Վարդան Օսկանյանը պնդում է, որ իր դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում:
Last Updated on Wednesday, 13 June 2012 04:57
Hits: 4349
Read more: Օսկանյանի դեմ փողերի լվացման մեղադրանք կառաջադրվի
Written by AMGA TV
Առնվազն վեց մարդ է զոհվել հունիսի 11-ին Պակիստանի հարավարեւմտյան շրջանում ուղեւորատար ավտոբուսի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, տուժել Է մի քանի տասնյակ մարդ: Այդ մասին, հաղորդել էԷ Պակիստանի GEO-TV մասնավոր հեռուստաալիքը, որը հաղորդումներ է տալիս ուրդու լեզվով: Ավելի վաղ հաղորդվել էր 50 վիրավորների մասին, բայց իշխանություններն առայժմ ճշգրիտ տվյալներ չեն ներկայացնում: Ավտոբուսը Մաստանգից ուղեւորվում էր Բելուջիստանի նահանգի Նոշկի քաղաք: Ներկայում ոստիկանությունը փորձում է պարզել՝ պայթուցիկ սարքը դրված էր ավտոբուսի մեջ, թե տեղակայված է եղել ճամփեզրին: Տեղական լրատվամիջոցների համաձայն՝ ռումբն ամրացված է եղել մոտոցիկլետին եւ գործի է դրվել հեռակառավարման վահանակի միջոցով: