Written by AMGA TV
Բենզինի տարայի պայթյունի հետեւանքով Լոս Անջելեսի կենտրոնից հարավ ընկած տարածքում մեկ մարդ զոհվել է, եւս երեքը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Պայթյունը տեղի է ունեցել երեկ երեկոյան, ավտոպահեստամասերի խանութի տարածքում, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանից մեկ մղոն հեռավորության վրա: Հարեւան խանութի սեփականատերը հայտնել է, որ պայթյունը չափազանց հզոր է եղել, եւ անգամ թավցել է, որ շենքն ուր որ է` կփլվի: Մոտ 20-ամյա երկու կանանց եւ երկու տղամարդու ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Վիրավորներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, իսկ մյուսը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Կալիֆոռնիայի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Մարիո Ռուեդան հայտնել է, որ դեպքի կապակցությամբ հետաքննություն է ընթանում, իրավապահները չեն բացառել միտումնավոր պայթեցման հնարավորությունը: Խանութի տարածքը զգալիորեն վնասվել է:
Written by AMGA TV
Հայազգի գործարար Դեննի Թարքանյանը հաղթել է ԱՄՆ Կոնգրեսի` Նեւադա նահանգի ներկուսակցական նախնական ընտրություններում` փրայմերիզում: Դժվար հաղթանակ տարած հանրապետական Թարքանյանը նոյեմբերին մրցելու է Նեւադայի 4-րդ ընտրատարածքում դեմոկրատ Սթիվեն Հորսֆորդի հետ: Համընդհանուր ընտրությունները կարող են Թարքանյանի համար էլ ավելի դժվար ընթանալ, քանի որ ընտրատարածքն ավելի շատ աջակցում է դեմոկրատներին: Մի քանի հանրապետականներ այս տարածքում դուրս են եկել պայքարից` այն համարելով անհույս: Այդուհանդերձ, Թարքանյանը չի կորցնում հույսը եւ մտադիր է ընտրության դեպքում դառնալ կոնգրեսում հայկական լոբբիի գործուն ներկայացուցիչ` աշխատելով ամերիկահայերի համար կարեւոր հիմնախնդիրների ոլորտում:
Last Updated on Friday, 15 June 2012 03:12
Hits: 3942
Written by AMGA TV
Նախագահ Բարաք Օբաման պաշտպանել է տնտեսական նոր զեկույցը` այն դեպքում , երբ լուրեր էին տարածվել տնտեսության անկման մասին, եւ ավելացել էր հանրապետականների հաղթանակի հույսը: Ընդունելով, որ դեռեւս շատ անելիք կա` վերացնելու համար այն վնասները, որ ժառանգել է ճգնաժամի պատճառով, Օբաման պնդել է, որ ամերիկյան տնտեսությունը ճիշտ ուղու վրա է` չնայած ազդանշաններին, թե երկրի վերականգնման հույսերը նվազում են: Օբաման իր աջակիցներին ասել է, որ այս երեքուկես տարիների ընթացքում ինքը փորձել է այնպես անել, որ ԱՄՆ-ում բոլորը հավասար լինեն: ԱՄՆ նախագահը իր մեկնաբանություններում հիմնականում ընդունել է երկրի տնտեսության վերաբերյալ մտահոգությունները` միաժամանակ հույսեր առաջացնելով երկրի ապագայի նկատմամբ: Ի դեպ, ԱՄՆ նախագահը խոսել է շաբաթ օրվանից հետո, որը քննադատների կողմից ճանաչվել է Օբամայի նախագահության ամենավատ շաբաթը:
Last Updated on Friday, 15 June 2012 02:58
Hits: 4021
Written by AMGA TV
Բարաք Օբամայի կողմից Ադրբեջանի դեսպանի պաշտոնի համար առաջադրված թեկնածուն՝ Ռիչարդ Մորնինգսթարը, երեկ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Բաքվի եւ Արեւմուտքի կապերը պետք է խորանան խողովակաշարերից անդին։ Դեսպանի թեկնածուն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հսկայական շեղող հանգամանք է որակել։ Նա նաեւ ասել է, որ Վաշինգտոնը պետք է զգուշորեն գործի, որպեսզի թույլ չտա Ադրբեջանին զենքի հնարավոր վաճառքների արդյունքում խախտել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված ռազմական հավասարակշռությունը։ Պատասխանելով սենատոր Մենենդեսի հարցին, նա նշել է, որ անձամբ է հետաքննություն անելու Ջուղայում հայկական հուշարձանների ոչնչացման կապակցությամբ: Մորնինգսթարի թեկնածությունը պետք է նախ հաստատվի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից, որից հետո նրա նշանակման հարցը քվեարկության կդրվի Սենատի լիագումար նիստում։
Last Updated on Friday, 15 June 2012 03:24
Hits: 3884
Written by AMGA TV
Հյուսթոն քաղաքի դատարանը այսօր թեքսասցի միլիարդատեր Ալեն Սթենֆորդին դատապարտել է 110 տարվա ազատազրկման՝ խաբեության մեղադրանքով: Այս մասին հաղորդել է Associated Press գործակալությունը:
Դատախազության տվյալների համաձայն` Սթենֆորդը յուրացրել է ներդրողներին պատկանող մոտ յոթ միլիարդ դոլար: Այս փողերով նա շքեղ ապրելակերպ է վարել, տարբեր բիզնես-նախագծեր է սկսել և կաշառել կարգավորող մարմիններին, որոնք օգնել են նրան թաքցնել հանցավոր սխեմաները: Դատարանը միլիարդատիրոջը մեղավոր էր ճանաչել դեռևս այս տարվա մարտին, սակայն դատավճիռը հնչեցրել է միայն հինգշաբթի օրը:
Թանկարժեք փաստաթղթերի և բիրժաների հանձնաժողովը նրան ներկայացրել էր խարդախ գործարքներ կատարելու մեղադրանք: Ըստ հանձնաժողովի գնահատականների` Սթենֆորդը, նրա ընտանիքի անդամները և ընկերները կատարել են խոշոր չափերի խարդախ գործարքներ, որոնք հիմնված են եղել սուտ խոստումների և անցյալ տարիների կեղծ տվյալների վրա` ներդրողներին խաբելու նպատակով։Սթենֆորդը կալանավորվել է 2009 թ.:
Last Updated on Thursday, 14 June 2012 12:56
Hits: 4341