amga.tv

Switch to desktop Register Login

Գլենդելում 5 հայերի մեղադրանք է առաջադրվել

credit c fr 7Գլենդելում օրերս 5 հայերի մեղադրանք է ներկայացվել անձնական տվյալներ գողանալու համար իբրեւ թե վարկային քարտերի միջոցով բենզին գողանալու նպատակով: Մեղադրող կողմի տվյալներով, 45-ամյա Նորիկ Տեր Գալստյանը, 24-ամյա Արման Կարապետյանը, 57-ամյա Անդրանիկ Թաշճյանը, 19-ամյա Ալեն Բաբախանյանն ու 48-ամյա Ռուբեն Պետրոսյանը վերակոդավորել են վարկային քարտերը` օգտագործելով 13 մարդուց գողացված տվյալներ: Ոստիկանները պնդում են, որ նրանք Լոս Անջելեսում քարտերը օգտագործել են բացահայտ ` չվախենալով պատժից: Ըստ ոստիկանների` տղամարդիկ վերակոդավորված քարտերը 2,5 հազար դոլարով վաճառել են բեռնատարների վարորդներին, որոնք հետո դրանք օգտագործել են բենզին գնելու համար: Մեղադրյալներից ոչ ոք իրեն մեղավոր չի ճանաչել, գործը դատարանում կլսվի հունիսի 26-ին: 

Խոշոր հրդեհ Սան Դիեգոյում

SanDiegoF 5Մոտ 500 հրշեջներ, չորս օդային տանկերներ եւ 5 ջրցան ուղղաթիռներ են մասնակցում Սան-Դիեգո շրջանում, թիվ 8 մայրուղուց հարավ բռնկված խոշոր անտառային հրդեհի մարման աշխատանքներին: Կալիֆոռնիայի անտառների եւ հրդեհային պաշտպանության վարչության տվյալներով, առնվազն մինչեւ երեքշաբթի հրդեհը կմոլեգնի տվյալ հատվածում: Հրդեհը սպառնում է մոտ 200 բնակելի տների, եւ իշխանությունները հրահանգել են այդ տների բնակիչներին լքել բնակարանները: Այսոր առավոտվա դրությամբ կրակն արդեն մոտ 1000 ակր տարածք է այրել եւ շարունակում է տարածվել: Հրդեհը բռնկվել է երեկ կեսօրին մոտ, Կամպոյից հարավ, եւ ուժեղ քամիների պատճառով արագորեն տարածվել է: Ոստիկանությունը փակել է թիվ 94 եւ 80 մայրուղիները: Հրդեհի պատճառները հետաքննվում են:  

Last Updated on Monday, 18 June 2012 15:35

Hits: 4392

Read more: Խոշոր հրդեհ Սան Դիեգոյում

Կոլորադոյում հրդեհի մակերեսը շարունակում է մեծանալ

colo 1Ավելի քան 1300 մարդ է մոբիլիզացված Կոլորադոյի նահանգում մոլեգնող բնական հրդեհների մարման համար: Ինչպես հաղորդել են տեղական իշխանությունները, կրակը, որի առաջին օջախները հայտնվել Էին գրեթե մեկ շաբաթ առաջ, ոչնչացրել է արդեն շուրջ 200 քառակուսի կիլոմետր անտառահանդեր եւ առնվազն 30 կառույց: Հրշեջներին օգնում են ԱՄՆ-ի ազգային գվարդիայի մարտիկները: Ըստ իշխանությունների գնահատումների՝ առայժմ հաջողվել է կրակը մարել աղետի գոտու սոսկ 10 տոկոսը կազմող տարածքում: ԱՄՆ ներքին գործերի նախարար Քեն Սալազարը հայտնել է, որ տարերքի դեմ պայքարելու համար ակտիվորեն օգտագործվում են հանդիպական հրկիզումը եւ օդուժը: Ավիատեխնիկայի բոլոր կարողությունների օգտագործման հնարավորությունները սահմանափակ են, քանի որ անտառային հրդեհներ են մոլեգնում նաեւ արեւմուտքում՝ Յուտայի, Նեւադայի, Նյու Մեքսիկոյի եւ Կալիֆոռնիայի նահանգներում: Կոլորադոյի նահանգում կրակի տարածմանը նպաստում է չոր եւ քամոտ եղանակը: Ըստ տեղական իշխանությունների գնահատման՝ տարերքի դեմ պայքարելու համար արդեն ծախսվել է 4,2 միլիոն դոլար:  

Կարկուտն ավիրածություններ է գործել Թեքսասում

karkut 1karkut 4karkut 2Բեյսբոլի գնդակի մեծության կարկուտը հյուսիսային Թեքսասում լուրջ ավիրածություններ է գործել: Չորեքշաբթի օրը սկսված սարսափելի եղանակի պատճառով վնասվել են մեքենաների ապակիները եւ, ըստ նախնական հաշվարկների, Դալասին պատճառվել է մոտ երկու միլիարդ դոլարի վնաս: Երեք ժամ տեւած երկու հզոր փոթորիկները Դալասում արմատախիլ են արել ծառեր եւ վնասել են էլեկտրալարերը։ Տարերքի պատճառով մոտ 6 հազար տներ մնացել են առանց էլեկտրականության: Southwestern Insurance Information Service-ի տվյալներով, իրենք կարող են մինչեւ 2 միլիարդ դոլարի ապահովագրական հայտեր ստանալ մեքենաների սեփականատերերից, քանի որ կարկուտը մոտ 60 հազար մեքենա է վնասել:  Անցած տարի Թեքսասում ամենաշատ թվով փոթորիկներն էին եղել, 741 կարկուտ էր գրանցվել: 

Թուրքիայի քաղաքացին բռնաբարել է ամերիկյան դիվանագետին

turq 13Թուրքիայի քաղաքացին Ուգանդայում բռնաբարել է ամերիկացի դիվանագետին, տեղեկացնում է թուրքական Վաթան պարբերականը: Գործարար Էրգրյուլ Օնդերն ապրիլի 29-ին ընկերների հետ խնջույք է կազմակերպել Կամպալա քաղաքի բարերից մեկում: Նույն վայրում է եղել նաեւ ամերիկացի դիվանագետը: Երբ բոլորն արդեն թունդ հարբած են եղել, թուրք տղամարդն ամերիկուհուն տարել է սենյակներից մեկը եւ բռնաբարել: Ապա նա կնոջը հետ է վերադարձրել բար եւ դիմել փախուստի: Ամերիկացի դիվանագետն ուշքի գալով ոստիկանության է դիմել: Օնդերին հաջողվել է ձերբակալել. նա այժմ կկանգնի ուգանդական դատարանի առաջ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version