amga.tv

Switch to desktop Register Login

Խոշոր վթար Վյալի Գլենում

vt 4 Valley Glen-ում խոշոր վթար է եղել վեց մեքենաների մասնակցությամբ: Միջադեպի հետեւանքով երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց, ընդ որում մի կին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Հրշեջները ահազանգ են ստացել առավոտյան ժամը 7:23-ին, որ Victory Boulevard-ի եւ Whitsett Avenue-ի խաչմերուկում շղթայական վթար է եղել: Հրշեջ ծառայության ներկայացուցիչ Բրայըն Համֆրին նշել է, թե վիրավոր կինը եղել է սպիտակ սեդանով: Եւս երկու տղամարդ ավելի թեթեւ վնասվածքներ են ստացել: Մի քանի մարդ էլ հրաժարվել են բժշկական օգնությունից: Ոստիկանության տվյալներով, վթարի պատճառը մեքենաներից մեկն է, որ դուրս է եկել հանդիպակաց ուղեգոտի եւ բախվել մի մեքենայի, որին էլ բախվել են չորս այլ տրանսպորտային միջոցներ: Վթարի հետեւանքով տեւական ժամանակով փակվել են ճանապարհի երկու հատվածներն էլ, իրավապահները հետաքննություն են սկսել` պարզելու դեպքի հանգամանքները:

Last Updated on Tuesday, 19 June 2012 22:36

Hits: 4453

Read more: Խոշոր վթար Վյալի Գլենում

Մեքսիկայում ընթանում է Մեծ Քսանյակի գագաթնաժողովը

G20 1Մեքսիկայի Լոս Կաբոս առողջարանային քաղաքում ընթանում Է Մեծ Քսանյակի գագաթնաժողովը: Գագաթնաժողովի գլխավոր թեման եվրոյի գոտու ճգնաժամն Է: Մասնակիցներից շատերը կտրուկ արտահայտություններով դատապարտել են ճգնաժամի դեմ մղվող պայքարում եվրոգոտու երկրների անվճռականությունը: G-20-ի ղեկավարները կոչ են արել Եվրոպայի երկրներին շտապ միջոցներ ձեռնարկել եվրոգոտու ճգնաժամը հաղթահարելու համար: Գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Բարաք Օբաման, որոնք համատեղ հայտարարություն են ընդունել:Վեց էջանոց փաստաթուղթը, մասնավորապես, բովանդակում է երկու երկրների դիրքորոշումները տարածաշրջանային այնպիսի հիմնախնդիրների նկատմամբ, ինչպիսիք են Սիրիան, Իրանը, ԿԺԴՀ-ն եւ Աֆղանստանը: Այսպես, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներն ընդգծել են Սիրիայի ժողովրդին իր հետագա զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությունը: Երկու երկրների ղեկավարները նաեւ Թեհրանից պահանջել են ամբողջովին կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ ՄԱԳԱՏԷ-ի հանդեպ ստանձնած պարտավորությունները: Պուտինը եւ Օբաման պայմանավորվել են շարունակել համատեղ ջանքերը՝ Կորեական թերակղզու միջուկազերծման հասնելու համար: Ինչ վերաբերում Է Աֆղանստանին, ապա երկու երկրների ղեկավարները հավաստել են պատրաստակամությունն օժանդակելու այդ երկրում ահաբեկչության եւ թմրամաքսանենգության դեմ պայքարին: Հակահրթիռային պաշտպանության ոլորտում Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը համաձայնության են հասել շարունակելու երկխոսությունը, չնայած տարաձայնություններին:  

Օլիգարխի թիկնապահները բանակի սպաների են ծեծել

HARSNAQAR 9Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի` Նեմեց Ռուբոյի թիկնապահները հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում դաժան ծեծի են ենթարկել Հարսնաքար ռեստորանային համալիրի մի քանի հաճախորդների: Ծեծի ենթարկվողը ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանն եւ նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանն են: Նրանք վիճել են ռեռստորանի մատուցողի հետ, եւ վրա հասած պահապանները մոտ 15 հոգով ծեծել են հայոց բանակի սպաներին: Վահե Ավետյանը գլխի ծանր վնասվածքով տեղափոխել են հոսպիտալ եւ նյարդավիրաբուժական վիրահատության ենթարկել: Վիրահատությունը տեւել է մի քանի ժամ, եւ նա այժմ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վիրաբույժի խոսքով, դաժան ծեծի արդյունքում նրա ուղեղի մի կիսագունդը բարձրացել է մյուսի վրա, եւ Վահեի կյանքին հստակ վտանգ է սպառնում: Արտակ Բայադյանի վիճակը ծանր է: Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել դեպքի կապակցությամբ, հարցաքննել մի քանիսին, սակայն առայժմ ձերբակալվածներ չկան: Որեւէ պաշտոնական հայտարարություն չի արվել նաեւ պաշտպանության նախարարության կողմից: Հոսպիտալի բժիշկները սպառնում են գործադուլ անել, եթե պաշտպանության նախարարը չպատժի մեղավորներին:  

Կուսակցականների տարբերությունները

prik 2ԱՄՆ-ում հանրապետականներն ու դեմոկրատները տարակարծություններ ունեն ոչ միայն տնտեսական բարեփոխումների, ներգաղթյալների եւ միասեռականների ամուսնությունների հարցերում: Buyology-ի` վերջերս իրականացրած ուսումնասիրության համաձայն` ԱՄՆ երկու հիմնական կուսակցությունները միմյանց հետ չեն համաձայնվում նաեւ այնպիսի հարցերում, ինչպիսիք են, օրինակ, իրենց սիրած մեքենաներն ու խմիչքները: Buyology-ի հարցումներին մասնակցել է 4000 մարդ: Պարզվել է, օրինակ, որ դեմոկրատները նախընտրում են Starbucks, մինչդեռ հանրապետականները` Dunkin' Donuts, բայց Google-ը, որպես բացառություն, սիրելի է բոլորի համար` անկախ կուսակցական պատկանելությունից: 

Last Updated on Tuesday, 19 June 2012 21:50

Hits: 4449

Read more: Կուսակցականների տարբերությունները

Կալիֆոռնիայում մահացել է Ռադնի Քինգը

rd 8Լողավազանում հայտնաբերվել է Ռադնի Քինգի մարմինը: Նրա ծեծը ոստիկանների կողմից 1991 թ. հանգեցրել էր Լոս Անջելեսում զանգվածային անկարգությունների: Նախնական տվյալների համաձայն` 47-ամյա տղամարդը խեղդվել է, կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել: Մարմինը Լոս Անջելեսից մոտ 80 կմ հեռավորության վրա Ռիալտո քաղաքում գտնվող տան լողավազանում հայտնաբերել է նրա ընկերուհին, որի հետ Ռադնին պատրաստվում էր ամուսնանալ: Քինգի ազգանունն սկսել էր ասոցացվել ոստիկանական բռնության հետ` ուղղված սեւամորթ ամերիկացիների դեմ. 1991 թ. մարտի 3-ին ոստիկանները երկարատեւ հետապնդումից հետո կանգնեցրին նրա ավտոմեքենան ու դաժան ծեծի ենթարկել ոտքերով, ապա մահակներով: Անցորդներից մեկը ամենը նկարահանել էր տեսախցիկով, որից հետո ԱՄՆ-ում ծավալվեց համազգային քննարկում ռասայական խտրականության ու ոստիկանների կողմից իրենց լիազորությունները չարաշահելու վերաբերյալ: Մեկ տարի անց, երբ ոստիկաններին արդարացրին, Լոս Անջելեսում սկսվեցին զանգվածային ցույցեր, ինչի հետեւանքով սպանվեց 53 մարդ, քաղաքին հասցվեց շուրջ 1 մլրդ դոլարի վնաս: Քինգը, որը չարաշահել էր ալկոհոլն ու թմրադեղերը եւ 1991 թ. չուներ ոչ մի կոնկրետ զբաղմունք, Լոս Անջելեսի իշխանություններից, որպես փոխհատուցում, ստացավ 3.8 մլն դոլար, իսկ Քինգին ծեծողներից երկուսն այնուամենայնիվ ազատազրկվել էին: Վերջին հարցազրույցներից մեկում նա խոստովանել էր, որ պատրաստ է եւս մեկ անգամ անցնել այդ պատմության միջով, քանի որ դրա շնորհիվ աշխարհը ավելի լավը դարձավ: Ոստիկանության տվյալներով, նա սեր է ունեցել ալկոհոլի նկատմամբ, իսկ մահից ժամեր առաջ թմրանյութեր օգտագործած է եղել:  

Last Updated on Monday, 18 June 2012 15:51

Hits: 4501

Read more: Կալիֆոռնիայում մահացել է Ռադնի Քինգը

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version