amga.tv

Switch to desktop Register Login

հայտարարություն են տարածել Ղարաբաղի վերաբերյալ

st  2Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Ռուաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ եւ ընդգծել են, որ Ռազմական ուժի կիրառումը չի կարգավորի հակամարտությունը եւմիայն ավելի կերկարաձգի տարածաշրջանի ժողովուրդների տառապանքներն ու զրկանքները, որոնց արդեն երկար ժամանակ է ենթարկվում են այդ տարածաշրջանում բնակվող ժողովուրդները: -Մենք ցավում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները վճռական քայլեր չձեռարկեցին, ինչի մասին կոչ էին արել մեր երկրները համատեղ հայտարարությամբ: Նախագահները նաեւ կոչ են արել նաեւ Հայաստանին եւ Ադրբեջանին բանակցություններում զերծ մնալ մաքսիմալիստական դիրքորոշումներից, պահպանել 1994 թվականին կնքված հրադադարի համաձայնագիրը եւ խուսափել թշնամական լարված հռետորաբանությունից:  

Ռեդլնդի ռեստորանում ծեծկռտուք է եղել

de 1Ռեդլնդի ոստիկանությունը որոնում է վեց մարդու քաղաքի կենտրոնում գտնվող Denny's ռեստորանում բռնկված ծեծկռտուքից հետո: Ծեծկռտուքը տեղի է ունեցել կիրակի գիշերը, իսկ ականատեսներից մեկի բջջայինով նկարահանած տեսագրությունը հայտնվել է ինտերնետում: Ոստիկանության ներկայացուցիչ Կարլ Բեյքրը հայտնել է, որ կռվի ընթացքում առավել ագրեսիվ են եղել մի քանի կանայք, որոնք բավական լուրջ հարվածներ են հասցրել հակառակորդներին: Ռեստորանի աշխատակիցները ոստիկանություն են կանչել, եւ մինչեւ իրավապահների ժամանելը կռիվն արդեն ավարտված է եղել: Բարեբախտաբար միջադեպի արդյունքում լուրջ վնասվածքներ ոչ ոք չի ստացել:

Last Updated on Tuesday, 19 June 2012 22:42

Hits: 4403

Read more: Ռեդլնդի ռեստորանում ծեծկռտուք է եղել

Փրկարարները փրկել են նավաբեկյալին

wii 1Հյուսիսային Կալիֆոռնիայի բնակիչը փրկվել է, երբ նրա 50 ոտնաչափ երկարությամբ առագաստանավին էր բախվել մի հսկա կետ, Մեքսիկայի ափերից 40 մղոն հեռավորության վրա: Բախման հետեւանքով նավի սարքավորումները փչացել էին եւ այն անուժ նավարկում էր Խաղաղ օվկիանոսի ջրերում: Դեպքը տեղի էր ունեցել նախորդ շաբաթվա վերջին: 67-ամյա Մաքս Յանգը, ով Սակրամենտոյի ավագ դպրոցներից մեկի ուսուցիչ է, ակտիվորեն սկսել էր պոմպերի միջոցով ջուր հավաքել, որպեսզի բաց օվկիանոսում ծարավից չմեռնի: Նա նաեւ ակտիվացրել էր արտակարգ դրությամբ ռադիոփարոսը, որի շնորհիվ էլ առափնյա պաշտպանության ծառայությանը հաջողվել էր պարզել նրա տեղն ու հայտնաբերել նավաբեկյալին: Առափնյա պաշտպանության ծառայության ներկայացուցիչ Պամելա Բոհլենդը նշել է, որ իրենց հաջողվել է պարզել Յանգի նավի գտնվելու վայրը միայն շնորհիվ նավի վրա առկա ազդանշանային հակամարգի, այլապես ամեն ինչ կարող էր ավարտվել ողբերգությամբ: Առափնյա պաշտպանության ծառայությունը նաեւ օգնություն է խնդրել Օշըն վըրգո պանամական նավից: Նավը դեպքի վայրից ընդամենը 60 մղոն հեռավորության վրա է եղել եւ արձագանքել է օգնության ազդանշանին: Օգնության էր մեկնել նաեւ Սակրամենտոյից HC-130 Hercules ուղղաթիռը, որը ուղղություն է ցույց տվել: Պանամական նավը իր տախտակամած է վերցրել Մաքս Յանգին եւ նրան տեղափոխել Էմըրվիլլ: Փրկության ժամանակ Մաքս Յանգը բաց ծովում նավարկում էր արդեն 30 օր:  

Last Updated on Tuesday, 19 June 2012 22:44

Hits: 4547

Read more: Փրկարարները փրկել են նավաբեկյալին

Մալիբուի բնակչին ձերբակալել են առեւանգման համար

M 8  Մալիբուի 28-ամյա բնակչին կալանավորել են դեռահասի առեւանգման մեղադրանքով: Նա 17-ամյա աղջկան առեւանգել էր դպրոցի ճանապարհին: Ոստիկանության փոխանցմամբ, Ալեքսիս Ֆենտոզզին հունիսի 12-ին, վաղ առավոտյան ներխուժել է զոհի մեքենան, եւ փորձել առեւանգել աղջկան: Նա մի քանի պտույտ է արել, ապա կանգնել լիցքավորման կայանում: Այդ ժամանակ աղջկան հաջողվել է ասել կատարվածի մասին անցորդներից մեկին, ով էլ ոստիկանություն է զանգահարել: Ալեքսիս Ֆենտոզզին փախուստի է դիմել, սակայն ձերբակալվել է ոստիկանների կողմից: Կասկածյալին առաջադրվել է առեւանգման, ավտոմեքենայի գողության, վանդալիզմի, երեխայի նկատմամբ բռնության եւ փախուստից փախչելու մեջ: Դատարնը վճռել է նրա նկատմամբ 2 մլն դոլարի գրավի վճիռ կայացնել:

Հարկադիր վայրէջք Յուտայում

bo 5Յուտայից Փարիզ մեկնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սոլթ-Լեյք-Սիթիի օդանավակայանում: Delta Flight ավիաընկերության Boeing-ի վերելքը սկսվել է ըստ ժամանակացույցի, սակայն արդեն թռիչքի առաջին րոպեներից խնդիրներ են ծագել, ինքնաթիռի անիվներից մեկի դողը պայթել է: Boeing-ը ստիպված է եղել երկու ժամ պտտվել օդում` վառելիքը ծախսելու նպատակով, եւ միայն դրանից հետո կարողացել է հանգիստ վայրէջք կատարել: Ինքնաթիռում 198 ուղեւորներ են եղել, որոնց տեղափոխել են օդանավակայան, մինչ սպասարկման ծառայությունները վերանորոգում են իրականացրել: Թիվ 89 չվերթի Boeing 767ER-300 ինքնաթիռը շարունակել է ճանապարհը եւ բարեհաջող վայրէջք կատարել Փարիզի Շառլ դե-Գոլ օդանավակայանում:  

Last Updated on Tuesday, 19 June 2012 22:33

Hits: 4466

Read more: Հարկադիր վայրէջք Յուտայում

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version