amga.tv

Switch to desktop Register Login

Քոչարյանը Հայաստանը վաճառեց Ռուսաստանին

Բրիտանական Chathachh 2m House հայտնի վերլուծական կենտրոնը զեկույց է հրապարակել Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում Ռուսաստանի թուլացող ազդեցության մասին, որում անդրադարձ կա նաեւ Հայաստանին։ Զեկույցում նշվում է, որ Հայաստանը տնտեսապես արդեն հանձնվել է Ռուսաստանին, ինչը սպառնում է նաեւ Հայաստանի ինքնիշխանությանը։ -Հայաստանում Ռուսաստանի ազդեցությունը այնքան մեծ է, որ Հայաստանի թիվ մեկ մտահոգությունը պետք է լինի իր ինքնիշխանությունը: Սակայն Հայաստանը այդպիսի մտահոգություն չի ցուցաբերում, համենայն դեպս՝ հրապարակայնորեն,- շեշտադրված է զեկույցում: Վերլուծաբանը նշում է, որ 2003 թվականին Ռուսաստանը տոտալ վերահսկողություն ձեռք բերեց Հայաստանի էներգետիկ շուկայի վրա: -Ռոբերտ Քոչարյանը, 1998-2008 թվականներին Հայաստանի նախագահը, փաստացի վաճառեց Հայաստանը ռուսական միասնական էներգահամակարգին, Անատոլի Չուբայսին ու ռուսական այլ առեւտրային ու քաղաքական շահերին, – ասված է զեկույցում։  

Կրկնակի սպանություն Միդ-Սիթիում

mdd 1Երեկ կեսօրին երկու մարդու սպանած կասկածյալը ձերբակալվել է: Ոստիկանության փոխանցմամբ, Mid-City փողոցում կատարված սպանության մեջ կասկածվում է 18-ամյա Ալբերտո Մեհիան: Նա ձերբակալվել է երեկ, 6-րդ պողոտայի եւ 5-րդ փողոցի խաչմերուկում գտնվող իր տանը: Մեհիան մեղադրվում է 19-ամյա Միգել Մարտինեսի եւ 18-ամյա Դենիել Ռեգալադոյի սպանության մեջ: Նրանք երկուսն էլ մահացել էին հիվանդանոցում: Դեպքի մասին ոստիկաններին հայտնել էին ականատեսները, որոնք էլ նկարագրել էին հանցագործին: Ոստիկանության կարծիքով, սպանությունը փողոցային ավազակախմբերի ընդհարման արդյունք է, սակայն հետաքննությունը շարունակվում է:  

Last Updated on Friday, 22 June 2012 03:57

Hits: 3962

Read more: Կրկնակի սպանություն Միդ-Սիթիում

Հարսնաքարի դեպքով յոթ մարդ են ձերբակալել

hars 2Ազգային Ժողովի պատգամավոր, Նեմեց Ռուբո մականունով հայտնի Ռուբեն Հայրապետյանին պատկանող Հարսնաքար ռեստորանում բժիշկներին դաժան ծեծի ենթարկելու գործով արդեն ձերբակալվել է 7 մարդ, թեեւ չի բացառվում, որ այլ ձերբակալություններ էլ լինեն: Ոստիկանության արագ հակազդման բաժնի աշխատակիցները Քննչական գլխավոր վարչություն են տեղափոխել կասկածյալներին, որոնց հետ առերեսում է կատարվել: Ձերբակալվածները Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող Հարսնաքար ռեստորանային համալիրի աշխատակիցներ են եւ նրա անձնական թիկնազորից: Նրանք են Դավիթ Ադամյանը, Գարիկ Մարգարյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը, Դավիթ Հայրյանը եւ Նորայր Հայրապետյանը: Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել, իսկ վաղը քննչական մարմինը կդիմի դատարան` կալանք կիրառելու համար: Հիշեցնենք, որ, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում Հարսնաքար ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ` Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: Վերջինիս գլխի ծանր վնասվածքով տեղափոխել էին հոսպիտալ եւ նյարդավիրաբուժական վիրահատության ենթարկել: Ավետյանն այժմ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում:  

Ինդոնեզիայում ինքնաթիռն ընկել է տների վրա

jak 1Ինդոնեզիայի ռազմաօդային ուժերին պատկանող փոխադրական ինքնաթիռն այսօր ընկել է այդ երկրի մայրաքաղաքի՝ Ջակարտայի բնակելի թաղամասերի վրա: Նախնական տեղակատվության համաձայն՝ ուսումնավարժական թռիչք կատարող ինքնաթիռում յոթ մարդ է եղել: Ամենայն հավանականությամբ նրանք բոլորն Էլ զոհվել են: Աղետի վայր են ժամանել հրշեջներն ու բժիշկները: Տեղական հեռուստատեսությունը կրակով բռնկած շենքերի կադրեր է ցուցադրում, որոնցից երկինք է ձգվում թանձր սեւ ծխի սյունը: Ականատեսների գնահատումների համաձայն՝ ինքնաթիռն ընկնելիս հարվածել է 6-8 շենքի: Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Հալիմ Պերդանակուսումա օդանավակայանից ոչ հեռու, ուղիղ փողոցում` մխրճվելով շենքերի մեջ: Ինդոնեզական օդուժի պաշտոնական ներկայացուցչի տեղեկացմամբ` զոհվել է 10 մարդ` 7 հոգանոց ինքնաթիռի անձնակազմը եւ 3 բնակիչ: Զոհվածներից մեկը փոքրիկ երեխա է: Ականատեսների հաղորդմամբ` ավելի քան ութ ժամ հրշեջները չեն կարողացել մարել դեպքի վայրում առաջացած կրակը:

Հոլդերին մեղադրում են Կոնգրեսին չհարգելու մեջ

hold 1ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը առաջարկել է ընդհանուր քվեարկության դնել մի որոշում, որով գլխավոր դատախազ Էրիկ Հոլդըրը մեղադրվի Կոնգրեսի նկատմամբ հարգանք չդրսեւորելու մեջ: Associated Press-ի փոխանցմամբ, որոշման օգտին արտահայտվել է հանձնաժողովի 23 անդամ, դեմ՝ 17-ը: Կոնգրեսը Հոլդըրին մեղադրում է, որ նա ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունից թաքցրել է Fast and Feries գործողությանը վերաբերող փաստաթղթերի մի մասը, որի ընթացքում ամերիկացի գործակալները միտումնավոր զենք են վաճառել մեքսիկացի ելուզակներին՝ պարզելու համար ԱՄՆ-ի սահմանով զենքի մաքսանենգության ուղիները: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ մտադիր է օգտագործել իր հատուկ արտոնությունն այդ փաստաթղթերի գաղտնիությունը պահպանելու համար: Նշվում է, որ Օբաման իր նախագահության օրոք այս հնարավորությունը կօգտագործի առաջին անգամ: Հանրապետականներն, իրենց հերթին, պահանջում են փաստաթղթերի հրապարակում՝ ենթադրելով, որ դրանք բովանդակում են նախագահի վարչակազմին վարկաբեկող տեղեկություններ, եւ որ Օբաման դրանք թաքցնում է, քանի որ այդ փաստաթղթերը կարող են իրեն վնասել նախագահական ընտրությունների նախաշեմին: Նշված գործողության ընթացքում վաճառվել է ավելի քան երկու հազար միավոր զենք: 2010թ. դեկտեմբերին այդ կերպ վաճառված զենքով սպանել են ամերիկացի սահմանապահի:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version