A+ A A-
26-06-2012

islam 1Հետաքննությունների դաշնային բյուրոն ԱՄՆ զինված ուժերում հայտնաբերել է մոտ 100 մարդու, ովքեր կասկածվում են իսլամիստների հետ կապ ունենալու մեջ: Ինչպես հայտնում է National Public Radio-ն, համապատասխան տվյալները ներկայացվել են դեռեւս 2011 թվականի դեկտեմբերին Կոնգերսում տեղի ունեցած գաղտնի լսումների ժամանակ, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն այժմ: Ստուգումներն անցկացվել են ոչ միայն զինծառայողների , այլ նաեւ նրանց ընտանիքների անդամների շրջանում: Սպասվում է, որ լայնամասշտաբ հետաքննություն սկսվելու է մոտ 10 կասկածյալի նկատմամբ, որոնցից եկող վտանգն առավել ակնառու է: Ցուցակում հայտնված մարդկանց կասկածում են ահաբեկչություններ կազմակերպելու կամ վտանգավոր անձանց հետ կապեր ունենալու մեջ, որոնք դրդում են նրանց հարձակումներ իրականացնելուն: FBI-ում եւ Պաշտպանության նախարարությունում հրաժարվել են մեկանաբանել զինված ուժերում իրականացված ստուգումները:

Read more: ԱՄՆ բանակում իսլամիստներ կան

26-06-2012

eiff 3Արտակարգ դեպքը մռայլել է երեկ՝ երեկոյան, Էյֆելյան աշխատակի հարեւանությամբ գտնվող զբոսաշրջիկների օրը: Կեսգիշերից քիչ առաջ անհայտ երիտասարդը ինքնասպանություն է գործել` նետվելով աշտարակից: Ինչպես հաղորդել են Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրայից, դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժ. 23:30-ին: Անվտանգության ծառայության աշխատակցիները նկատել էին, թե ինչպես է անհայտ անձը փորձում բարձրանալ աշտարակի գագաթ: Ներքեւում անմիջապես ոստիկանները շղթա են կազմել, զբոսաշրջիկները տարհանվել են: Դեպքի վայր են ժամանել հրշեջափրկարարական ծառայության աշխատակիցները, որոնք բարձրանալով աշտարակի վրա, փորձել են կանգնեցնել երիտասարդին, որը սպառնում էր ցած նետվել բարձրությունից: Բանակցությունները, սակայն, հաջողությամբ չեն պսակվել: Իր սպառնալիքից մի քանի րոպե անց նա ցած է նետվել: Այդ պահին ինքնասպանը գտնվել է երկրորդ ու չորրորդ հարկերի միջեւ, որոնց բարձրությունը կազմել է շուրջ 125 մ: Ինքնասպանություն գործածի անձի մասին շատ քիչ բան է հայտնի: Նա ծագումով Բրիտանիայից է եղել: Ականատեսների խոսքով` նա ուսապարկ է ունեցել ու փրկարարների հետ անգլերենով է խոսել: Ի դեպ այսօր առավոտյան ոստիկանները կանխել են ինքնասպանության մեկ այլ դեպք: Մինչ օրս` սկսած 1889-ից, աշտարակից ցած ընկնելով՝ ինքնասպան է եղել շուրջ 370 մարդ:

Read more: Ինքնասպանություն Էյֆելյան աշտարակից

26-06-2012

shog 2UCLA-ի նոր զեկույցի համաձայն` Հարավային Կալիֆոռնիայում առաջիկա 50 տարում ջերմաստիճանն ավելի կբարձրանա, եւ ավելանալու է օրերի թիվը, երբ ջերմաստիճանը 35 աստիճան ցելսիուսից բարձր կլինի: Հետազոտությունը, որ պարունակում 2500 անգամ ավելի մանրակրկիտ տվյալներ, քան նախկին հետազոտությունները, կանխատեսել է, թե ինչպես կփոփոխվի եղանակը 2041-ից 2060 թթ.: Ըստ մասնագետների, 35 աստիճան ցելսիուս եւ ավելի ջերմաստիճան ունեցող օրերի քանակը կավելանա: Լոս Անջելեսում ծայրահեղ շոգ օրերի թիվը եռակի կավելանա: Ավելի անապատային տարածքներում այդ օրերի թիվը կավելանա հինգ անգամ: 

Read more: Հարավային Կալիֆոռնիայում եղանակի տաքացում կլինի

26-06-2012

Syr 1Սիրիական բանակում հայազգի երկու զինծառայող է զոհվել: Տարածված տեղեկությունների համաձայն` զոհվածներից մեկը 20-ամյա Ջալալ Մելքունն է: Նա ծնունդով Սիրիայի Հասաքե նահանգից է եւ զոհվել է զինվորական ծառայությունը կատարելիս` Հոմս քաղաքի մոտակայքում ընթացող բախումների ընթացքում: Հայաստանի արտգործնաարարությունը նաեւ հայտնել է, որ այսօր զոհվել է Րաֆֆի Իբրահիմ Կադմուսը: Վերջինս ծնունդով Թելլ-Աբյատ քաղաքից էր: Նրանք երկուսն էլ կառավարական բանակի զինծառայողներ էին: Սիրիայում մեկ տարուց ավելի շարունակվող բախումների ընթացքում արդեն զոհվել է 6 սիրիահայ, որոնցից 4-ը` զինծառայողներ, նաեւ մեկ կին, ում պատահաբար գնդակ էր դիպել:  

Read more: Սիրիայում հայ զինվորներ են զոհվել

25-06-2012

colfire 3Կոլորադո նահանգում բռնկված հրդեհի պատճառով 11 հազար մարդ սիպված է եղել լքել տները: Հրդեհը բռնկվել է հունիսի 24-ի գիշերը՝ Փայք ազգային անտառում, որը գտնվում է ԱՄՆ-ը ամենահայտնի լեռներից մեկի՝ Փայքս Փիքի մոտ: Մոտ մեկ օրվա ընթացքոմ հրդեհը ընդգրել է ավելի քան 1000 հեկտար տարածք: Վտանգի գոտուց տարհանվել է շուրջ 11 հազար մարդ, այդ թվում՝ Մանիտու Սփրինգսի ավելի քան 6200 բնակիչ: Տարհանվել են նաեւ Քասքըդ, Չիպիտա Պարկ եւ Գրին Մաունթըն ֆոլս բնակավայրերի բնակիչները: Նահանգի տարածքում հրդեհն արդեն ոչնչացրել է 248 առանձնատուն: Մի կին մահացել է հրդեհի հետեւանքով: Կոլորադոյի հրշեջ ծառայության ներկայացուցիչները դժվարացել են ասել՝ որքան արագ կհաջողվի տեղայնացնել եւ մարել կրակը՝ նշելով, որ իրավիճակը չափազանց անկայուն է: Իշխանությունների գնահատմամբ, հրդեհաշիջման աշխատանքների համար արդեն ծախսվել է ավելի քան 4 մլն դոլար: Նոր հրդեհների առաջացումը կանխելու համար Կոլորադոյի նահանգապետը խարույկներ վառելու եւ հրավառություններ անելու արգելք է մտցրել: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ տարածքում, գրանցվել է անտառային հրդեհների 20 օջախ, հիմնականում երկրի արեւմուտքում` Քալիֆորնիայում, Նեւադայում, Նյու Մեքսիկոյում եւ Յութայում: Յութա նահանգում հանգստյան օրերին հրդեհի հետեւանքով տարհանվել է շուրջ 2500 մարդ:  

Read more: Կոլորադոյում մոլեգնում են հրդեհները

Archieve (Other News)

July 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31 1 2 3 4

News Archive

<< < July 2024 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel