Written by AMGA TV
4 գործող եւ 1 նախկին ամերիկահայ ոստիկաններ կարող են շարունակել իրենց դատավարությունը Գլենդել քաղաքի եւ դրա ոստիկանության դեմ, քանի որ դատավորը չի առարկել նրանց համատեղ հայցին: Glendale News-Press-ը հայտնում է, որ սպաներ Վահագն Մարտիկյանը, Ջան Բալյանը, Տիգրան Թոփաձիկյանը, Ռոբերտ Պարսեղյանը եւ նախկին ոստիկան Բենի Սիմոնզադը դաշնային դատական համատեղ գործընթաց էին սկսել 2010-ին՝ ընդդեմ Գլենդել քաղաքի եւ քաղաքի ոստիկանության՝ հայկական ծագման պատճառով իրենց հանդեպ ցուցաբերված խտրականության, հետապնդումների եւ ոտնձգությունների մեղադրանքով: Մարտիկյանը, Բալյանն ու Թոփաձիկյանը մարտին նաեւ առանձին հայց էին ներկայացրել Լոս Անջելեսի շրջանի Գերագույն դատարան՝ արդեն դաշնային դատարան դիմելուց հետո իրենց հանդեպ դրսեւորվող խտրականության ու հալածանքի համար: Դատավոր Թաքերը հայցը մերժել էր միայն Պարսեղյանի մասով:Նույն դատավորը սակայն գտել է, որ ոստիկանությունում ծաղրել են Հայոց Ցեղասպանության հիշատակի արարողությունները:
Last Updated on Wednesday, 27 June 2012 01:01
Hits: 4314
Written by AMGA TV
Կին ուղեւորը զոհվել է, եւս երկու մարդ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել երկուշաբթի գիշերը Նորթրիջում տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով: Վթարը տեղի է ունեցել ժամը 9:35-ի սահմաններում 19700 block of West Parthenia Place հասցեում: Լոս Անջելեսի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Մեթթ Սփենսը ասել է, որ երկու մեքենաները բախվել են իրար, այնուհետ տան ցանկապատին: Երկու մեքենաների վարորդներին տեղափոխել են հիվանդանոց; Բժիշկների գնահատմամբ, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Մեքենաներից մեկի ուղեւորուհին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ էր ստացել եւ մահացել տեղում: Տուժածների անուններն ու տարիքը չի հաղորդվում, ոստիկանությունը հետաքննում է դժբախտ միջադեպի հանգամանքները:
Written by AMGA TV
Հայտնի ռեփեր երգիչ 50 Cent-ը վթարի է ենթարկվել: Վթարը տեղի է ունեցել այս գիշեր Նյու Յորքում: Associated Press-ի փոխանցմամբ, վթարի արդյունքում վնասվել է նրա պարանոցն ու մեջքը, սակայն երգչի կյանքին վտանգ չի սպառնում: Ոստիկանության տվյալներով, պատահարը տեղի է ունեցել բեռնատարի վարորդի մեղքով, ով չի կարողացել կառավարել մեքենան եւ բախվել է 50 Cent-ի մեքենային: Երգչի վարորդը եւս վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Նրա վիճակի մասին չի հաղորդվում: Ավելի ուշ ռեփերին դուրս են գրել հիվանդանոցից, բժիշկները նշել են, որ նա կարող է բուժվել տան պայմաններում: 50 Cent-ը ծնվել է Նյու Յորքի աղքատ թաղամասերից մեկում եւ երիատսարդ տարիքում թմրանյութ էր վաճառում, 1974թ. նա ձերբակալվեց, իսկ դրանից հետո սկսեց զբաղվել հիփ-հոփով:
Written by AMGA TV
19 տրանսպորտային միջոցներ են բախվել իրար թիվ 14 մայրուղու հարավային մասում, Աքուա Դոլչեի մերձակայքում: Վթարի հետեւանքով 17 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Տեղական իշխանությունների փոխանցմամբ, վթարի մասին ահազանգը ստացվել է ժամը 10-ի սահմաններում: Վթարը սկսել է խոշոր բեռնատարը, ապա արագ ընթացող մեքենաները շղթայական ռեակցիայով բախվել են իրար: Վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: Այդ վիրավորներից մեկին դուրս բերելու համար փրկարարները հատուկ միջոցներ են օգտագործել: Կալիֆոռնիայի ճանապարհային ոստիկանությունը տեւական ժամանակով փակել է ճանապարհը` թողնելով միայն մեկ գիծ` անցնող մեքենաների երթեւեկը կազմակերպելու համար: Հրշեջ ծառայության ներկայացուցչի փոխանցմամբ, վթարի պատճառը արագության գերազանցումն է եղել:
Written by AMGA TV
ԱՄՆ Գերագույն դատարանը մասամբ ընդունել է Արիզոնայում ընդունված ներգաղթի խիստ օրենքը` արգելափակելով, սակայն, դրա որոշ դրույթներ: Մասնավորապես՝ դատարանն ուժի մեջ է թողել օրենքի այն կետը, ըստ որի՝ ոստիկանները կասկածելի անձանց փաստաթղթերը ստուգելու իրավունք են ստանում: Դատարանը վճռել է, որ միգրացիոն կարգավիճակի ստուգումը չի հակասում ամերիկյան օրենսդրությանը, թեեւ ապագայում այդ դրույթը կարող է դառնալ իրավական նոր վեճերի առարկա: Ըստ վճռի, ոստիկաններին արգելվում է կալանավորել մարդկանց ներգաղթի օրենսդրության աննշան խախտումների համար: Դատավոր Էնթընի Քենեդիի խոսքով, դատավորները միաձայն հանդես են եկել տվյալ դրույթի օգտին, թեեւ մյուս դրույթների վերաբերյալ կարծիքները կիսվել են: Դատարանը օրենքից հանել է այն կետերը, ըստ որոնց բոլոր ներգաղթյալներն իրենց մոտ պետք է գրանցման փաստաթղթեր ունենան, որ ապօրինի ներգաղթյալների աշխատանքը քրեական հանցագործություն է, նաեւ այն, որ ոստիկանությունը կարող է առանց օրդերի ձերբակալել ենթադրյալ ապօրինի ներգաղթյալներին: Ոգեւորված Արիզոնայի օրինակով` նման օրենքներ ընդունեցին նաեւ Ալաբաման, Ջորջիան, Ինդիանան, հարավային Կարոլայնան ու Յուտան: Երկու տարի առաջ, հրապարակվելուն պես Օբամայի վարչակազմը բողոքարկեց այն դատարանում: Արիզոնայի նահանգապետ Ջեյն Բրյուերը դատարանի վճիռը հաղթանակ է որակել բոլոր նրանց համար, ովքեր հավատում են նահանգի բնակիչներին պաշտպանելու անհրաժեշտությանը: Ի դեպ, հինգշաբթի օրը կայանալու է գերագույն դատարանի վերջին նիստը արձակուրդից առաջ, եւ այդ օրն էլ վճիռ է կայացվելու առողջապահության բարեփոխման կապակցությամբ: Եթե օրենքը չընդունվի, դա լուրջ հարված կլինի Օբամայի դիրքերին:
Last Updated on Tuesday, 26 June 2012 23:16
Hits: 4488
Read more: Գերագույն դատարանը հաստատեց Արիզոնայի օրենքի մի մասը