amga.tv

Switch to desktop Register Login

Մեխիկոյի օդանավակայանում ոստիկաններն իրար են կրակել

mex 2Մեքսիկայի դաշնային ոստիկանության երեք ծառայող զոհվել է Մեխիկոյի միջազգային օդանավակայանում թմրանյութերի անօրինական առեւտրի մեջ կասկածվող ոստիկանության երկու այլ ծառայողների հետ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում: Երկրի իշխանությունների համաձայն, ոստիկանության զոհված ծառայողները փորձել են իրականացնել կասկածյալների ձերբակալությունը օդանավակայանի ռեստորանային համալիրում, երբ սկսվել է հրաձգությունը: Ոստիկանության ծառայողներից երկուսը մահացել են տեղում, երրորդը ստացված վնասվածքներից մահացավ հիվանդանոցում: Օդանավակայանի տեսախցիկների տեսագրությունների շնորհիվ հնարավոր է եղել պարզել կրակողների ինքնությունը, սակայն կասկածյալներին հաջողվել է հեռանալ դեպքի վայրից, եւ այժմ նրանք գտնվում են ազատության մեջ: Մեքսիկայի հասարակական անվտանգության նախարարության համաձայն, կան կասկածներ, որ կասկածյալներն անդամակցում են կոկաինի անօրինական շրջանառության մեջ ներգրավված պետական կոռումպացված պաշտոնյաների մի մեծ խմբի: Օդանավակայանի տնօրինությունը հայտարարել է, որ միջադեպը չի խոչընդոտել չվերթների իրականացմանը, միայն մի քանի ժամով փակ է եղել տվյալ ռեստորանը, որտեղ տեղի է ունեցել սպանությունը։ 2006 թվականից, երբ Մեքսիկայում նախագահ Ֆելիպե Կալդերոնը հրաման է արձակել երկրի զինված ուժերին վերահսկողություն հաստատել թմրանյութերի անօրինական վաճառքով զբաղված հանցախմբերի նկատմամբ, զոհվել է ավելի քան 50 հազար մարդ: Մեխիկոյի օդանավակայանի նման հասարակական վայրերում փոխհրաձգությունները սակայն հազվադեպ են տեղի ունենում:

FBI-ը կավատների է ձերբակալել

prost 1Հետաքննությունների դաշնային բյուրոն հատուկ գործողություն է անցկացրել դեռահասների մարմնավաճառության դեմ` փրկելով 79 երեխաների եւ ձերբակալելով կավատության մեջ կասկածվող 104 անձանց: Հատուկ գործողությունը տեւել է երեք օր անցած շաբաթվա մեջ եւ եւ այդ մասին հաղորդվել է երեկ: Գործակալները դեռահասներին հավաքել են հյուրանոցներից, բեռնատարների կայաններից եւ մարմնավաճառության համար հարմար այլ վայրերից: 104 ենթադրյալ կավատներին ձերբակալել են 57 քաղաքներում, այդ թվում Սակրամենտոյում, Աթլանթայում, Տոլեդոյում, Օհայոյում: Գործողությանը մասնակցել են ինչպես FBI-ը, այնպես էլ տեղական եւ դաշնային այլ գերատեսչություններ: Դեռահասները 13-ից 17 տարեկան են, նրանք այժմ գտնվում են կալանքի տակ, մինչ համապատասխան խնամքի վայրեր ուղարկել: Նրանք բոլորն էլ Միացյալ նահանգների քաղաքացիներ են` 77 աղջիկ եւ երկու տղա: FBI-ի ներկայացուցիչ Քեվին Փերքինսի խոսքով, դեռահասներից մեկը ոստիկաններին հայտնել է, որ մարմնավաճառության մեջ իրեն ներգրավել են 11 տարեկան հասակում: Գործակալների խոսքով, փրկված երեխաներին պահել եւ մարմնավաճառության են դրդել նրանց կամքին հակառակ, հաճախ տեղափոխելով այլ քաղաքներ: -Մանկական մարմնավաճառությունը լուրջ խնդիր է ամերիկյան շատ քաղաքների համար, եւ դա տեղի է ունենում ամերիկացի երեխաների հետ,- նշել է Էրնի Ալլենը, Անհետ կորած եւ շահագործովող երեխաների կենտրոնի նախագահը: Ոչ պաշտոնական տվյալներով, մոտ 100 հազար երեխա է ներգրավված այդ սարսափելի բիզնեսում: Ծրագրի շրջանակներում փրկվել է մոտ 2,200 հազար երեխա:

Last Updated on Wednesday, 27 June 2012 01:16

Hits: 3766

Read more: FBI-ը կավատների է ձերբակալել

Հայ ոստիկանների հայցը լսվելու է դատարանում

poll 14 գործող եւ 1 նախկին ամերիկահայ ոստիկաններ կարող են շարունակել իրենց դատավարությունը Գլենդել քաղաքի եւ դրա ոստիկանության դեմ, քանի որ դատավորը չի առարկել նրանց համատեղ հայցին: Glendale News-Press-ը հայտնում է, որ սպաներ Վահագն Մարտիկյանը, Ջան Բալյանը, Տիգրան Թոփաձիկյանը, Ռոբերտ Պարսեղյանը եւ նախկին ոստիկան Բենի Սիմոնզադը դաշնային դատական համատեղ գործընթաց էին սկսել 2010-ին՝ ընդդեմ Գլենդել քաղաքի եւ քաղաքի ոստիկանության՝ հայկական ծագման պատճառով իրենց հանդեպ ցուցաբերված խտրականության, հետապնդումների եւ ոտնձգությունների մեղադրանքով: Մարտիկյանը, Բալյանն ու Թոփաձիկյանը մարտին նաեւ առանձին հայց էին ներկայացրել Լոս Անջելեսի շրջանի Գերագույն դատարան՝ արդեն դաշնային դատարան դիմելուց հետո իրենց հանդեպ դրսեւորվող խտրականության ու հալածանքի համար: Դատավոր Թաքերը հայցը մերժել էր միայն Պարսեղյանի մասով:Նույն դատավորը սակայն գտել է, որ ոստիկանությունում ծաղրել են Հայոց Ցեղասպանության հիշատակի արարողությունները:

Դեբբին ավիրածություններ է գործել Ֆլորիդայում

debb 2Մոտ 35 հազար տուն է մնացել առանց էլեկտրականության Ֆլորիդա նահանգում Մեքսիկական ծոցում մոլեգնող Դեբբի արեւադարձային փոթորկի պատճառով հարուցված հորդառատ անձրեւների եւ ուժգին քամու արդյունքում: Իշխանությունները կոչ են արել առափնյա շրջանների բնակիչներին լքել իրենց տները հեղեղման լուրջ վտանգի պատճառով: Բազմաթիվ բնակավայրեր արդեն իսկ մնացել են ջրային տարերքին դեմ հանդիպման, զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չկան, սակայն բազմաթիվ անհետ կորածներ կան: Ֆլորիդայի նահանգապետ Ռիք Սքաթը նահանգում արտակարգ դրություն է հաստատել: Դա թույլ կտա տեղական իշխանություններին աղետի հետեւանքների վերացմանը ներգրավել Ազգային գվարդիայի մարտիկներին, նաեւ պաշտոնյաներին լիազորություններ կտա տարհանումներ իրականացնելու եւ կարիքավորներին օգնություն բաժանելու: Արտակարգ դրության ռեժիմը գործում է նաեւ Լուիզիանա նահանգում: Փոթորիկներին հետեւող ամերիկյան կենտրոնի տվյալներով, ներկայումս էպիկենտրոնում քամու արագությունը հասնում է մինչեւ ժամում 50 մղոն: Դեբբին, կանխատեսումների համաձայն, դեռ մի քանի օր չի թուլանա: Օդերեւութաբանները ուշադիր հետեւում են իրավիճակի զարգացմանը, սակայն առայժմ չեն կարողանում կանխատեսել քամու ուղղությունը: Իսկ մինչ այդ փոթորիկը շարունակում է իր ավիրածությունները Ֆլորիդայի տարածքում: Փոթորկի պատճառով օրերս տարհանվել են նաեւ Մեքսիկական ծոցի նավթային հարթակները:  

Մահացու վթար Նորթրիջում

north 1Կին ուղեւորը զոհվել է, եւս երկու մարդ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել երկուշաբթի գիշերը Նորթրիջում տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով: Վթարը տեղի է ունեցել ժամը 9:35-ի սահմաններում 19700 block of West Parthenia Place հասցեում: Լոս Անջելեսի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Մեթթ Սփենսը ասել է, որ երկու մեքենաները բախվել են իրար, այնուհետ տան ցանկապատին: Երկու մեքենաների վարորդներին տեղափոխել են հիվանդանոց; Բժիշկների գնահատմամբ, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Մեքենաներից մեկի ուղեւորուհին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ էր ստացել եւ մահացել տեղում: Տուժածների անուններն ու տարիքը չի հաղորդվում, ոստիկանությունը հետաքննում է դժբախտ միջադեպի հանգամանքները:  

Last Updated on Tuesday, 26 June 2012 23:57

Hits: 3810

Read more: Մահացու վթար Նորթրիջում

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version