Written by AMGA TV
Կոլորադոյում օրեր շարունակ մոլեգնող խոշոր անտառային հրահդեն արդեն մի քանի հարյուր տուն է ոչնչացրել: Կոլորադո-Սփրինգսի քաղաքապետը հայտնել է, թե Հետաքննությունների դաշնային բյուրոն արդեն սկսել է հրդեհի բռնկման հանգամանքների հետաքննությունը, քանի որ մտավախություն կա, որ այն միտումնավոր է եղել: Հրդեհի պատճառով 36 հազար մարդ տարհանվել են իրենց բնակավայրերից: Կոլորադո նահանգում բռնկված հրդեհի պատճառով 36 հազար բնակիչ լքել է բնակարանները: Կրակի մակերեսը գնալով ավելի է տարածվում։ Այն այրել է մոտ 15 հազար 500 ակր հող եւ շարժվում է Կոլորադոյի ուղղությամբ։ Հրդեհի պատճառով նաեւ թունավոր ամպեր են գոյացել, որոնք տեղ-տեղ կարող են մահացու լինել: Զանգվածային հրդեհներն անհանգստացնում են Սպիտակ տանը։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախատեսում է հունիսի 29-ին այցելել Կոլորադո նահանգ իրավիճակն անմիջականորեն վերահսկելու համար։ Ըստ օդերեւութաբանների կանխատեսումների, առաջիկա օրերին տարածաշրջանում եղանակը կխոնավանա: Անտառային հրդեհներից գոյացած 40 մետր բարձրությամբ ծխե ամպերը մոտ հազարից ավելի հրշեջների համար լուրջ խոչընդոտ են հանդիսացել փրկարարական աշխատանքներ իրականացնելու ընթացքում։ Վերջին 15 տարվա ընթացքում սա Կոլորադոյում ամենաազդեցիկ հրդեհն է համարվում: Ըստ ստացված տվյալների, մոտ երեք հարյուր մարդ է տուժել հրդեհից եւ տեղափոխվել տեղի հիվանդանոց: Հրդեհները շարունակվում են նաեւ մյուս նահանգներում: Յուտայում այրվել է 19 հազար հեկտար տարածք եւ ոչնչացվել են 56 շինություն, Մոնտանայում մի քանի բնակավայր են տարհանել:
Last Updated on Friday, 29 June 2012 00:12
Hits: 4244
Written by AMGA TV
Թեքսասում սովորող սաուդցի ուսանող Խալիդ Ալդավսարին մեղավոր է ճանաչվել զանգվածային ոչնչացման զենք օգտագործելու մտադրության մեջ: Այս մասին ասվում է ԱՄՆ արդարադատության նախարարության փոխանցմամբ, Ալդավսարիին սպասվում է ցմահ ազատազրկում եւ 250 հազար դոլար տուգանք: Դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 9-ին: Սաուդցին օրինական կերպով ԱՄՆ է մուտք գործել 2008 թ. ուսումնական այցագրով: Նա Թեքսասի տեխնոլոգիական համալսարանում սովորել է քիմիական տեխնոլոգիա: Ալդավսարին ձերբակալվել է 2011 թ. փետրվարի 23-ին: Քննությունը պարզել է, որ Ալդավսարաին համացանցում տեղեկություն է փնտրել ինքնաշեն ռումբ պատրաստելու մասին: Նա հասցրել է գնել մի քանի քիմիական նյութեր, որոնք պատրաստվում էր օգտագործել՝ որպես պայթուցիկ սարքի բաղադրիչներ: Խուզարկման ժամանակ նրա մոտ հայտնաբերվել են լարեր եւ քիմիական պաշտպանության հագուստ: Չկայացած ահաբեկիչը մտադիր էր սպանել Ջորջ Բուշ կրտսերին:
Written by AMGA TV
Ֆուտբոլի Եվրոպայի 2012թ. առաջնության եզրափակիչում կհանդիպեն Իսպանիայի եւ Իտալիայի ազգային հավաքականները: Այսօր կայացած կիսաեզրափակիչում իտալացիները հաղթանակ տարան հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկի՝ Գերմանիայի հավաքականի նկատմամբ: 20-րդ րոպեին Անտոնիո Կասանոյի գեղեցիկ անցումից եւ գերազանց փոխանցումից հետո Մանչեսթեր Սիթիի հարձակվող Մարիո Բալոտելին գլխի հարվածով գրավեց Գերմանիայի հավաքականի դարպասն՝ առաջ մղելով իտալացիներին: 36-րդ րոպեին նույն Բալոտելին մեն-մենակ դուրս եկավ Մանուել Նոյերի դեմ եւ կրկնապատկեց իտալացիների առավելությունը: Չնայած գերմանացիների անձնուրաց խաղին, նրանք միայն խաղավարտին կարողացան թրջել հաշիվը, 11 մետրանոցն իրացրեց Մեսութ Օզիլը: Արդյունքում, Իտալիայի հավաքականը հաղթեց 2:1 հաշվով եւ դուրս եկավ եզրափակիչ, որը կկայանա հուլիսի 1-ին Կիեւի Օլիմպիական ստադիոնում:
Last Updated on Thursday, 28 June 2012 16:17
Hits: 3920
Read more: Իտալիան հաղթանակ տարավ Գերմանիայի հավաքականի նկատմամբ
Written by AMGA TV
Ոստիկանությունը հայտնել է Բեւեռլի Հիլզի հյուրանոցում սպանված զույգի ինքնությունը: Ըստ ոստիկանության, Բեւեռլի Հիլթոն հյուրանոցում հայտնաբերված ամուսինները երկուսն էլ ինքնասպանություն են գործել: Ի սկզբանե հաղորդվում էր, թե դեպքը սպանությամբ զուգորդված ինքնասպանություն է: 69-ամյա Ռաբըրտ Իգընի եւ 56-ամյա Բարբըրա Իգընի մարմինները հայտնաբերել էին 9876 Wilshire Blvd հասցեում գտնվող հյուրանոցում: Լեյտենանտ Մարկ Ռոզընի խոսքով, զույգը վերջին վեց ամիսներին ապրել է հյուրանոցում: հայտնի է, որ նրանք ինքնասպան են եղել հրազենի միջոցով: Ռոզընը նշել է, թե քննչական մարմինն ավարտել է նախաքննությունն ու պարզել, որ դեպքը կրկնակի ինքնասպանություն է:
Written by AMGA TV
Միացյալ Նահանգները չի հրաժարվում հայ-թուրքական արձանագրություններից եւ նախկինի պես բոլոր մակարդակներով պնդում է, որ դրանք վավերացվեն եւ կատարվեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջան Հեֆֆըրնը: -Թուրքիայի առաջնորդներին մեր ուղերձն այն է, որ արձանագրությունները վավերացվեն եւ իրականացվեն այնպես, ինչպպես ստորագրվել են` առանց նախապայմանների: Դա մեր հիմնական խնդիրն է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հրացում, – նշել է Հեֆֆըրնը: Դեսպանը հիշեցրել է, որ Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթընը հստակ եւ հրապարակային հայտարարել էր, որ գնդակը Թուրքիայի դաշտում է: -Մենք ողջունեցինք փաստը, որ երկու առաջնորդները հավանության արժանացրեցին փաստաթղթերը, երբ նրանք ստորագրվեցին: Եվ ոչ մի կողմը հետ չի կանչել փաստաթղթերը, դրանք գտնվում են երկու երկրների խորհրդարանների քննարկման դաշտում: Դա կարեւոր է:
Last Updated on Friday, 29 June 2012 00:23
Hits: 3994
Read more: ԱՄՆ-ը չի հրաժարվում հայ-թուրքական արձանագրություններից