amga.tv

Switch to desktop Register Login

Շնամարտերի կազմակերպիչներին ձերբակալել են

pit 312 մարդ է ձերբակալվել Անտելոպ Վյալիում շնամարտերի կազմակերպիչների դեմ ոստիկանության հատուկ գործողության ընթացքում: Լոս Անջելես շրջանի շերիֆի գրասենյակը երեկ Քեվին Թամըսի տան խուզարկության օրդեր են հանձնել: Տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել են երեք փիտթբուլ ցեղատեսակի շներ, որոնց մարմնի վրա կռիվներից մնացած հետքեր են եղել: Չորրորդ փիտթբուլը եղել էգ եւ օգտագործվել է շների բազմացման համար: Թամըսն այն 12 անձանցից մեկն էր, ում ձերբակալել էին հանգստյան օրերին Լիթլրաքում, շնամարտեր կազմակերպելու համար: Ոստիկանները նաեւ սարքավորումներ են առգրավել, որոնք օգտագործվում էին փիթբուլների վարժեցման համար:

Հաքերին դատում են

joh 2Հաքերը, ով կոտրել էր դերասանուհի Սկարլետ Ջոհանսընի էլեկտրոնային փոստերն ու համացանցում տարածել նրա մերկ լուսանկարները, որպես փոխհատուցում՝ 150 հազար դոլար կվճարի նրան եւ իր գործողությունների հետեւանքով մյուս տուժածներին: Գործը քննել է Լոս Անջելես շրջանիի շրջանային դատարանը: Ըստ դատական փաստաթղթերի՝ դատարանը 35-ամյա Քրիստըֆըր Չեյնիին կպարտավորեցնի Ջոհանսընին վճարել 66 հազար դոլար եւ հաքերության համար կդատապարտի 5 տարվա ազատազրկման: Չեյնին իրեն մեղավոր է ճանաչել դեռեւս մարտին իր դեմ ներկայացված՝ 9 կետից բաղկացած հաքերային մեղադրանքում: Նա գողացել ու հրապարակել էր շուրջ 5 տասնյակ հայտնի մարդկանց լուսանկարները: Նրա զոհերն են դարձել նաեւ Քրիտինա Ագիլերան, Միլա Կունիսը եւ այլք, ում լուսանկարներն ուղարկվել էին դեղին ամսագրերին: Ֆլորիդացի գործազուրկ Չեյնիին ձերբակալել էին անցած հոկտեմբերին՝ հաքերային հարձակումների դեպքերի առնչությամբ՝ շուրջ մեկ տարի տեւած հետաքննության արդյունքում: Դատավճիռը կկայացվի հուլիսի 23-ին:  

Last Updated on Friday, 29 June 2012 01:27

Hits: 4311

Read more: Հաքերին դատում են

Ջրհեղեղ Բանգլադեշում

bang 3Ուժեղ քամիներն ու հորդառատ անձրեւները ջրհեղեղների են հանգեցրել Բանգլադեշի հարավ-արեւելքում, որտեղ տարերքին արդեն զոհ է գնացել 100-ից ավելի մարդ: Մի շարք շրջաններում խաթարվել է երկաթուղային եւ օդային ահղորդակցությունը: Տուժել է մոտ 250 հազար մարդ, այդ թվում նաեւ երկրի մայրաքաղաք Դաքքայի արվարձաններում:  

Last Updated on Friday, 29 June 2012 00:19

Hits: 4502

Read more: Ջրհեղեղ Բանգլադեշում

Գաբոնում ոչնչացրել են մեծ քանակությամբ փղոսկր

ivory 3Կենտրոնական Աֆրիկայում գտնվող Գաբոն պետության ոստիկանությունը մայրաքաղաքի հրապարակներից մեկում այրել է ավելի քան 1,2 տոննա փղոսկր, որն առգրավել էր որսագողերի ձեռքից: Փղոսկրի մաքսանենգությունը Աֆրիկայում հասել է ահռելի չափերի, ամենաբարձրը վերջին 20 տարիների ընթացքում: Միայն անցած տարվա ընթացքում ոստիկանությունը 24 տոննա փղոսկր է առգրավել որսագողերի ձեռքից: Ընդ որում, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի տվյալներով, փղոսկրի կիրառումը աճում է, հատկապես Չինաստանում եւ Ասիական այլ երկրներում: Միայն այս գարնանը Կամերունում որսագողերը ոչնչացրել են 350 փղերի` նրանց թակարժեք ժանիքները հանելու համար: Փղոսրկրի խորհրդանշական այրմանը մասնակցել է նաեւ գաբոնի նախագահ Ալի Բոնգոն եւ ինքն էլ վառել է խարույկներից մեկը: -Այս կրակը խորհրդանշում է գաբոնի իշխանությունների վճռականությունը` որսագողերի դեմ պայքարում,- նշել է նա: Հրո ճարակ են դարձել ոչ միայն անմշակ փղոսկրի կտորները, այլեւ պատրաստի արձանիկներ, պերճանքի առարկաներ:

Ասանջից պահանջել են հանձնվել

assan 3Բրիտանական իշխանությունները Ջուլիան Ասանջից պահանջել են ուրբաթ օրը ներկայանալ ոստիկանական բաժանմունք: Wikileaks-ի հիմնադրին, ով ներկայումս թաքնվում է Էկվադորի դեսպանատանը, ծանուցագիր է հանձնվել: Այսօր ավարտվել է ժամկետը, երբ Ասանջը կարող էր Եվրոպական դատարանում բողոքարկել իրեն Շվեդիա արտաքսելու մասին որոշումը:

Last Updated on Friday, 29 June 2012 00:16

Hits: 4323

Read more: Ասանջից պահանջել են հանձնվել

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version