amga.tv

Switch to desktop Register Login

Օբաման արդիականացման կոչ է անում

zee 2Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ եթե երկիրը չարդիականացնի ճանապարհները, նավահանգիստները, կամուրջները, գործարարներն այլ երկրներ կորոնեն իրենց միջոցները ներդնելու համար: Օբաման ելույթ է ունեցել Նյու Յորք նահանգի Թերիթաուն քաղաքում, Թափըն Զիի կամուրջի մոտ: Կամուրջը լուրջ վերանորոգվել է, եւ արժեցել 4 միլիարդ դոլար: Օբաման մեղադրել է հանրապետականներին՝ երկրի ենթակառուցվածքների արդիականացումն արգելակելու համար: Նրա խոսքով, կամուրջի վերանորոգման թույլտվությունը  տեւել է հինգ տարի, իսկ վերանորոգումն ընդամենը մեկուկես: Նա նշել է, թե Միացյալ Նահանգների ողջ տարածքում ենթակառուցվածքները վերանորոգման եւ արդիականացման կարիք ունեն, օրենսդիրներին կոչ է արել արագ քննարկել այդ հարցը, քանի որ դա դրական կազդի նաեւ նոր աշխատատեղեր ստեղծելու համար

Last Updated on Thursday, 15 May 2014 23:30

Hits: 4679

Read more: Օբաման արդիականացման կոչ է անում

Մասաչուսեթսում ցեղասպանության զոհերի նոր հուշարձան

geno 7Լոելում, Մասաչուսեթսի քաղաքապետարանի մոտ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան է կանգնեցվել: Մոր Ձեռքերը Հուշարձանի նախագիծը հայ համայնքի անդամների եւ քաղաքապետ Ջեյմս Միլինազոյի օգնությամբ սկսեց իրագործվել 2011թ.-ից: Հետագայում նրանց միացան Մերիմակ Վյալիի Հայոց ցեղասպանության հուշարձանի կոմիտեի անդամները: Բրոնզից եւ գրանիտից պատրաստված հուշարձանի նախագծի հեղինակը Դանիել Վարուժան Հեջինյանն է: Հուշարձանի վերեւի հատվածում կան հյուսող եռաչափ ձեռքեր: Մեծ խաչը տեղակայված է ձեռքերի ներքեւում: Գործվածքի մի մասը, որը կախված է խաչի վրա, խորհրդանշում է հայկականության ուժն ու գեղեցկությունը: Խաչի ներքեւում մակագրություն կա. -Հանգույց առ հանգույց նրա ձեռքերը հյուսում են հայ ժողովրդի պատմությունը: Չնայած ցեղասպանության ցավին եւ սարսափին՝ հայ ժողովուրդը հանգույց առ հանգույց վերականգնում է իր հույսերը եւ երազանքները, քանի որ մենք ծաղկում եւ բարգավաճում ենք:  

Ավստրալիայում երկու դեմք ունեցող երեխա է ծնվել

faced 7Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում ծնվել են զույգեր, ովքեր ունեն մեկ մարմին, մեկ գլուխ, բայց երկու միանման դեմք: Աղջիկները ծնվել են անցյալ շաբաթ: Ունենալով ընդհանուր մարմին եւ ներքին օրգաններ՝ նրանք ունեն առանձին ուղեղներ՝ մեկ գլխում: Նրանց ծնողները հղիության սկզբնական շրջանում իմացել են, որ երկվորյակները ծնվելու են միմյանց կպած, եւ չնայած որոշ բժիշկների խորհրդին՝ նրանք որոշել են ունենալ երեխաներին: Երեխաների ապրելու հավանականությունը փոքր է: Այժմ աղջիկները 6 օրական են, եւ բժիշկները զարմացած են նրանց առաջընթացի վրա: Նրանց ծնողները, ովքեր արդեն 7 երեխա ունեն, փորձում են օգտվել երեխաների հետ ամեն օրից:

Ամենատարեց տղամարդը երկարակեցության մասին

old 4Նա 111 տարեկան է, իսկ Գինեսի ռեկորդների գիրքը ճանաչել է մոլորակում բնակվող ամենատարեց տղամարդը: Այդուհանդերձ, Ալեքսանդր Իմիչի համար դա ընդամենը թիվ է: 92 տարեկան նա գիրք է գրել, իսկ 96 տարեկանում ուսումնասիրել է դիետիկ թերապիա եւ շրջագայել Թուրքիայով: Հարցին, թե որն է իր երկարակեցության գաղտնիքը, նա պատասխանել է. –Լավ գեները: Իմ հայրը ապրել է 100 տարի, ուստի ես էլ լավ գեներ եմ ստացել, առողջ կենսակերպով ապրել: Նա նաեւ վստահ է, որ իրենց օգնում է համեստ սնունդն ու սերը կյանքի նկատմամբ: Այժմ նա հաշմանդամի սայլակին է գամված, թեեւ հարազատներն ասում են, որ ընկնելուց առաջ չափազանց շարժունակ է եղել: Իմիչը ծնվել է Լեհաստանում, 1903 թվականին: Երկրորդ աշխարհամարտը սկսվելուց հետո նա փախել է Խորհրդային միություն, որտեղ նրան աքսորել են գաղութ: 1951թ. նա կնոջ հետ հայտնվել է Միացյալ նահանգներում եւ հանգրվանել Նյու Յորքում: Այստեղ նա կնոջ հետ զբաղվել է հոգեբանությամբ: Զույգն այդպես էլ երեխաներ չի ունեցել, Իմչիը զարմիկ ունի, ով այժմ 84 տարեկան է: Չնայած տարիքին՝ ծերունին դեռ մտադիր չէ հանգստանալ, նա նոր ձեռքբերումների է ձգտում, ակտիվ սովորում ու կարդում:  

Ըստ Օլանդի կա մեկ լուծում՝ ցեղասպանության ճանաչումը

oland 5Կա մեկ լուծում, եւ դա ցեղասպանության ճանաչումն է, -այսօր Երեւանում Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը` պատասխանելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ հարցին: Նա նշել է, թե փորձում է դրական բաներ գտնել Թուրքիայի վարչապետի հայտարարության մեջ: -Բայց իհարկե, ես կենտրոնական հարցն համարում էի այն, որ այդ ջարդերը որակվեն իբրեւ ցեղասպանություն: Կա մեկ լուծում, եւ դա ցեղասպանության ճանաչումն է, -եզրափակել է Ֆրանսիայի ղեկավարը: Նշենք, որ Ֆրանսիայի նախագահը երեկ այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Ֆրանսիայի նախագահը նաեւ եղեւնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version