Written by AMGA TV
Սաքրամենտոյի 10-ամյա բնակիչը դարձել է պատմության ընթացքում ավագ դպրոցի ամենաերիտասարդ շրջանավարտներից: Թանիշք Էբրըհամը ստացել է դպրոցն ավարտելու վկայականը՝ Auto Museum-ում կայացած փակ միջոցառման ընթացքում: Անգամ նախագահ Օբաման է շնորհավորական ուղերձ հղել վանդըրկիդին:
Տղան ուսումը ստացել է տանը, սակայն նրա գիտելիքները բավարարել են նահանգային չափորոշիչներին: Նա ստացել է 4,0 GPA գնահատական, որը ամենաբարձրն է համավում: Կրթության նախարարության չափորոշիչներով, աղջիկների համար միջին գնահատականը 3,1 է, տղաների համար՝ 2,9: Թանիշքը խոստովանել է, որ ուսումն իր համար բարդ չի եղել: Նա նաեւ փայլուն կերպով հանձնել է Ակադեմական գնահատման թեսթն ու առաջիկայում քալեջ է հաճախելու:
Written by AMGA TV
Ամերիկյան անօդաչու թռչող սարքը 16 գրոհային է սպանել Պակիստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Հյուսիսային Վազիրիստան շրջանի տարածքում: Անօդաչու սարքը, ընդհանուր առմամբ, երկու հարձակում է իրականացրել Դարգա Մանդի գյուղի մոտակայքում գտնվող գրոհայինների դիրքերի վրա: Առաջին հարվածը եղել է չորեքշաբթի երեկոյան, որի ժամանակ սպանվել է զինված խմբավորումների վեց ներկայացուցիչ: Մի քանի ժամ անց՝ խմբավորման մնացած անդամները վերադարձել են, որպեսզի վերցնեն սպանվածների մարմինները, ինչպես նաեւ ստուգեն, թե արդյոք կան վիրավորներ: Այդ պահին հասցվել է երկրորդ հարվածը, որը սպանել է եւս տասը գրոհային:
Last Updated on Friday, 13 June 2014 00:34
Hits: 4633
Written by AMGA TV
AMGA հեռուստաընկերության Վարագույր հաղորդաշարը իրապես դարձել է մեր հեռուստադիտողների լավագույն բարեկամներից մեկը: Քսան տարի շարունակ Ռուդիկ Հովսեփյանը սրտացավությամբ ձեզ է ներկայացրել հայաստանյան քաղաքական իրողությունները եւ իր տեսլականը: Ցավոք, վերջին ամիսներին Վարագույրը հազվադեպ էր ուղիղ եթերով հեռաձակվում մեր հեռուստադիտողների համար: Պատճառն այն է, որ Վարագույրի հիմնադիր ու երկարամյա վարող, քաղաքական վերլուծաբան, լրագրող Ռուդիկ Հովսեփյանը գտնվում է առողջական ծայրահեղ ծանր վիճակում եւ նրան անհրաժեշտ է անհապաղ ու ինտենսիվ բժշկական միջամտություն։ Մեր ընկերը եւ վերջին քսան տարիների ձեր մշտական բարեկամը լուրջ խնդիր ունի, եւ մենք բոլորս միասին կարող ենք ձեռք մեկնել Ռուդիկին, օգնել՝ հաղթահարելու նրան տանջող հիվանդությունը: Հրավիրելով հայ գործարարների, կազմակերպությունների, հիմնադրամների ու անհատների ուշադրությունը այս անհետաձգելի խնդրին, մենք ակնկալում ենք ձեզանից հնարավոր դրամական օժանդակություն, որից կախված է Ռուդիկ Հովսեփյանի հետագա բուժման ընթացքը։ Այս օժանդակությամբ պայմանավորված կլինի ամենասեղմ ժամկետներում նրա բուժման կազմակերպումը, որի հետաձգումը կարող է ճակատագրական հետեւանքներ ունենալ։ Այս նպատակով բանկում բացվել է հաշվեհամար, որը այժմ ձեր էկրաններին է։ Այս հաշվեհամարին ձեր փոխանցումներն անելով, դուք հսկայական օգնություն կցուցաբերեք մեր շատ սիրելի Ռուդիկ Հովսեփյանին եւ նրա ընտանիքին։ Վստահ ենք, որ Ռուդիկի Հովսեփյանի հանդիսատեսը մենակ չի թողնի մեր ազգի ու հայրենիքի նվիրյալին՝ նրա կյանքի այս դժվարագույն շրջանում։
Last Updated on Friday, 06 June 2014 18:48
Hits: 5525
Written by AMGA TV
Սիրիայի Ազգային ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ Լահհամը հայտարարել է, որ Բաշար Հաֆեզ ալ Ասադը հաղթել է հունիսի 3-ին կայացած նախագահական ընտրություններում՝ ստանալով ձայների մեծամասնությունը: Ասադի օգտին քվեարկել են 10 միլիոն 319 հազար 723 քաղաքացիներ, որը կազմում է ընդհանուր ձայների 88,7 տոկոսը: Բացի այդ, տեղի ունեցած քվեարկության վերջնական արդյունքներով ընտրելու իրավունք ունեցող 15 միլիոն 845 հազար 575 մասնակիցներից ընտրություններին արտասահմանում եւ երկրի ներսում մասնակցել է 11 միլիոն 634 հազար 412 մարդ, որը կազմում է ընդհանուր թվի 73,42 տոկոսը: Նախագահի մյուս թեկնածուներից Հասան Աբդ Ալլահ ան Նուրին ստացել է 500 հազար 279 ձայն, որը կազմել է ընդհանուր ձայների 4,3 տոկոսը, իսկ Մահեր Աբդ ալ Հաֆիզը՝ 372 հազար 301 ձայն, այսինքն՝ 3,2 տոկոսը: Սիրիայում երկրի նախագահը ընտրվել է 7 տարի ժամկետով: Մինչ ընտրությունների արդյունքների հրապարակումը Եվրամիությունն արդեն հայտարարել է, որ այն չի կարելի համարել ժողովրդավարական քվեարկություն: Ընտրությունների անցկացման փաստը դատապարտել են նաեւ Միացյալ Նահանգները:
Written by AMGA TV
Նյու Յորքում մայիսի 21-ին պաշտոնապես իր դռները կբացի 2001թ. սեպտեմբերի 11-ին Առեւտրի համաշխարհային կենտրոնի զույգ երկնաքերերի վրա իրականացված ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված թանգարանը, իսկ պաշտոնական բացումը տեղի է ունեցել այսօր՝ մայիսի 15-ին, նախագահ Բարաք Օբամայի մասնակցությամբ: Թանգարանը գտնվում է այնտեղ, որտեղ 13 տարի առաջ կանգնած էին երկվորյակ շենքերը: 700 մլն դոլար արժողությամբ թանգարանն ու հուշահամալիրը կառուցվել են մի քանի տարի: Շինարարությանը խանգարում էին դիզայնի շուրջ վեճերը, հետաձգումներն ու մինչ օրս շարունակվող քննարկումները, արդյոք արժե այնտեղ թաղել զոհվածների մնացորդները: Թանգարանը գրեթե ամբողջությամբ գտնվում է գետնի տակ: Դրա ցուցանմուշների մեջ կան երկնաքերների մնացորդներ եւ ողբերգության մասին հիշոցնող այլ նյութեր, զովածների լուսանկաներ, եւ օգնության աղաղակների ձայնագրությունները: Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբըրգը, ով 8 տարի առաջ մեկնարկած նախագծի ղեկավարն է եւ թանգարանի գլխավոր մենեջըրը, ասել է, որ քաղաքն այս թանգարանի կարիքն ուներ, ինչպես նաեւ երկիրն ու աշխարհը։ 2001-ի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչները երկու ուղեւորատար օդանավ էին ուղղել Նյու Յորքի համաշխարհային առեւտրային կենտրոնի զույգ աշտարակների վրա: Ահաբեկչության կազմակերպման համար Միացյալ Նահանգերի հատուկ ծառայությունները մեղադրել են Ալ-Կաիդա խմբավորմանն ու անձամբ նրա ղեկավար Ուսամա բին Լադընին:
Last Updated on Thursday, 15 May 2014 23:38
Hits: 4670
Read more: Նյու Յորքում բացվեց ահաբեկչության զոհերի թանգարանը