Written by AMGA TV
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերն ուզում է իր եղբորը՝ Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշին տեսնել Սպիտակ տան տիրոջ կարգավիճակում: Այս մասին 43-րդ նախագահը հայտարարել է Fox News-ի եթերում: -Կարծում եմ՝ Ջեբը ցանկանում է նախագահ դառնալ: Նա հիանալի ղեկավար կլիներ: Ես կարող եմ դա վստահորեն ասել, քանի որ գիտեմ, թե ինչ պատասխանատվություն է կապված նախագահական լիազորությունների կատարման հետ, – նշել է Ջորջ Բուշ կրտսերը: 61-ամյա Ջեբ Բուշը մտադիր է մասնակցել 2016թ.-ի նոյեմբերին կայանալիք նախագահկան ընտրություններին: Նրա հիմնական մրցակիցը դեմոկրատ Հիլարի Քլինթընն է լինելու: Մասնագետնետը նշում են, որ Բուշերի քաղաքական դինաստիայի այս ներկայացուցիչը հաղթելու լավ շանսեր ունի:
Last Updated on Friday, 03 October 2014 01:20
Hits: 3804
Written by AMGA TV
Ամերիկացի ձեռնարկատեր Դանըլդ Թրամփը քննադատել է ABC հեռուստաալիքին՝ Սեւացողները սերիալի ստեղծողներին մեղադրելով ռասիզմի մեջ: -Ինչպե՞ս է ABC հեռուստաալիքն ընդհանրապես թույլ տվել թողարկել շոու՝ Սեւացողները անվանումով: Դա արդյոք ռասիզմի բարձրագույն ձեւ չէ՞,- գրել է Թրամփը: ABC-ով սեպտեմբերի 24-ին մեկնարկած սերիալի սյուժեի կենտրոնում աֆրոամերիկացիների ընտանիքն է, որը բնակվում է գերազանցապես սպիտակ շրջապատում: Ընտանիքի գլուխը հարկ է համարում երեխաներին հիշեցնելու, թե ովքեր են եղել իրենց սեւամորթ նախնիները:
Last Updated on Friday, 03 October 2014 01:16
Hits: 4011
Written by AMGA TV
Միացյալ Նահանգներիպետական դեպարտամենտը հատուկ նախազգուշացում է հրապարակել երկրի այն քաղաքացիների համար, ովքեր մտադիր են այցելել Հայաստան կամ այնտեղ են ապրում: -Այդ քաղաքացիներին կոչ ենք անում գրանցվել Պետդեպարտամենտի Smart Traveler Enrollment Program ծրագրում, ինչը նրանց թույլ կտա ստանալ Պետդեպարտամենտի բոլոր նախազգուշացումները, - ասվում է հայտարարությունում: Այս դեպքում Պետդեպարտամենտը քաղաքացիներին հորդորում է դիմել ամենամոտ դեսպանատուն կամ հյուպատոսություն: -Եթե ինտերնետից օգտվելու հնարավորություն չունեք, գրանցվեք մերձակա դեսպանատանը կամ հյուպատոսությունում, - նշվում է հաղորդագրությունում: Երեւանում Միացյալ Նահանգների դեսպանությունն իր հերթին հաղորդում է, որ հարցումներ է ստանում դեպի Հայաստան թռիչքների անվտանգության առնչությամբ: -Մենք տեղեկացված չենք որեւէ սպառնալիքի առկայության մասին, սակայն առաջարկում ենք կապվել ավիաընկերությունների հետ` թռիչքների անվտանգության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար, - նշում է դեսպանությունը:
Written by AMGA TV
Սուդանցի քրիստոնյա կինը՝ Մերիամ Իբրահիմը, ով մահվան էր դատապարտվել իր երկրում կրոնափոխ լինելու համար, ժամանել է Հռոմ: Իբրահիմին Իտալիա են տեղափոխել իտալական կառավարական օդանավով: 27-ամյա Մերիամ Իբրահիմին, Սուդանում գործող շարիաթի օրենքների համաձայն, դատապարտել էին մտրակի 100 հարվածի եւ կախաղանի: Դատավճիռը կայացնելու ժամանակ Մերիամը հղի է եղել երկրորդ երեխայով, ուստի մահապատիժը պետք է իրականացվեր երեխայի ծնունդից 2 տարի անց: Ըստ երկրի օրենքների՝ մայրը պետք է խնամի երեխային նվազագույնը մինչեւ 2 տարի: Մերիամին մեղադրում էին հավատուրացության եւ քրիստոնյա ամուսին ընտրելու համար: Սակայն կինը պնդում էր, որ ինքը երբեք էլ մահմեդական չի եղել, նրա մահմեդական հայրը լքել է ընտանիքը, երբ ինքը նոր է ծնված եղել, իսկ քրիստոնյա մայրը նրան դաստիարակել է որպես քրիստոնյայի: Մերիամի փրկության համար մեծացել էր միջազգային ճնշումը Սուդանի վրա, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերընը հայտարարել էր, որ իր երկիրը կդադարեցնի տնտեսական օգնություն տրամադրել Սուդանին, եթե կինն ազատ չարձակվի: Մերիամն իր ընտանիքի հետ այժմ Հռոմում է: Նրա ետեւից Իտալիան ուղարկել է կառավարական ինքնաթիռը, որի մեջ կնոջ ընտանիքին դիմավորելու է գնացել երկրի փոխարտգործնախարարը: Մերիամին ազատ էին արձակել հունիսի 23-ին, երբ վերաքննիչ դատարանն արդարացրել էր նրան: Հաջորդ օրը նա իր ընտանիքի հետ փորձել է մեկնել Միացյալ Նահանգներ, սակայն օդանավակայանում ձերբակալվել էր իր ընտանիքի հետ: Վերջին մեկ ամիսը Մերիամն իր ընտանիքի հետ բնակվելիս է եղել Խարթումի ամերիկյան դեսպանատան տարածքում՝ խուսափելով կառավարության կամ հասարակ մահմեդականների հետապնդումներից: Նրա ամուսինը քրիստոնյա է, ով ունի Միացյալ Նահանգների քաղաքացիություն:
Written by AMGA TV
Ֆլորիդա նահանգի Փենսաքոլա քաղաքի դատարանը Միացյալ Նահանգներում ծխախոտի արտադրության ոլորտի խոշորագույն ընկերություններից մեկին՝ RJ Reynolds Tobacco Company-ին, պարտադրել է թոքերի քաղցկեղից մահացած ամերիկացու ընտանիքին փոխհատուցել 23.6 մլրդ դոլար: Սինթիա Ռաբըրթսընը դատարան էր դիմել 2008 թվականին: Նրա ամուսինը՝ ավտոբուսի վարորդ Մայքլ Ջանսընը մահացել է 1996 թ. 36 տարեկանում: Հայցվորի փաստաբանի խոսքով՝ նրա ամուսինն ավելի քան 20 տարվա ընթացքում օրական 1-3 տուփ ծխախոտ է ծխել: Նա չի կարողացել թողնել ծխելը: Նա ծխել է նույնիսկ իր մահվան օրը,- ասել է փաստաբան Ռայըն Ջիլիսընը: 2008 թվականին Մայքլ Ջանսընի ընտանիքը դատական հայց է ներկայացրել ծախախոտ արտադրող ընկերության դեմ եւ արդյունքում շահել է դատը: Ըստ որոշման՝ ընկերությունը պարտավորվել է մահացածի կնոջը փոխհատուցել 7,3 մլն դոլար, իսկ որդուն՝ 9,6 մլն դոլար: Այսքանով, սակայն, դատական գործընթացի չի սպառվել: Անցյալ շաբաթ դատարանը նշանակել է լրացուցիչ տուգանք, ինչը եւ զգալի մեծացրել է փոխհատւոցման ենթակա գումարի չափը: Ըստ մեղադրյալ կողմի՝ RJ Reynolds ընկերությունը պատշաճ կերպով գնորդներին չի տեղեկացնում, որ իր արտադրանքը վտանգում է առողջությունը: R.J. Reynolds Tobacco Company-ի փոխտնօրենը խոստացել է վիճարկել այդ ապշեցուցիչ վճիռը: