amga.tv

Switch to desktop Register Login

Սարսափելի հանցագործություն Լոնգ Բիչում


mex 4Քյալիֆոռնիայում նահանգում անհայտ անձինք վիրավորել են երեք մարդու եւ նորածնի առեւանգել: Մեկ կին եւ երկու տղամարդ վիրավորվել են Լոնգ Բիչի տներից մեկում՝ հրաձգության ընթացքում: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Ըստ ոստիկանության՝ տնից առեւանգել են նորածին աղջնակի: Ավելի ուշ Լոնգ Բիչի ոստիկանությունը հայտնել է, որ 3 շաբաթական Էլիզա Դելակրուսին մեռած են գտել: Դին հայտնաբերել են տանից 100 մղոն հեռավորության վրա, Imperial Beach առեւտրի կենտրոնի մերձակայքում: Երեխայի մայրն ու քեռին հիվանդանոցում են, ծայրահեղ ծանր վիճակում: Ոստիկանության լեյտենանտի խոսքով, երեխայի հորը դուրս են գրել հիվանդանոցից: Կասկածյալի մասին առայժմ չի հաղորդվում, ընթանում են նրա որոնումները: Իրավապահները չեն բացառել, որ ընտանիքը ճանաչել է նրան:  

Ահաբեկիչը որոշել է խոսել


musa 5Սաուդյան թագավորական ընտանիքի անդամն իբրեւ թե մասնակցել է 2011 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների ֆինանսավորմանը: Նման հավաստմամբ է հանդես եկել Ֆրանսիայի 46-ամյա քաղաքացի Զաքարիա Մուսաուին, որը Կալորադոյի բանտում ցմահ ազատազրկման պատիժ է կրում այդ ահաբեկչություններին մասնակցություն ունենալու համար: Սեպտեմբերին Մուսաուին Օկլահոմա սիթիի դատարան էր ուղարկել նամակ, որում հայտարարել էր, որ Օկլահոմա նահանգի Նորմըն քաղաքի ավիադպրոցում իր ուսուցման համար վճարել է ոմն սաուդցի արքայազն: Բանտարկյալը հովանավորի անունը չի հայտնել, սակայն ասել է, որ անձամբ հանդիպել է նրան: Նրա խոսքով՝ սաուդյան թագավորական ընտանիքի անդամը ֆինանսավորել է ոչ միայն իր ուսումը, այլեւ 19 ահաբեկիչների, ովքեր առեւանգել են սեպտեմբերի 11-ի ուղեւորատար օդանավերը: Մուսաուին հայտարարել է, որ պատրաստ է ցուցմունք տալ դատարանում: Մասնագետները կասկածում են, թե նրան նման հնարավորություն կտրվի, քանի որ ավելի վաղ նա բազմիցս հանդես է եկել հակասական հայտարարություններով: 

Last Updated on Tuesday, 18 November 2014 13:24

Hits: 4191

Read more: Ահաբեկիչը որոշել է խոսել

Օմբուդսմենը ներկայացրել է խնդիրները

omb 4Այսօր Ազգային Ժողովում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ներկայացրել է 2013թ. իր տարեկան զեկույցը։ Նրա խոսքով, առաջին խնդիրը ոստիկանական բաժիններում խոշտանգումներին է վերաբերում. Բռնությունները էապես նվազել են 2013-2014-ի առաջին կիսամյակի տվյալներով: Բայց դատախազությունը քայլեր չի ձեռնարկել, որ անի իր գործը: 365 բողոք է եղել քաղաքացիներից, որտեղ նշվում է, որ ոստիկանական բաժիններում ծեծում են իրենց, բռնություն են գործադրում։ Եվ այս դեպքերից միայն 12-ում է, որ գործ է հարուցվել կամ գործը գնացել է առաջ։ Ըստ Անդրեասյանի, պետք է տեսախցիկներ տեղադրել ոստիկանական բաժինների հենց խցերում։ Օմբուդսմենը իր զեկույցում անդրադարձել է նաեւ առողջապահության համակարգին` որակելով այն թույլ. -Բժշկական սխալը մինչ օրս չի ձեւակերպվում: Արդեն երրորդ տարին է` մեր զեկույցում գրում ենք, որ բժշկական սխալը պետք է ձեւակերպել, որ մարդը պաշտպանված լինի այդպիսի ողբերգական դեպքերից,- նշել է նա: Պաշտպանն իր զեկույցում արձանագրել է նաեւ տրանսպորտի խնդիրներն ու ուսանողական խորհուրդների քաղաքականացված լինելը։

Last Updated on Friday, 03 October 2014 01:49

Hits: 4096

Read more: Օմբուդսմենը ներկայացրել է խնդիրները

Սպիտակ տանը ցուցադրելու են հայկական գորգը

rug 5Սպիտակ տան այցելուների սրահում նոյեմբերի 18-23-ը կցուցադրվի հայ որբերի գործած գորգը: Մինչեւ գորգի ցուցադրությունը կոնգրեսականներ Ադըմ Շիֆը, Դեյվիդ Վալադաոն եւ հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ մամուլի ազգային ակումբում հանդես կգան ասուլիսով եւ կներկայացնեն գորգի ստեղծման պատմությունը: Ասուլիսի ավարտից հետո կոնգրեսականները, ովքեր շուրջ մեկ տարի պայքարել են թուրքական քարոզչության դեմ եւ հասել գորգի ցուցադրության թույլտվությանը, կայցելեն Սպիտակ տուն` մասնակցելու ցուցադրության բացման արարողությանը: Ցուցահանդեսը կոչվում է Շնորհակալություն Միացյալ Նահանգներ-ին. երեք նվեր նախագահներին՝ ի երախտագիտություն արտերկրում ամերիկյան մեծահոգության, որտեղ հայկական գորգի կողքին կներկայացվեն 1930 թվականին Ֆրանսիայից ստացված Սեւրի ծաղկամանը` Ֆրանսիայում երեխաներին սննդով ապահովելու համար, նաեւ ապակու մեջ ծաղկող ճյուղը, որն ներկայիս նախագահ Օբամային են նվիրել ճապոնացիները` 2010 թվականի երկրաշարժից ու ցունամիից հետո տրամադրված օգնության համար: Նշենք, որ 1920թվականին Մերձավոր Արեւելքում Ամերիկայի օգնությամբ հիմնադրված Ղազիրի որբանոցի հայ աղջիկները 10 ամիս շարունակ գործել են հայկական գորգը։ Այն նախագահ Քալվին Քուլեջին է ներկայացվել 1925թ. դեկտեմբերի 4-ին, Սուրբ Ծննդյան տոների առթիվ։  

Հակոբ Ինջիղուլյանը վերադարձել է հայրենիք

inji 8Ադրբեջանում 2013-ի օգոստոսի 8-ին գերեվարված հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը երրորդ երկրից այսօր գիշեր վերադարձել է հայրենիք: Երեւանի Զվարթնոց օդանավակայանում նրան դրոշներով ու ծաղիկներով դիմավորելու էին եկել ընտանիքի անդամները, ընկերները, համագյուղացիները: Օդանավակայանի սպասասրահ Հակոբը մտավ վազելով ու թռչկոտելով եւ անմիջապես նետվեց հարազատների գիրկը: Ներկաների աչքերին երջանկության արցունքներն էին: Այնուհետեւ Հակոբ Ինջիղուլյանը պատասխանեց լրագրողների հարցերին եւ ընդգծեց, որ ինքը գերեվարվելու օրը մոլորվել էր ու հատել սահմանը: Նա նաեւ նշեց, որ ինքը շարունակելու է ծառայությունը, քանի որ հայրենիքի նկատմամբ պարտքն ամբողջությամբ չի հանձնել. դեռ 9 ամիս պետք է ծառայի: Հարցին, թե ինչպես են իրեն վերաբերվել Ադրբեջանում, նա պատասխանել է. -Այո՛, ինձ ծեծել են ու հայհոյել: Ասել են մեր ասածով չանես, մեր ասածով չշարժվես, էն չոբանի օրը կընկնես: Սպառնում էին գնդակահարել: Հարցազրույցները ճնշումների ներքո էին, հարցազրույցից առաջ կանչում էին ու ասում էին ինչ պետք է խոսեմ: Ազատվելու հետո Ինջիղուլյանը բուժզննում է անցել հիվանդանոցում եւ պարզվել է, որ նա առողջական խնդիրներ ունի: Հիշեցնենք, որ նա գերեւարվել էր անցած տարվա օգոստոսին եւ միայն մեկ ամիս առաջ տեղափոխվել էր երրորդ երկիր՝ Բուլղարիա

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version