amga.tv

Switch to desktop Register Login

Ալ-Քաիդան սպառնում է գործարարներին

4  2Ալ-Քաիդա խմբավորումը հրապարակավ սպառնացել է հարձակումներ իրականացնել ամերիկյան խոշոր գործարարների վրա, եթե վերջիններս իրենց գումարները չտանեն տնտեսությունից: Պոտենցյալ զոհերի ցանկում Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն է, միլիարդատերեր Ուորեն Բաֆեթը, Չառլզ ու Դեւիդ Կոկերը, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբըրգը, խաղատների մագնատ Շելդըն Ադելսընը, Wal-Mart ցանցի հիմնադրի որդի Ջիմ Ուոլթընն ու այլոք: Ալ-Քաիդայի հայտարարությունը հրապարակվել է ահաբեկիչների կողմից հրատարակվող Inspire ամսագրում: Հոդվածում ընդգծվում է, որ վերոնշյալ անձինք կարող են հեռացվել զոհերի ցանկից, եթե իրենց փողերը դուրս բերեն ամերիկյան բանկերից ու ներդրումներ կատարեն Ամերիկայից հեռու: Այդկերպ, ըստ ահաբեկիչների, վերածնված ամերիկյան տնտեսությունը կթուլանա:

Last Updated on Friday, 11 September 2015 12:21

Hits: 3948

Read more: Ալ-Քաիդան սպառնում է գործարարներին

Բանկային խարդախությունները հասել են առավելագույնին

3  1Միացյալ Նահանգներում բանկային քարտերի եւ բանկոմատների հետ կապված մեքենայությունները հասել են վերջին 20 տարվա առավելագույնին: Գողերը հաճախ օգտագործում են սքիմր սարքեր, որոնք կարդում են բանկային քարտի տիրոջ մասին տվյալները, թողարկում կրկնօրինակը եւ օգտագործում ուրիշի քարտը սեփական նպատակների համար: Այդպիսի քարտերի քանակը, որոնք վերջին տարիներին ընդունվում են բանկերի բանկոմատներում, աճել է 174%-ով, իսկ կեղծ քարտերի քանակը, որոնք ընդունվում են բանկերին չպատկանող բանկոմատներում՝ 317%-ով: Վիճակագրությունն ապացուցում է, որ պլաստիկ քարտերի տերերի անձնական տվյալների պաշտպանության ընթացիկ մեթոդները բավարար չեն, քանի որ կրկնօրինակը թողարկելով՝ խարդախները կարող են տիրոջ ամբողջ գումարը գողանալ: 2014թ. հրապարակված արդյունքներով՝ ամերիկացիների մոտ 59%-ը վախենում է, որ իրենց բանկային քարտերը մեքենայության զոհ կդառնան. փողը կորցնելու վախը միջազգային ահաբեկչության վախից մեծ է:

Մեքսիկայից Կալիֆորնիա թունել են հայտնաբերել

Tunel 5Մեքսիկայի սահմանապահ ծառայությունը հայտնաբերել է թունել, որը ենթադրաբար նախատեսված է Միացյալ Նահանգների տարածք թմրանյութեր տեղափոխելու համար։ 125 մետր երկարությամբ եւ 5 մետր խորությամբ թունելը գտնվում է անավարտ վիճակում, այն դեռ դուրս չի եկել Ամերիկայի տարածք, սակայն արդեն իսկ ունի էլեկտրականություն։ Թունելը գտել են Տիհուանա քաղաքում, եւ այն պետք է ավարտվեր Սան Դիեգոյի տարածքում։ Նախնական տեղեկություններով, թունելը կառուցում էր Սինալոա թմրակարտելը։ Մեքսիկայի իշխանությունների տվյալներով՝ վերջին 10 տարում Տիհուանայում հայտնաբերվել է նմանատիպ մոտ 56 թունել, որոնք բոլորն էլ օգտագործվել են Սինալոայի կողմից։ 

Կալիֆորնիայում ընդունվեց Մահվան իրավունքի մասին օրենքը

1  2Քալիֆորնիայի խորհրդարանի ստորին պալտը՝ Ասամբլեան հավանություն է տվել այն օրինագծին, որը թույլատրում է էվթանազիան: Դրանով իսկ այս նահանգում էվթանազիայի հակառակորդների եւ դրա կողմնակիցների միջեւ գրեթե քառորդ դար շարունակվող կատաղի պայքարից հետո վերջիններս շահել են վճռական փուլը: Երկու ժամ տեւած սուր բանավեճերից հետո խորհրդարանականները քվեարկել են օրինագծի օգտին, որը կրում է Մահվան իրավունքի մասին պաշտոնական անվանումը: Դրա օգտին արտահայտվել է 43 պատգամավոր, դեմ՝ 34-ը: -Հարցը վիթխարի նշանակություն ունի Քալիֆորնիացիների համար,- հայտարարել է դեմոկրատ պատգամավոր Սյուզըն էգմանը:- Օրենքն ընտրության իրավունք է տրամադրում նրանց, ովքեր անելանելի դրության մեջ են հայտնվել ծանրագույն եւ չբուժվող հիվանդության պատճառով: Օրենքը նաեւ պահանջում է վերին պալատի՝ Սենատի հավանությունը: Սակայն վերլուծաբանների կարծիքով, սենատըրների մեծ մասը հանդես է գալիս սույն նորմայի ընդունման օգտին, եւ այն կհաստատվի առանց դժվարության: Դրանից հետո օրինագծը ներկայացվում է նահանգապետի հաստատմանը: Այժմ չորս նահանգներում գործում են օրենքներ, որոնք թույլ են տալիս էվթանազիան 

Հանրապետականները սկսեցին բանավեճերը


hanr 4Նյու Հեմփշիր նահանգի Մանչեսթըր քաղաքում երեկ կայացել է հանրապետական թեկնածուների առաջին հանդիպումը։ Այն հայտնի է Voters Issues Forum անունով եւ տեւել է երկու ժամ։ Մասնակցել են առաջադրված 17 հանրապետականներից 14-ը։ Դանըլդ Թրամփը հրաժարվել էր մասնակցել, Արքանզայի նախկին նահանգապետ Մայք Հաքըբին անգամ չէր էլ արձագանքել հրավերին, իսկ Վըրջինիայի նակին նահանգապետ Ջիմ Գիլմորը ուշացրել էր գրանցումը։ Հանդիպումը նախորդում էր Օհայոյի Քլիվլընդ քաղաքում օգոստոսի 6-ին կայանալիք լայնածավալ բանավեճին։ Ընտրողներին բազմաթիվ հարցեր են հետաքրքրել, որոնք առաջին հերթին վերաբերել են իմիգրացիայի խնդրին եւ տնտեսական վիճակին։ Թեկնածուներն էլ իրենց հատկացված ժամանակի մեծ մասը նվիրել են այդ խնդիրներին, միայն քչերն են անդրադարձել արտաքին քաղաքական հարցերին։ Սենատըր Ռենդ Փոլը հայտարարել է, թե նախագահ ընտրվելու դեպքում առաջինը կայցելի Ռուսաստան կամ Չինաստան։ Թեկնածուներն անդրադարձել են նաեւ Իրանի միջուկային խնդրին։ Թեքսըսից ընտրված սենատըր Թեդ Քրուսը խստորեն քննադատել է համաձայնագիրը՝ այն ամերիկյան անվտանգության գլխավոր սպառնալիք անվանելով։ Նշենք, որ Քլիվլընդում կայանալիք բանավեճին մասնակցելու են միայն 10 թեկնածուներ, որոնք վերջին հարցման արդյունքում գերազանցում են իրենց մրցակիցներին։ Կազմակերպիչների խոսքով, իրենք նման քայլի գնացել են հանրապետական թեկնածուների չափազանց մեծ թվի պատճառով։ Դեմոկրատների բանավեճերն առայժմ չեն սկսվել։ Կուսակցության ազգային կոմիտեի ներկայացուցիչ Դեբբի Վասերման Շուլցը հայտնել է, թե վեց բանավեճ է կայանալու, սակայն դրանց ժամկետները դեռ հստակ չեն։ Առայժմ առաջադրվել է չորս դեմոկրատ թեկնածու, սակայն Սպիտակ տունը չի բացառել նաեւ փոխնախագահ Ջո Բայդընի առաջադրման հնարավորությունը։  

Last Updated on Tuesday, 04 August 2015 23:05

Hits: 3947

Read more: Հանրապետականները սկսեցին բանավեճերը

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version